Երևան
12 °C
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը 13500 բնակիչ ունի: Այստեղ զբաղվում են հիմնականում մանր բիզնեսով ու գյուղատնտեսական աշխատանքներով: Մարտունեցի տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի. «Մարտունեցիները միշտ էլ մեկնել են արտագնա աշխատանքի դեռ ԽՍՀՄ տարիներից, բայց այնպես չի, որ աշխատանք չլինելու պատճառով են գնում: Այսօր Մարտունիում գործարարներ ունենք, որոնք լուրջ խնդիրներ ունեն՝ աշխատող չլինելու պատճառով: Այսօր մարդկանց միջինում 160 հազար դրամի աշխատանք են առաջարկում, բայց դրանով չեն բավարարվում, մեկնում են արտագնա աշխատանքի: Մեզ մոտ՝ Մարտինում, կոնկրետ տղամարդ աշխատակցի կարիք կա»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Մարտունու համայնքապետ Արմեն Ավեիտսյանը:
Արմեն Ավետիսյանն ասում է, որ թեպետ համայնքում շատ են գյուղատնտեսությամբ զբաղվողները, սակայն մթերման խնդիրը լուրջ է. «Նախկին իշխանություններին առաջ այս հարցը բարձրացրեցի, անգամ թեթեւ կոնֆիկտ եղավ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նախ մենք պետք է գյուղացուն կենտրոնացնենք, թե ինչի վրա պետք է ինքը հենվի: Գյուղացիները բոլորով մի տարի կարտոֆիլ են ցանում, գինը իջնում է, լրացում է տեղի ունենում, մյուս տարի՝ կաղամբ, բայց էս դեպքում էլ կարտոֆիլի գինն է բարձրանում: Մենք գյուղնախից խնդրեցինք մեզ տալ ինֆորմացիա՝ միջպետական պայմանագրերից ելնելով, թե որ ապրանքն է արտերկրում պահանջված, որ լճացում չունենանք: Պետք է հստակ գնահատել պահանջարկը, նոր մշակել, որ չտանենք տարվա վերջ տոննաներով կաղամբ ու կարտոֆիլ թափենք: Ես նույն առաջարկը նոր իշխանությանն եմ ներկայացրել: Ներկայիս իշխանությունը պրպտում է, աշխատում է, հույսեր ունենք, որ լավ է լինելու»:
Խոսելով համայնքի խնդիրներից՝ համայնքապետն ասում է, որ թիվ 1 խնդիրը պետության կողմից Մարտունուն տրվող դոտացիան է, որն էլ իր հերթին բազմաթիվ խնդիրներ է առաջ քաշում. «Մարտունուն տրված դոտացիան Մարտունու բնակչության թվաքանակի ու մնացած բաների վրա համաչափ չի բաշխվել նախկին իշխանությունների ժամանակ… Մարտունին շուրջ 245 մլն դրամ դոտացիա է ստանում պետության կողմից: Միայն 231 մլն դրամ մենք աշխատավարձ ենք տալիս, մենք ունենք 11 ենթակա կառույց ու 250 աշխատող, 4 մանկապարտեզ ունենք՝ 365 սաներով, մշակույթի տուն ու գրադարան ունենք, նկարչական խումբ ունենք, որից ամբողջ շրջանն է օգտվում: Իմ հույսը միայն սեփական եկամուտներն են, որը 80-100 մլն է կազմում, դրանից 25 մլն դրամ սանմաքրմանն է գնում, տակը մնացած 75 մլն դրամով մենք պետք է քաղաք կառուցենք, սուբվենցիոն ծրագրերին մասնակցենք, մենք պետք է սոցաիալապես անապահով մարդկանց աջակցություն տանք: 70 մլն դրամը ամբողջ քաղաքի համար ոչինչ է: Եթե ինչ-որ բան ենք ուզում անել, առաջինը մեր գրպանից ենք ներդրում անում, հետո գործարարներին ենք մասնակցային դարձնում»:
Չնայած սուղ բյուջեին, Մարտունի համայնքը մասնակցում է նաեւ կառավարության հայտարարած սուբվենցիոն ծրագրերին: Համայնքում ներկայումս ընթացքի մեջ են 2 ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
«Հայաստանի ամենամեծ գյուղը Մարտունու տարածաշրջանում է, ունի 9000 բնակիչ ու ստանում է գրեթե նույն դոտացիան, բայց պահում է միայն իր ապարատը, իր զարգացումը շատ լավ տեղի կունենա, բայց մենք, ասեցի արդեն, թե ինչ աշխատանքներ ունենք ու ինչ ենք անում….գյուղերի ճանապարհները պետության պահպանման տակ են, իսկ մեր ճանապարհները՝ համայնքի, սրանք խնդիրներ են, որոնք պետք է պետությունը վերանայի ու գուցե նաեւ փոփոխություններ անի»:
Սեւանա լճի ծաղկումը իր բացասական ազդեցությունն է թողել նաեւ Մարտունու համայնքի վրա: Համայնքապետն ասում է, որ հատկապես Վայոց Ձորի մարզից հենց իրենց համայնք էին գալիս հանգստանալու, այսօր արդեն զբոսաշրջիկներ չկան, արված ներդրումները արդեն իսկ հետք են թողնում համայնքում տուրիզմի վրա. բացասական է ազդել նաեւ Մարտունու տուրիզմի զարգացման վրա. «Եթե մի քանի հոգի զբոսաշրջիկ էլ ունեինք, այսօր իրենց էլ կորցրեցինք, հեկտարներով տարածքներ տոննաներով աղբից ենք մաքրել, տոննաներով ավազ ենք բերել, բարեկարգել ու թեթեւ հանգստի գոտի ենք կառուցել, ներդրումներ ենք արել, հիմա մենք կորցրել ենք դա… մենք այլ պետությունների քաղաքների հետ պայմանավորվածություն ունեինք, որ պետք է փոխադարձ այցով գային մեզ մոտ, բայց այսօր դա չեղարկվել է: Այս հարցի հետ կապված մասնագետները պետք է խոսեն, իսկ մենք՝ բոլորս, լռենք, բայց հակառակն է այսօր ստացվել, մասնագետները լռում են՝ մենք, բոլորս, խոսում»:
Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից կազմակերպված«Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչու է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի օգնության ծրագիրը դադարեցվում. փոխվարչապետը մանրամասնել է
Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ շտապ օգնության բժշկի մահվան մասին
Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները
Ցավոք, բժիշկը մահացել է, բուժքույրի վիճակը ծանր է. նախարարը՝ շտապ օգնության մեքենայի վթարի մասին
ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. փոխվարչապետ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը վերակառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Հայաստանում
Բյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ի՞նչ են նրանք նվիրել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում
Հրդեհվել է «Կիա» մակնիշի մեքենա
Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ
Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան
Թորոսյանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի հանձնառությունը
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը վերջին խաղում պարտվել է Լիտվայի ընտրանուն
Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում մարդիկ են գնդակահարվել. կան վիրավորներ
ԲՏԱ նախարարը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչներ հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթի
Ջրանջատում Արարատի մարզում. հասցեներ
Հրդեհ է բռնկվել «Կիա ֆորտե»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպե՞ս մասնակցել. տեսանյութ
Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է
Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել
Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան
Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը
Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել
Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել
Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ
Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ
Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել
Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան
Քննարկվել է տարածաշրջանային բարդ իրավիճակում ՀՀ-Ֆրանսիա փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը
Խմբի կազմում սպանություն կատարելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան
Շվեյցարիայի կառավարությունը կաջակցի Լոռիում և Տավուշում հեղեղների պատճառով փլուզված կամուրջների վերականգնմանը
ՀԱՄԱՍ-ը չպետք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը. Մակրոն
Կրծքագեղձի սքրինինգի մեկնարկը` Վանաձորից. ովքե՞ր կարող են անվճար հետազոտվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT