Երևան
12 °C
«Առաջին անգամ, երբ Ժնևում հանդիպեցի Վարտան Սիրմակեսին, մի առողջապահական ծրագրի առաջարկ արեցի նրան՝ Գյումրի քաղաքի համար։ Այսօր արդեն ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր` ըստ որի, պարոն Վարտան Սիրմակեսի ստեղծած հիմնադրամի միջոցներով 2019թ. կմեկնարկի Գյումրի քաղաքում «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնման աշխատանքները: Նոր ծննդատունը կնպաստի Շիրակի մարզի առողջապահության ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրները այդ ոլորտում»։
Այսպես կարճ ու հակիրճ Առողջապահության նախարարը բոլորին տեղյակ է պահել Գյումրիում գործարար Վարդան Սրմաքեշի հերթական նախաձեռնության մասին, նաեւ ծննդատան էսքիզներն է ներկայացրել եւ նշել, որ դրանք նախնական են, հնարավոր է, որ փոխվեն:
Լուսանկարներն Արսեն Թորոսյանի ֆեյսբուքի էջիցՀիշեցնենք, որ բոլորովին վերջերս՝ ընթացիկ տարվա հունիսի 20-ին, Գյումրու ավագանին «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշից հետ էր վերցրել Գյումրու սեփականություն հանդիսացող Գործարանային 2/4 հասցեում գտնվող շինությունը, որը մեկ տարի առաջ՝ 2018 թվականի հուլիսին էր տրամադրվել «Ֆրանկ Մյուլլեր»-ին` տարածքում արհեստագործական կենտրոն հիմնելու նպատակով:
Գյումրիում ներկա պահին գործում է «Գյումրու ծննդատուն»-ն ու Ավստրիական մանկական հիվանդանոցի վերջերս բացված եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած ծննդաբերական բաժանմունքը: Վերջինն առանց խնդիրների, առաջինը լուրջ խնդիրներով է առաջ շարժվում՝ չունի շենքային բավարար պայմաններ, նաեւ գործիքասարքավորումների բաց կա եւ տարբեր պատճառներով կուտակված միլիոնավոր պարտքեր: Ժամանակ առ ժամանակ խոսվում էր այս ծննդատան փակման մասին: Վերջին շրջանում լռություն է:
Արսեն Թորոսյանի այսօրվա հրապարակումից, սակայն «Գյումրու ծննդատան» տնօրեն Էդգար Սուքիասյանն անհանգստացած չէ, այլ ուրախ է եւ ոգեւորված: ՀԺ-ի հետ զրույցում ասաց, սխալ ընկալում է եղել: Ըստ Սուքիասյանի, ոչ թե երրորդ նոր ծննդատուն է կառուցվում Գյումրիում, այլ կառուցվում է նոր ծննդատուն, որտեղ պետք է կենտրոնացվեն «Գյումրու ծննդատուն»-ն ու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը: «Ոչ թե երրորդն է կառուցվում, այլ հակառակը, միավորում է տեղի ունենում, նորմալ պայմաններ են լինելու: Վերջապես Գյումրին կունենա ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող ծննդատուն: Ես վատ միտում չեմ տեսնում, հլը որ լավ բան եմ տեսնում: Կառուցվելու է լավը, նորը, հուսով եմ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց «Գյումրու ծննդատան» տնօրենը:
Արդյո՞ք պաշտոնապես այս մասին հայտարարվել է, եղե՞լ են հանդիպումներ, կամ քննարկումներ ՀԺ-ի հարցին, Սուքիասյանը պատասխանեց՝ ոչ: «Ոչ մի բան էլ ոչ նախնական, ոչ էլ վերջնական չի հայտարարվել: Բայց որ 3-րդ ծննդատուն չի լինելու ,դա էդպես է, դա քաղաքի, Գյումրու ծննդատունն է լինելու: Ես հաստատ գիտեմ, որ Գյումրու ծննդատունը տեղակայվելու է այդ նոր շենքում: Ավստրիականի մասով բան չեմ կարող ասել»,-ասաց Էդգար Սուքիասյանը:
Ոչինչ չասաց նաեւ Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Ըստ նրա, այս պահին պետք է բավարարվել այն տեղեկատվությամբ, ինչը հրապարակել է Առողջապահության նախարարը: «Դուք, ինչպես եւ ես, խնդրում եմ բավարարվեք նախարարի այս պահի ինֆորմացիայով, ինչ-որ նախարարը տեղադրել է կայքում: Ավել ուրիշ բան ասել չեմ կարող: Ինչ նախարարը տեղադրել է, սա է ինֆորմացիան»,-ասաց Աշոտ Կուրղինյանը:
Նոր ծննդատունը հնարավոր է, որ կառուցվի «Գյումրի» բժշկական կնետրոնի եւ Ավստրիական մանկական հիվանդանոցի միջնամասում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT