Երևան
12 °C
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել, պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը:
Օրեր առաջ Նիգոյանը հայտարարել էր, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը քաղաքային բյուջեին ավելի քան 8 միլիոն դրամի վնաս է հասցրել: Երեք օր տեւած բյուրոկրատական քաշքշուկների արդյունքում պարզել է կենդանաբանական այգու սրճարանների վարձակալության մրցույթով զբաղվող պաշտոնյայի անունը: Պարզվել, որ նշված մարդու մոտ կենդանաբանական այգուն վերաբերող որեւէ փաստաթուղթ առկա չէ, եւ որ կենդանաբանական այգում տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով տարածքների աճուրդներին առնչվող հարցերը համակարգում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Նիգոյանը նկատում է, որ Երեւանի կենդանաբանական այգին քաղաքացիների համար իր դռները բացել է մայիսի 1-ից, այսինքն մայիսի 1-ից մինչեւ հիմա՝ 2 ամիս, այգում չեն գործում սրճարանները, որոնք վարձակալության պայմանագրով 2 ամսվա ընթացքում քաղաքային բյուջե կարող էին փոխանցել պոտենցիալ 4.000.000 դրամ:
«Նախ, վերահաստատում եմ հետեւյալը` ես պատասխանատու եմ գրածս եւ արտաբերածս ամեն բառի ու մեղադրանքի համար: ԱԱԾ աշխատակիցն ասում է՝ պարոն Նիգոյան, Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել: Ես ուղղում եմ, ու խնդրում մեկնդմիշտ ֆիքսել` դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետեւ քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, եւ դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է»,-մասնավորապես գրել է Նիգոյանը:
Վերջինս վստահեցրել էր, որ որեւէ ընկերություն չի գնա մեծ ֆինանսական ռիսկի՝ հուսալով թե հետագա 2 պասիվ ամիսներին կարող է վերադարձնել ներդրումը: «Ստացվում է, որ տարին կփակվի՝ այդպես էլ տարածքները շահագործման չհանձնված, իսկ եթե որեւէ բարերար, տնտեսվարող, այնուամենայնիվ, համաձայնվի գնալ այդ ռիկսին և երկու ամսով վարձակալի տարածքները, ապա կստացվի, որ քաղաքային բյուջեն կորցրեց 4 ամսվա վարձակալական գումար, նույնն է թե 8․000.000 ՀՀ դրամ, որը վստահ եմ՝ Տիգրան Վիրաբյանը չի վերադարձնի, ընդհակառակը, ողջ այդ ամիսներին իր հանցավոր անգործության համար կշարունակի քաղաքային բյուջեից ստանալ իր աշխատավարձը»,-ավելի վաղ գրել էր Նիգոյանն:
Նիգոյանի հայտարարությանները փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը զրպարտություն էր որակել:
«Հայկակակն ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Նիգոյանի պնդումներից որեւէ մեկը չի համապատասխանում իրականությանը: Նա նշել էր, որ որեւէ աճուրդային գործընթաց իր համակարգային տիրույթում չէ. «Գործողություններից եւ խնդրից քաջատեղյակ եմ: Գիտեմ, որ տարածքները նախկինում վարձակալության են տրվել կարճաժամկետ: Մենք հանդիպել ենք բոլոր տնտեսվարողների հետ, որոնք մեկ տարվա պայմանագրեր են ունեցել եւ չիմանալով իրենց հետագա անելիքները՝ միլիոնների ներդրումներ են արել: Աճուրդներն ավելի թափանցիկ դարձնելու համար մենք չենք ուզել մեկ ամսով տարածք տրամադրել մարդկանց: Այդ մեկուկես ամսիները մենք դիտավորյալ ենք ազատ թողել, որպեսզի մարդկանց մոտ կաշկանդվածություն չլինի, որ այդ տարածքն արդեն ինչ-որ մեկն է շահագործում, որ ինչ-որ մեկից բիզնես են խլում: Թողել ենք ազատ, որպեսզի ամեն ինչ ավելի մասնակցային լինի, գան նայեն ու երկարաժամկետ պայմանագրեր կնքեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT