Երևան
12 °C
ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) քննարկման է դրել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Ոստիկանության մասին օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների եւ օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների եւ տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները եւ երրորդ անձանց փոխանցելու դեպքերը:
Նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին եւ ելքերին, ինչպես նաեւ ոստիկանության ստորաբաժամումների՝ հարցաքննության եւ օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու եւ տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ կասկածյալին հարցաքննելու եւ մյուս անհետաձգելի քննչական գործողությունները իրականացնելու՝ հետաքննության մարմնի լիազորության իրականացման համար երաշխիքների նախատեսումը:
Բացի այդ, օրինագծով Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածում հստակեցվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառմամբ ոչ գաղտնի վերահսկողության ընթացքում այդ մասին բանավոր նախազգուշացման դեպքերը: Մասնավորապես, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով է եւ օրենքով հստակ ամրագրված է, որ տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար: Միաժամանակ, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով չէ, ապա այդ դեպքում բանավոր նախազգուշացման պահանջը պետք է լինի պարտադիր:
Երկրորդ նախագծով առաջարկվում է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, քանի որ Օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասն արդեն իսկ սահմանում է հետաքննության ավարտի վերաբերյալ ժամկետները, ինչպես նաեւ հետաքննության մարմնի կողմից հարուցված քրեական գործը նախաքննության մարմնին փոխանցելու լիազորությունը: Ընդ որում, Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետում նշվում է հետաքննության մարմնի կողմից ՔԴ օրենսգրքով իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ կատարելու լիազորությունը: Բացի այդ, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը նոր խմբագրությամբ է շարադրվում, որի համաձայն՝ հետաքննությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ կավարտվի ոչ թե պարզապես հանցանք կատարած անձի ի հայտ գալուն պես, այլ քրեական հետապնդում հարուցվելու անհետաձգելի բոլոր քննչական գործողությունները ավարտվելուն պես: Այն որպես հստակ կարգավորում կփոխի ստեղծված պրակտիկան եւ հիմքեր կստեղծի ոստիկանության ծառայողի (հետաքննության աշխատակցի) համար մինչեւ հետաքննության ավարտն ի հայտ եկած կասկածյալին հարցաքննելու, ինչպես նաեւ մյուս անհետաձգելի քննչական գործողությունները կատարելու եւ նոր միայն վերջինիս համապատասխան նախաքննական մարմնին հանձնելու համար:
Արդարադատության նախարարությունը ակնկալում է, որ նախագծերի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների եւ անմարդկային այլ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու եւ բացահայտելու համար, կհստակեցվեն օրենքների իրավակիրառ գործընթացքում առաջացող մի շարք խնդիրներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բոլոր ուժերը իրար հետ ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից
Երևանում մեկնարկում է փոսային նորոգման լայնածավալ ծրագիրը․ կիրականացվի 200 հազար քմ աշխատանք․ Ավինյան
Պաշտոնանկություն ՀՀ արդարադատության նախարարությունում
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ասում են կողմ ենք խաղաղությանը, բայց կողմ չենք 29.743 քառակուսի կմ-ին․ սա նշանակում է՝ պատերազմ ես հայտարարում
ՌԴ-ի կողմից երկաթուղու կառավարման բերումով TRIPP-ում ռազմավարական դիրքերի կորուստ ենք ունենում․ որն է լուծումը
Կարապետյանը Պուտինի ասածը չանի՝ կպատժվի. ամսական 15-20 հազար դոլար են ծախսում մարդկանց մոբիլիզացնելու համար
Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին մեղադրանք է առաջադրվել
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը կախված է հետագա զարգացումներից. ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգանում են
«Կրթվելը նորաձև է»․ հանդիպումը սարոյանական ջերմությամբ լցրեց «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահը․ Հակոբյան
Մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը․ ներքին առաջնությունների կազմակերպման նոր ստանդարտ ենք սահմանում
Եկեղեցին գահ չէ․ սփյուռքը լծակ չէ, որը կարելի է գործադրել հայ ընտրողի կամքի դեմ․ Գարո Արմենի հայտարարությունը
Չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու․ վարչապետը՝ մի քանի երկրի քաղաքացի Կարապետյանի մասին
Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ շատ կոշտ հակազդեցություն է լինելու
Տեառնընդառաջը հեթանոսակա՞ն տոն է, թե՞ ոչ. ինչ է խորհրդանշում կրակը, ինչ ուտեստներ են դրվում սեղանին. տեսանյութ
ՔՊ ներքին ընտրությունները շատ կարևոր են ոչ միայն կուսակցության համար, այլ՝ ապագայի․ Ղազարյան
«Զայեդ»-ի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է․ վարչապետ
«Վրացական երկաթուղին» չի քննարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը
Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը․ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել
Էրդողանին, Ալիևին կզսպի, հողերը, գերիներին հետ կբերի, ողջ բերքը կմթերի, ոչ մի կին չի մնա չբավարարված․ Ղազարյան
Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարությունում ընդունել է մի խումբ նորակոչիկների․ տեսանյութ
Դավիթ Խուդաթյանն ու ՌԴ դեսպանը ՀԱԷԿ-ի հետ կապված հարցեր են քննարկել
Աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը բացառապես թվային համակարգով իրականացնելու ժամկետը փոխվել է
Իրանը ողջունում է խաղաղությանը միտված ՀՀ վարչապետի քաղաքականությունը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շիրլողամիին
ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանության ոլորտում ՀՀ-ի հետ զարգացնել համագործակցությունը․ Դեյվիդ Ալենը՝ Պապիկյանին
Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ 26 և 38 տարեկան երկու տղամարդ է կալանավորվել․ տեսանյութ
Տնտեսվարողներից կաշառք ստանալու համար ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել․ կան ձերբակալվածներ
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ․ վարչապետ
Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
«Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Գեղաքարում ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողացել մոտենալ հիվանդին
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 13-ին
«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության համար. վարույթը դատարանում է
13-ամյա անչափահասի միջադեպի մասով խստացրել եմ ՆԳՆ քաղաքականությունը. դպրոցները նման դեպքերում լռում են
Հիմա Հայաստանի վրա նույն սցենարն են փորձում կիրառել․ Սահակյանը ներկայացրել է «2 Սամվելների անալոգիան»
Մեկնարկել է կլոր սեղան-քննարկում Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ
Միացյալ Նահանգները չի նշում Հայաստանի ապագա ատոմակայանի էներգիայի գինը. Ռուսաստանի ԱԽՔ-ը մտահոգիչ է համարել
Հրդեհ Կոտայքի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Սահմանների կառավարման «խելացի» համակարգը քաղաքացիներին թույլ կտա անցնել ավելի արագ և արժանապատիվ․ նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT