Երևան
12 °C
Շիրակի մարզում ընթացքի մեջ է Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով: Մոտ 9 կմ երկարություն ունեցող միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ:
Ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելած Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ մեծ ուշադրությամբ եւ պատասխանատվությամբ են հետեւում աշխատանքին: Որակի կամ ժամկետի շեղում չի լինելու: Շինարարները հստակ տեղեկացված են՝ աչք փակել այլեւս չկա, բոլոր թերացողները կպատժվեն ըստ արժանվույն:

«Աչք փակելը ենթադրում է, որ դրա տակ կա որոշակի կոռուպցիոն ռիսկ, մենք աչք չենք փակելու, եւ հետեւողական ենք լինելու: Ես ամենամսյա ռեժիմով հանդիպելու եմ բոլոր շինարարների հետ, գործընկերային, բարի դրացիական միջավայր ենք ուզում ստեղծել, որ մարդիկ պարտաճանաչ աշխատեն, մենք էլ պարտաճանաչ վճարենք, որ բոլորը գոհ լինեն՝ ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ շինարարը, եւ մենք: Մենք շահագրգռված ենք, որ հայաստանյան ընկերությունները լինեն շատ ուժեղ՝ իրենց կարողություններով, ունակություններով, որ մենք կարիք չունենանք որեւէ տեղից շինարար հրավիրելու: Մենք պատրաստ ենք այդ հարցում բոլորին աջակցելու: Աջակցության ամենակարեւոր երաշխիքն այն է, որ կառավարությունն այս պահին արդեն մյուս տարվա համար մեծ միջոցներ է հատկացնում ճանապարհաշինության համար, ինչը հնարավորություն է տալիս, որ պարտաճանաչ ընկերությունը կարողանա իր կարողությունները մեծացնի, ուժեղանա, հարստանա եւ մեզ որակով ճանապարհներ ապահովի: Դրան զուգահեռ մենք պահանջում ենք որակ եւ պահանջում ենք, որ դա լինի ժամկետի մեջ»:
Պատժի ձեւեր նախարարությունն ունի՝ սեւ ցուցակ, կատարված անորակ աշխատանքի դիմաց չվճարում: Ձեւից բացի, նախարարությունը պատժելու փորձն էլ ունի:
«Նախորդ տարվանից կատարողականներ կան, որոնք մենք չենք ընդունել. եթե որեւէ շինարար կա, որ մտածում է, թե կարող է պետբյուջեի գումարները փոշիացնել, մենք պետք է նրանց խնդրենք, որ այլեւս նման մոլորություններ չունենան, այդ երազնաքները հօդս են ցնդելու, որովհետեւ դա տանելու է նման ընկերության սնանկացմանը, քանի որ չենք վճարելու իրենց»,-ասաց նախարարը:
Նախարարը գյուղից հետո Գյումրիում էր: Ընթացող փողոցաշինական աշխատանքներին ծանոթացավ Տիգրան Մեծ փողոցում, որտեղ ասֆալտապատում է իրականացվում: Հիշեցնենք, սա այն փողոցն էր, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ի այցի ժամանակ նկատողություն արեց շինարարին սխալ աշխատանքի եւ հետիոտների ու վարորդների համար ստեղծած խնդիրների հետ կապված: «Եթե շինարարություն ենք սկսում, կապ չունի՝ ինչ շինարարություն է, պետք է մտածենք միջավայրի մասին: Հիմա, ասենք էդ շինարարությունը մի տարի տեւեց, մենք գյումրեցիներին ասում ենք՝ գնացեք Գյումրիից, մի տարուց հետո կգա՞ք: Էդ մի տարվա ընթացքում պարտավոր եք իր միջավայրն ապահովեք: Հիմա մեր բոլոր շինհրապարակների 90 տոկոսն աղբանոց է: Բայց մենք նորմեր ունենք, չէ՞: Բերեք գնանք Եվրոպա, ցանկացած տեղ: Տեսնենք նման վիճակ որտե՞ղ կա, որ մայթը քանդեն, քաղաքացին քայլելու տեղ չունենա»,-զայրացել էր վարչապետը: Այդ այցից մի քանի օր անց հետիոտների անցումների համար որոշակի հարմարություններ ստեղծվեցին: Այսօր արդեն խնդիր չկա, գործն ասֆալտապատմանն է հասել:



Այս փողոցում միակ խնդիրը փողոցին կից գտնվող տնակի հետ էր կապված: «Այս ասֆալտին տնակը չի սազում, հանեք»,-ասաց նախարարը: Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրեց, որ անօթեւան ընտանիք է այդտեղ բնակվում: Որոշվեց խնդիրը քննարկել, արագ գտնել լուծումը: Ընդհանուր առմամբ Գյումրիում հիմնանորոգվող 3 փողոցից 70 տաղավար է հանվել: Գործընթացն ըստ քաղաքապետի, շարունակական է:
Սուրեն Պապիկյանը եղավ նաեւ Գարեգին Նժդեհ եւ Շառլ Ազնավուրի հրապարակներում, որոնցում եւս լայնածավալ աշխատանքներ են ընթանում: Ժամկետների ավարտները Գյումրիում ձգձգվում են՝ լրագրողների դիտարկմանը, նախարարն ասաց՝ օբյեկտիվ պատճառներ կան, եւ դրանք հաշվի են առնվում: «Եթե կա օբյեկտիվ պատճառ, մենք էլ կհասկանանք, հիմա էս մարդիկ հո մեր թշնամին չե՞ն: Բայց, եթե գործ կա անելու, եւ կանգնած իրար երեսի են նայում, դա է անընդունելի: Իսկ Գյումրիում իրոք կան օբյեկտիվ խնդիրներ, որոնց պատճառն անկախ նրանից՝ շինարարը դա ուզում է անել ժամկետի մեջ, կամ ավելի արագ, ֆիզիկապես չի կարող: Առաջանում են հարցեր, որը նախագծողը չէր կարող նախապես իմանալ: Հազար ու մի խնդիր է եղել, շատ դեպքերում մենք չուենինք այն պատկերը, որը կա գետնի տակ, ասֆալտից ներքեւ: Բնականաբար, այդ հարցերն օբյեկտիվորեն գնահատվում են եւ հնարավորություն է տրվում շինարարին, որ աշխատանքն ավարտին հասցնի որակով»,- ասաց Սուրեն Պապիկյանը:







Տեղում փաստվեց՝ ֆինանսական խնդիրներ չկան, կատարողականները ներկայացնելուց հետո, եթե եզրակացությունը դրական է, վճարվում են: Նպատակ կա մինչեւ օգոստոսի 25-ն ավարտել փողոցաշինությունը:
Նախարար Պապիկյանն այնուհետեւ եղավ Ռուսթավելի եւ Շիրազի փողոցներում: Կանգառը երկար չէր: Պատմական միջուկից մեկնեց Երեւան:



Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT