Երևան
12 °C
Իսպանացի գրող Գ. Հ. Գուարչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ է գրել՝ նշելով, որ Հայաստանից դուրս ապրող, բայց Հայաստանի կյանքի նիկատմամբ ոչ անտարբեր օտարերկրացիները Հայաստանի բնակիչների նման ուշադիր են եւ սրտացավ երկրում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ, նաեւ շատ ուրախ են՝ ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին տեսնելու համար:
Նամակն իսպաներենից թարգմանել է ԵՊՀ դասախոս Մերի Սուքիասյանը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Ագուադուլսե, Իսպանիա, 05 հուլիսի 2019 թ.
Նամակ ուղղված Վարչապետին
Հայաստանի Հանրապետության Վարչապետին
Մեծարգո Վարչապետ, հարգարժան Նիկոլ Փաշինյան.
Մեկ տարուց ավելի է, ինչ դուք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընտրվեցիք որպես Վարչապետ: Ես` որպես գրող և ինձ համարելով Հայաստանի բարեկամ, մի քանի տասնամյակներ ի վեր մոտիկից հետևում եմ ինձ այնքան հարազատ ժողովրդի կյանքում տեղի ունեցող իրադարձություններին ու տխուր իրողություններին:
Հետևաբար քաջատեղյակ եմ, թե ինչ գործեր եք կյանքի կոչում և կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ բոլորս, ովքեր մտահոգ ենք այդ փոքրաքանակ, բայց և մեծ ժողովրդի ապագայով` հպարտ ենք ու գոհ այն ամենով, ինչ Դուք փորձում եք իրականացնել` նվիրաբերելով այդքան ջանք ու եռանդ: Ուզում եմ, որ իմանաք. Հայաստանի ճակատագրով մտահոգ աշխարհասփյուռ բոլոր մարդիկ հետևում են Ձեզ այն համոզվածությամբ, որ Դուք եկել եք օրհասական պահի` ստանձնելով Ձեր կարևոր առաքելության առաջ ծառացած վտանգները, մի բան որ Դուք մշտապես արել եք սկսած Ձեր քաղաքական կյանքի առաջին իսկ օրերից` վճռելով պայքարել իշխանական կոռուպցիայի դեմ, ԵՊՀ ընդունվելուց հետո որպես լրագրող սկսած Ձեր առաջին իսկ հոդվածներից` հրապարակավ մերկացնելով ստեղծված իրավիճակն այն համոզմունքով, որ արժեր վտանգել ամեն բան հանուն բարեկեցության և օրինականության, նույնիսկ իմանալով, որ միայնակ մարդու պայքարը տիտանական էր լինելու եսամոլության, ընչաքաղցության, անբարոյականության և քաղաքական կոռուպցիայի վիշապների դեմ և հետևաբար հնարավոր էր ամեն ինչ կորցնել, հաղթելու շատ քիչ հավանականություն կար: Այևուամենայնիվ, հակառակ բոլոր կանխատեսումներին, հարգարժան Վարչապետ, Դուք հասնում եք Ձեր նպատակին, քանի որ վիթխարի առավելություն ունեք` ճշմարտությունը, բարոյականությունը, օրինականությունը և Հայաստանը Ձեր կողքին են ու Ձեր հետևորդը` վստահելով Ձեզ, որ մի օր վտանգին դեմ հանդիման մենակ պայքարելու որոշում էիք ընդունել:
Հայաստանի Ժողովուրդը, քաղաքացիների ահռելի մեծամասնությունը պատմական առումով այնքան էական ու խորհրդանշական այդ երկրի թե’ ներսում և թե’ նրա սահմաներից դուրս վստահում է Ձեզ. համոզված` որ նախաձեռնեցիք իրականացնել այդ կարևորագույն առաքելությունը, առանց մտածելու անձամբ ձեզ սպառնացող վիթխարի վտանգների մասին: Հայաստանի երկար ու փոթորկահույզ պատմության վճռորոշ պահին շատ կարևոր է կրկին փրկել նրան Չար ուժերից:
Հայաստանը վախկոտ մարդկանց երկիր չէ, երբեք էլ չի եղել այդպիսին, քանզի Ճակատագիրն է այդպես կամեցել, սակայն ովքեր հավատում են նրան, դույզն իսկ կասկած չունեն, որ այդ արտասովոր երկիրն ու այդ մեծ ժողովուրդը շատ փառավոր էջեր են գրելու Մարդկության Պատմության գրքում:
Այդ իսկ պատճառով բոլորս, ովքեր սիրում ենք Հայաստանը, մենք հանգիստ ենք ու գոհ, որ նավի ղեկին Ձեզ նման նավապետ է, ով անկաշառ է և հաստատակամ, ով իր կյանքի ողջ ընթացքում ապացուցել է, որ իր միակ նպատակն է, որ Հայաստանը պատմության մեջ գրավի իր արժանավոր տեղը: Ոչ մի կասկած չունենաք, որ համայն աշխարհում ողջ սփյուռքահայությունը, և բոլորս, ովքեր մտահոգ ենք Հայաստանի ապագայով` սատարում ենք Ձեզ ու Ձեր երկրին:
Եվ հանուն այդ ամենի, վստահաբար շարունակեք Ձեր բարդ ու դժվարին գործը նույն կամքով և ամենօրյա եռանդով:
Շնորհակալություն այդ ամենի համար, Վարչապետ Փաշինյան, դույզն անգամ չկասկածեք, Ձեր կատարած գործը փայլուն արդյունքներ կարձանագրի:
Իմ ջերմ ողջույնները Ձեզ և Հայաստանի ողջ ժողովրդին:
Ագուադուլսե, Իսպանիա, 05 հուլիսի 2019 թ.
Գ. Հ. Գուարչ Գրող
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT