Նիկոլ Փաշինյանը Լոռիում մասնակցում է «ՍՄԱՐԹամեջ»-ին (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ կառավարական պատվիրակության հետ միասին այցելել է Լոռի՝  ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավան:

Այժմ մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպվել է «ՍՄԱՐԹամեջ» միջոցառումը, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՈԱՖ-ի հիմնադիր դոկտոր Կարո Արմենը ելույթներ են ունեցել:Վարչապետն իր խոսքում նախ շնորհակալություն հայտնեց Կարո Արմենին՝ Հայաստանի սրտում, Լոռիում՝ Թումանյանի ծննդավայր Դսեղում նման կենտրոն հիմնելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ սփյուռքի մեր հայրենակիցները որոշել են ոչ թե հագուստով, սնունդով կամ գումարով օգնել իրենց հայրենիքում ապրող մարդկանց, այլ որոշել են ներդրումներ կատարել, աշխատանք եւ աշխատատեղ հիմնել, գալ ու հաստատվել իրենց երկրում, այդպիսով աջակցել իրենց հայրենիքին:Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ նմանատիպ կենտրոններում սովորող սաներին մի գաղափար է ուսուցանվում՝ «Դուք կարող եք փոխել աշխարհը»: Կարող են մարդիկ փոխել աշխարհը անգամ առանց շատ փող ունենալու, երբ 50 տարեկան մարդը կարող է մեկ սենյակում իր թոռի տարիքի երեխայի հետ գալ եւ բան սովորել, դա է հենց հեղափոխությունը:

Այսօր աշխարհում չկա որեւէ զարգացած երկիր, որը չի ունեցել հզոր մշակույթ, հզոր թատրոն, հզոր գրականություն: Արդյունաբերությանն ու տնտեսությանը ճիշտ կրթություն է պետք, նշեց վարչապետը:

 

Տպել
3123 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա