Երևան
12 °C
«Իջեւանյան կրքերն» ինչպես անսպասելիորեն բռնկվել էին, նույնքան անսպասելիորեն էլ գրեթե մարեցին։ Դիվերսիան չստացվեց։ Ընդ որում՝ չստացվեց երկու հիմնական պատճառներով։ Առաջին՝ չնայած լավ բեմականացված բախումներին ու վարձու քարոզչամիջոցների բարձրացրած ահավոր հիստերիային (իբր՝ ոստիկանները ջարդում են խաղաղ ցուցարարներին, թեեւ տուժածների մեծ մասը ոստիկաններ էին), հասարակական կարծիքն այնուամենայնիվ իշխանությունների կողմն էր ու դատապարտում էր անտառը լափողներին։ Եվ երկրորդ՝ իշխանությունները հայտարարեցին, որ իրենք չեն տրվելու շանտաժին, եւ իրավախախտների նկատմամբ ոչ մի զիջում չի լինելու։ Մինչդեռ կազմակերպիչների հիմնական նպատակը հենց դա էր՝ շոշափել իշխանությունների թույլ կողմերը, հույս ունենալ, թե նրանք տեղի կտան մի քանի հարյուր ցուցարարների առաջ ու նվաստացուցիչ բանակցություններ կսկսեն, ու արդեն հետագայում, օգտագործելով այդ «նախադեպը», նմանատիպ ցույցեր կազմակերպել ու ճանապարհներ փակել ցանկացած մարզում՝ ցանկացած առիթով։ Բայց իշխանություններն անդրդվելի մնացին, եւ թամաշան շարունակելն անիմաստ դարձավ։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին անիմաստ էր դարձել օպերայի հարակից մի քանի սրճարանների ապամոնտաժման դեմ առաջին օրերին սկսված իբր ինքնաբուխ ակցիաները շարունակելը։ Այս իշխանություններն առաջնորդվում են օրենքներով, եւ ոչ թե մի քանի հարյուր ցուցարարներին դուր գալու մղումներով, եւ վերջ։
Օրենքով առաջնորդվելն, իհարկե, միշտ չէ, որ դուր է գալիս մարդկանց։ Հատկապես՝ նրանց, ովքեր տարիներ շարունակ օրենք խախտելով հսկայական հարստություն են դիզել։ Բայց ի սկզբանե հասկանալի էր նաեւ, որ երկրում հեղափոխական փոփոխություններ իրականացնելու համար որոշ դեպքերում անհրաժեշտ է լինելու դիմել կոշտ քայլերի, եւ այդ հարցի շուրջ հասարակության մեջ լիակատար կոնսենսուս կա։ Առավել եւս, որ կոնկրետ Տավուշի մարզի ապօրինի անտառահատումների դեպքում կառավարությունն «անտեր չի թողնում» այդ ոլորտում «զբաղվածներին», փոխարենն աշխատատեղեր է առաջարկում, ներդրումային ծրագրեր է իրականացնում (համենայն դեպս բարենպաստ միջավայր է ստեղծում այդպիսի ծրագրերի իրականացման համար), եւ այլն։ Բայց տվյալ դեպքում շատ ավելի էական է մեկ այլ հանգամանք՝ իշխանություններն այս ամենն անում են ոչ թե հանուն իրենց անձնական շահի կամ քաղաքական վարկանիշի, այլ հանուն պետության։ Հասկանալի է, չէ՞, որ վարչապետ Փաշինյանի նպատակը «փայտի բիզնեսն իրենով անելը» չէ (ցանկության դեպքում դա հնարավոր կլիներ անել տասը րոպեում՝ առանց ցնցումների), եւ նա, մեծ հաշվով, անձնական որեւէ շահ չունի։
Իսկ գիտե՞ք, թե ինչ է տեղի ունենում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները նման հարցերում առաջնորդվում են անձնական բիզնես-շահերով։ Միայն մի օրինակ բերենք։ Որեւէ մեկը լրջորեն հետաքրքրվե՞լ է, թե ինչպես պատահեց, որ ընդամենը մեկ-երկու տարում Սեւանի սիգը վերացավ, ու իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին դա կանխելու համար։ Զարմանալի «զուգադիպությամբ»՝ դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Արարատյան դաշտում ձկնաբուծարաններ հիմնեցին ու սկսեցին իշխան բուծել։ Բայց ո՞վ 1200 դրամով իշխան կառներ, եթե Սեւանի սիգը վաճառվում էր 100 դրամով։ Ադրբեջանն էլ իր հերթին էր շահագրգռված, որ Սեւանի սիգը վերանա (արցախյան պատերազմի տարիներին դա մեր պարենային անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից էր), եւ ահա Սադախլոյի շուկայում ադրբեջանցիները Սեւանի սիգը սկսեցին գնել 500 դրամով՝ անսահմանափակ քանակությամբ։ Հսկայական բեռնատարներով ձուկը տանում էին Սադախլո, իշխանություններն էլ չէին կանխում։ Եվ իսկապես՝ մեկ-երկու տարի անց սիգը վերացավ, արհեստական իշխանի վաճառքի ծավալները տասնապատկվեցին, գինը երկու անգամ բարձրացավ, ու ձկնաբուծարանների տերերը (հիմնականում՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները) գերշահույթներ ստացան։ Ահա այդպես է պետական շահը ստորադասվում անձնական շահերին:
Իսկ հիմա այդ մարդիկ (գուցե հենց Սադախլոյի շուկայի վրացի միջնորդներից ստացած գումարներով) պայքարում են նոր իշխանությունների դեմ, որովհետեւ նրանք որոշել են ապօրինի անտառահատումներ թույլ չտալ։ Ու սա կոչվում է քաղաքական պայքար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT