Երևան
12 °C
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Այ պլաստ» ՍՊ ընկերությանը:
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բժշկական կպչուն սպեղանիի արտադրության մեջ։
Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 23 մլն 825 հազար դրամի ներդրում` նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայում առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել ևս 3 նոր աշխատատեղ՝ 120,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 15 մլն դրամ, որից 10 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 5 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 129 մլն 878 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 8 մլն 33 հազար դրամ:
Կառավարությունը որոշեց բավարարել նաև «Ոսկե կար» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 151 աշխատատեղ: Նախատեսվում է ստեղծել 60 նոր աշխատատեղ՝ 111,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3 մլրդ 750 մլն դրամ, որից 3 մլրդ 37 մլն 500 հազար դրամի արտադրանքը իրացվելու է ՀՀ տարածքում, 712 մլն 500 հազար դրամի արտադրանքը` ՌԴ -ում:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ 987 մլն 200 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 158 մլն 130 հազար դրամ:
Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց նաև «Արտ Գլոբալ» ՍՊ ընկերությանը: Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների (թղթե բաժակների, ափսեների և այլն) արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 250 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ 150, 000 դրամ միջին աշխատավարձով։
Արտադրանքի նախատեսված ծավալները ծրագրի ընթացքում կազմելու են մոտ 1 մլրդ դրամ, որից մոտ 700 մլն դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 250 մլն դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 50 մլն դրամը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 246 մլն 780 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 12 մլն 339 հազար դրամ:
Արտոնություն ստացավ նաև «ԻՆ-ՎԻ» ՍՊ ընկերությունը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են մալուխների և հաղորդալարերի արտադրության մեջ։ Արդեն իսկ իրականացվել է 387 մլն ՀՀ դրամի ներդրում` կապիտալ և շրջանառու միջոցների համալրման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 220 մլն դրամի ներդրում` կապիտալ և շրջանառու միջոցների համալրման համար: Ներկայումս առկա է 65 աշխատատեղ, ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 10 նոր աշխատատեղ՝ 155,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ 80 մլն ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 70 մլն 200 հազար դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Կիա»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ
Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել․ տեսանյութ
Բարի օր, և սիրում ենք բոլորիդ․ սրտիկ՝ Լեհաստանի վարչապետից․ տեսանյութ
Լեհաստանը շահագրգիռ է ՀՀ-ի հետ փոխգործակցության ամրապնդման հարցում․ Փաշինյան-Տուսկ առանձնազրույց է կայացել
Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ․ տեսանյութ
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պատասխանատուին է հանձնել հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրի ՀՀ վավերագիրը
Դիմավորման պաշտոնական արարողություն Լեհաստանի վարչապետի կեցավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան
Երեկոյան ժամերից ցիկլոնը կակտիվանա. կցրտի, սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, բուք
Կհստակեցվեն ճանապարհների գովազդային վահանակների պատշաճ տեսքի համար գովազդակիրների պարտականությունները
Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին
Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան
Արաբկիրի «Երևան սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի
Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց
Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով
Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար
Սամվել Կարապետյանը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու. ո՞ւմ համար է նա փորձում ձայներ հավաքել
ԿԳՄՍ նախարարը և Ղազախստանի դեսպանը քննարկել են սպորտի ոլորտում իրականացված համագործակցության հարցեր
Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան պայմանավորված էր խաղաղություն հաստատելու ձգտմամբ. Բոճորիշվիլի
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ
Կենսաթոշակ ստանալու համար բանկային քարտ չունեցողներին մինչև ապրիլի 1-ը քարտը կառաքվի սուրհանդակային առաքմամբ
Իրանը շարունակում է ներդրումներ անել հեռահար հրթիռների արտադրության մեջ. սա լուրջ սպառնալիք է. Ռուբիո
Վլադիմիր Պուտինի դերը վճռորոշ եղավ հրադադարի հաստատման հարցում. վարչապետ
Ակադեմիական քաղաքի բուն շինարարական աշխատանքները նախատեսում ենք մեկնարկել 2027-ից. ԿԳՄՍ նախարար
ՀՀ-ում այսօր կան 700 հազար դրամ ստացող ուսուցիչներ և զինվորականներ. վարչապետ
Քննարկում ենք ԵՄ-ի ներգրավվածության ձևը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում․ Փաշինյան
Վիճաբանություն և դանակահարություն Լոռու մարզում. վնասվածքներով հոսպիտալացվել են եղբայրներ
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապամոնտաժվել է 65 շենք, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի եղբոր կառույցը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 34-րդ տարեդարձին
ՀՀ ամենամեծ շինհրապարակում՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում, 2-րդ թունելն է փորվել. տեսանյութ
Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Այժմ համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակն ԱՄՆ-ի հետ․ վարչապետ
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ ֆինանսների քարտուղարության ներկայացուցչի հետ համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել
Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ վարչապետ
Տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, հույս ունենք տեսնել փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում
Բերդ-Ճամբարակ հատվածը դժվարանցանելի է․ ՀՀ որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT