Երևան
12 °C
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքը բնակչության թվով 3-րդ խոշոր գյուղական համայնքն է՝ շուրջ 6900 բնակչով: Համայնքն ապահովված է կապույտ վառելիքով, խմելու ջրով ու անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաներով: Գյուղն ունի 2 միջնակարգ դպրոց, մշակույթի կենտրոն: Մանկապարտեզը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում: Կառավարության սուբվենցիոն ծրագրով պատրաստվում են նոր մանկապարտեզ կառուցել՝ 380 մլն դրամ նախահաշվային արժեքով, որից 123 մլն դրամը պետք է համայնքը ներդնի, մյուս մասը՝ կառավարությունը:
Զոլաքարի համայնքապետարանի ծրագրերի պատասխանատու Հակոբ Բարոյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզի տարիքի 100 երեխա ունեն:
Զոլաքարում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, մի մասն էլ մեկնում է սեզոնային արտագնա աշխատանքի. «Համայնքում կա կոոպերատիվ տնտեսություն, որն ակտիվ գործում է: Միակ խնդիրը թերեւս գյուղացու արտադրած բերքի սպառման հարցն է: Մշակման խնդիր չունենք, բայց ունենք իրացման խնդիր: Տարի է լինում, որ շատ լավ է սպառվում, տարի էլ լինում է, որ ողջ բերքը թափում են»,- ասաց Հակոբ Բարոյանը՝ նշելով, որ կազմակերպված մթերում չի իրականացվում, ամեն բնակիչ ինքն է իր գլխի ճարը տեսնում:
Զոլաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մնացական Առուշյանն ասում է, որ համայնքում չլուծվող խնդիր չկա. «Եթե շուկան լիներ ազատ ու լիներ մերը, մենք կկարողանայինք շնչել, եթե վերավաճառող ասվածը չլիներ, եթե պետությունը մեզ աջակցեր, որ մենք մեր ապրանքը կարողանայինք տանել երկրի սահմաններից դուրս, ամեն ինչ ավելի լավ կլիներ, բայց էսօր վերավաճառողը մեզ հետ հավասար փայ է մտնում, ու վերավաճառողն ավելի շատ օգուտ է ստանում»,-գործընկերոջ միտքը շարունակեց աշխատակազմի քարտուղարը՝ հավելելով, որ ոռոգման խնդիր գրեթե չկա համայնքում:
Խորհրդային միության տարիներին Զոլաքարը ճանաչված է եղել որպես ամենաուժեղ հողագործական կենտրոն: Զոլաքարում արտադրած կաղամբը բնակիչներն արտահանել են մինչեւ Սիբիր: Համայնքի բնակիչներից ասում են, որ գյուղի ամենամեծ տները ժամանակին կառուցվել են հենց մշակված ու արտահանված կաղամբով:
Այս տարի նախատեսում են ստանալ շուրջ 3000 տոննա կաղամբ ու 2500 տոննա կարտոֆիլ: Համայնքի ծրագրերի պատասխանատուն համայնքի զարգացման հեռանկարը իրացման շուկա ունենալու մեջ է տեսնում. «Զարգացումը կախված է միայն արտադրության սպառումից, եթե դա եղավ, մեր բնակիչները որեւէ խնդիր այլեւս չեն ունենա»,- ասաց նա ու նշեց, որ իրացման հետ կապված հարցերով դիմել են նաեւ մարզպետարան, սակայն դեռեւս սայլը տեղից չի շարժվել. «Պետք է դրսում շուկա գտնել»:
Առաջիկայում սպասվող խոշորացումից հետո շուրջ 7000 բնակիչ ունեցող Զոլաքարին կմիանա 5000 բնակիչ ունեցող Աստղաձոր համայնքը: Ծրագրերի պատասխանատուն անհամատեղելիություն է տեսնում այս ամենի մեջ: Համայնքների միացմանը դեմ է նաեւ բնակիչների մի մասը: Զոլաքարցի Վոլոդյա Սաֆարյանը 60 տարի այս գյուղում է ապրում, 10 տարի շարունակ դրսում է բնակվում, ասում է՝ ցավ է ապրում, որ աշխատանքի բացակայությունն է, որ ստիպեց իր ընտանիքին լքել հայրենի գյուղն ու բնակություն հաստատել օտար ափերում. «Աշխատատեղ որ լիներ, ոչ մեկս էլ չէինք գնա, բայց ապրել է պետք…»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT