Երևան
12 °C
Հուլիսի 2-ին Գյումրիում կայացավ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» համաժողովը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քանի դեռ վարչապետը, նախարարներն ու պատգամավորները չէին եկել, դրսում ամեն ինչ հանգիստ էր: Հենց վարչապետը հասավ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի տարածք աղմուկ-աղաղակ եւ անհասկանալի գոռգոռոց սկսվեց: Աղմուկի մեջ հասկանալի եղավ միայն այն, որ ինչ-որ կին է ուշաթափվել, երկրորդն էլ ուզում է վարչապետի հետ խոսել: Այդ պահին ասացին՝ Գյումրու հանրակացարաններից մեկի բնակիչներն են, ովքեր բնակարան են ուզում:
Այսօր արդեն հստակ է, թե ովքեր էին այդ կանայք եւ ինչ պահանջ ունեին երկրի վարչապետից: Ուշաթափվածը Լիանա Մակարյանն է եղել: Թե ինչու՞ է կանգնած տեղում գոռալու պահին պատահաբար ուշաթափվել, կամ ուշաթափության տեսարան սարքել, ինքը կիմանա: ՀԺ-ն ճշտել է՝ Մակարյանը ոչ թե Գյումրիից է, այլ Մարմաշեն խոշորացված համայնքի Քեթի բնակավայրից: Քեթիի վարչական պատասխանատու Թորգոմ Սահակյանը մեր հետ զրույցում ասաց՝ ընտանիքն անօթեւան է, սակայն խնդիր չունի: Փաստաթղթային փաթեթը պատրաստ է, երբ փոխհատուցման ծրագիրը սկսվի առաջիններից մեկն է, որ ստանալու է իր բաժինը: Լիանան Քեթիում 88-ին բնակարան է կորցրել, հիմա էլ բնակարանն է ուզում, բայց համաձայն չէ, որ իրեն բնակարանի գնման վկայագիր տան: «Իրանց գործն առաջինն է, որ լիարժեք պատրաստ է: Իրանք խնդիր չունեն, ես չիդեմ ինչի մասին է խոսքը: Ապրելու տեղ չունեին, Ռուսաստան էին գնացել, թե հմի պատահական են եկել, թե ինչ, չեմ կարող ասել: Վերջերս տղան եկավ, գնաց բանակ, ծառայեց, եկավ: Ես չիդեմ ով, իրանց մարզպետարանից ըսել էր, թե 5 մլն են ստանալու, իրանք էլ թե` մենք 5 մլն-ով ինչ տուն առնինք: Ասի՝ բայց ո՞վ է ասել էդ գումարի չափը: Էդ է էղել: Թէ չէ հարցեր չկան, իրանք ստեղ չէին, առանց իրանց ես էդ ընթացակարգը տարել եմ, տատիկը ստեղ է, ինչ պետք է եղել, ես աջակցել, օգնել, փաթեթը սարքել ենք»,-ասաց Քեթիի վարչական ղեկավար Թորգոմ Սահակյանը:
Մոսկվայից նոր է վերադարձել, ամուսինը մահացած է: Բնակարանը ստանալու է սկեսուրի եւ իր 3 երեխաների հետ: Վարչական ղեկավարը Լիանայից հեռախոսահամար չուներ, սակայն Լիանայի սկեսուրից հեռախոսահամար փոխանցեց: Մեր հեռախոսազրույցը հրապարակման ենթակա չէ, քանի որ Վարդուշ տատը, այսինքն Լիանայի սկեսուրը, հարսի անունը լսելուն պես սկսեց սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ մեր հասցեին: Թե ինչ էր ի վերջո ուզում հայհոյող սկեսուրի ուշաթափվող հարսը վարչապետ Նիկոլ Փաշինյանից, մասնակիորեն պատմեց Գյումրիում աղմուկ-աղաղակը հեղինակած երկրորդ կինը՝ Գայանե Թորոսյանը: Ասաց՝ իր հորեղբոր աղջկան «վաուչեռը պետք չէ, մենք չենք ուզե»:
Պարզվում է՝ գոռգոռացող Գայանեն ու ուշաթափված Լիանան բարեկամուհիներ են: Միասին են եղել: Երբ Լիանան ուշաթափվել է, Գայանեն շարունակել է գոռգոռալը: ՀԺ-ի՝ ի՞նչ խնդիր ունեք, որ այդպես գոռում էիք փողոցում հարցին, Գայանեն պատասխանեց. ամեն խնդիր էլ ունինք: Առավել զարմանալի էր՝ ի՞նչ էիք կոնկրետ ուզում վարչապետից այդ պահին, մեր հարցի պատասխանը: Գայանեն առանց վարանելու ասաց՝ 500.000 դրամ: «Ընձի պետք էր, որ ըմպես բավարարեին, որ ես կարողանամ ապրիմ, հմի ներկա դրությամբ ընձի թիվ 500.000 է պետք, որ ամուսնուս դեղերն առնիմ, բանկերը փակվիմ, ես էլ ապրիմ: Ըդքան էի ուզում: Բայց աշխատակազմն ասեց՝ մենք մենակ կարող ենք մարզպետարանին դիմել, իրենք օգնեն: Ես էլ ըսի՝ 15.000 դրամ կուտան, ես 15.000 դրամն առնիմ, ի՞նչ էնեմ:
Գայանեն նաեւ պատմեց, թե նախքան վարչապետին հասնելն ինչ է կատարվել:
«Երբ որ հլը Փաշինյանը չէր եկել, միլիցիաները փակեցին դեմը, ինքն էլ ասեց, որ եկել եմ Ռուսաստանից, բնակարան չունեմ, մոտենամ, ասեմ: Իրեն ոստիկանները քաշեցին, ուշքն անցավ: Ինչխոր չուլը, կներեք, տռյապկեն, ըդպես քարշ տալով հասցրին էն կողմ: Կըսեմ՝ մարդը մահանում է, ուշքը անցել է, միլիցիաների պետը կըսե, թե սուտ է անում: Ըդտեղ մենք վիճվեցինք ու ես հորեղբորս աղջկան թողեցի, անմիջապես մոտեցա Փաշինյանին: Ու ըսի, որ արի տես ինչ ես էրել, միլիցիաներին լցել ես, Գյումրիի ժողովրդին ջարդեն գը: Ինքը ընձի ըսավ՝ մի բղավե, ես էլ ըսի՝ դու մի բղավե: Ըսիգ ինչ կկատարվի: Ինքն էլ թե ՝ բոլորդ բարձր եք խոսում, բոլորդ բղավում եք, չեմ հասկանում, ինչպես կարող եմ միանգամից բոլորիդ լսել: Հետո իրա աշխատակազմի ղեկավարին ուղարկեց, ըսեցի իմս: Ես բնակվում եմ ամուսնուս, տղաներիս, փոքր աղջկաս հետ: Բանկում էլ պարտքեր ունենք շատ, տված է դատարան, տված է կալանք, չիդեմ ինչ: Մենք էնքան կարիքներ ունինք, դեղերի կարքիներ ունինք»,-ասաց Գայանեն:
Այս ընտանիքում ոչ մեկը չի աշխատում, ապրում են 58 թաղամասի շենքերից մեկում: Գայանեն ասաց՝ տղաներից մեկը մանկուց հաշմանդամ է, չի կարող աշխատել: Հենաշարժողական խնդիրներ չունի, ախտորոշումը՝ Կվինկերի այտուց: «Ինքը ոտքի վրա է, անընդհատ ալերգիա ունի: Շնչարգելություն, բան, կարող է պահի տակ կանգնած լինի, իրա մոտն ալերգիան սկսվի»:
Մյուս տղան Մոսկվայում է հիմա: Ըստ Գայանեի, վերադառնալու է, քանի որ աշխատանք չունի: «Ամուսինս սրտի ինֆարկտով հաշմանդամ է, վերջերս վատացել էր, ասել էին, որ պետք է ստենտավորվի, մենք ստենտավորությանը համաձայն չեղանք, քիչըմ վախեցանք, համ էլ կես գումարը ինչ-որ պետք է մենք մուծեինք: Ես էլ երկրաշարժի հաշմանդամ եմ, ձեռս անդամահատված, ոտքս նույնպես կոտրված է, կոճիկներ չունեմ: Էս քանի օրս լեղապարկս են վիրահատել, լյարդի հիվանդ եմ: Թոշակով կապրինք, մեր եկամտային աղբյուրն էդ է»:
Ի դեպ, Գայանեն նաեւ ասաց, որ մինչ այդ համաժողովի օրը երբեք Շիրակի մարզպետարան չի դիմել օգնության խնդրանքով: «Ես անգամ մարզպետին մոտիկցա էդ օրը, մարզպետն ըսավ՝ ես երբեք ձեզ չեմ տեսել, բայց քանի անգամ քաղաքապետարան եմ գնացել, ընձի չեն օգնել, ինչ է թե իրան չեմ ընտրել, ինքը ընձի հետ քեն կքշե, օգնություն կբաժնեն, ընձի չեն տա: Կըսեն՝ գնա, ում որ ուզել ես ընտրելու, թող օգնե, բայց ըդիկ իրավունք չունին»: Հարցին՝ ինչ գիտեն, թե դուք ում եք ընտրել, Գայանեն պատասխանեց. «Ինտեռնետ է ընգած եղել, որ չեմ ուզե իրան»:
Աղմկող մեկ կին էլ վարչապետին բողոքում էր իր դադարեցված նպաստից: «Գնացի «Արդշինբանկ» վարկ վերցրի, նպաստս կտրեցին, սոված եմ մնացել: Ես Ձեզ նամակ էլ եմ գրել էս մասին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT