Երևան
12 °C
Ցածր գնային միջակայքում աշխատող իռլանդական «RyanAir» ավիաընկերությունը հետաքրքրված է տարածաշրջանի ավիաշուկայով: Այն օրերես պաշտոնապես մուտք գործեց Վրաստանի օդային տարածք, իսկ ՀՀ ավիացիոն իշխանությունների հետ բանակցում է հայկական ավիաշուկայում ներկայացված լինելու համար:
Արեւմտյան լոուքոսթերի մուտքին ՀՀ-ում սպասում են հատկապես դեպի Եվրոպա ճամփորդողները, որոնց մեծ մասը Երեւանից ավիատոմսեր ձեռք բերելիս գները համեմատում են Թբիլիսից եւ Քութաիսիից թռիչքների հետ եւ շատ հաճախ բախվում դառը իրականությանը: Թբիլիսից ու Քութաիսից հատկապես եվրոպական ուղղությամբ տարբեր պատճառներով ավիատոմսերի գներն ավելի էժան են: Քիչ չեն դեպքերը, երբ հայաստանցիներն ընտրում են Թբիլիսին կամ Քութաիսին որպես թռիչքի կամ վերադարձի վայր՝ չնայած, որ պետք է կտրեն անցնեն հարյուավոր կիլոմետրեր: Պատճառը պարզ է՝ ավիատոմսերն էժան են:
Ի վերջո այս հարցը կարող է լուծվել «RyanAir» խոշորագույն բյուջետային ավիաընկերության Հայաստանի ավիաշուկա մուտք գործելու պարագայում: Վրաստանում այն արդեն ներկայացված է: Օգոստոսի 21-ին «Վրաստանի օդանավակայանների միավորումն» ու իռլանդական լոուքոսթերը համագործակցության մասին պայմանագիր են կնքել: Հայտնի բյուջետային ավիաընկերությունը, որը նաև ամենախոշորներից է, ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Եվրոպա ինչպես Քութայիսի, այնպես էլ Թբիլիսիի միջազգային օդանավակայաններից: Արդեն իսկ սահմանված են ժամկետներ: Թբիլիսի-Միլան առաջին չվերթն ավիաընկերությունը կկատարի նոյեմբերի 6-ին: Տոմսի արժեքը՝ սկսած 19,99 եվրոյից:
Հատկանշական է, որ ընկերությունն ու Վրաստանի իշխանությունները չվերթներ սկսելու մասին բանակցել էին դեռ 2013 թվականին։ Այն ժամանակ, սակայն, գործարքը չէր կայացել «RyanAir»-ի, վրացական կողմի բնորոշմամբ, անհամաչափ պահանջների պատճառով։
Այժմ մեծ է հավանականությունը, որ նույն ավիաըկերությունը մոտ ապագայում ներկայացված կլինի նաեւ հայկական ավիաշուկայում: Ժամկետները դեռեւս հստակեցված չեն, ոչ էլ պայմանագրի կնքման մասին են կողմերը խոսում, բայց մտադարությունների ու պլանների մասին հայտնել են: Ընկերության ներկայացուցիչներն տեւական ժամանակ է բանակցում են հայկական կողմի հետ: Օրեր առաջ հանդիպել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Վարչապետի հետ հանդպմանը «RyanAir»-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը նշել է, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, և Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ ներկայում քննարկումներ են ընթանում այդ գործընթացի շուրջ: Նա ներկայացրել է մեր երկրում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով Հայաստանից նոր ուղղություններով չվերթների, սակագնային քաղաքականության և այլ հարցերի շուրջ», - ասված է կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Եթե անգամ ավիաընկերության մուտքը հայկական ավիաշուկա տեղի ունենա մեկ տարի հետո, դա կարելի է հաջողված համարել, հատկապես, որ զբոսաշրջային ավելի մեծ պոտենցիալ ունեցող Վրաստանի հետ պայմանագիրը կնքվել է օրեր առաջ, իսկ ընդհատումներով բանակցություններ սկսել են 2013 թ-ից: Անցած տարվա տվյալներով, Վրաստան այցելել է 4.7 մլն զբոսաշրջիկ, իսկ Հայաստան շուրջ երեք միլիոնով պակաս՝ 1.65 մլն զբոսաշրջիկ: Տարբերությունը, իսկ տնտեսվարողի համար դրանից բխող հետաքրքրվածության աստիճանը, ակնհայտ է: Հատկապես, որ Վրաստանում զբոսաշրջությունն ագրեսիվ տեմպերով զարգանում է վերջին տաս տարում, իսկ Հայաստանում ոլորտը սկսել է իրապես զարգանալ 2017 թ-ից սկսած:
Այս առումով «RyanAir»-ի մուտքը Հայաստան նշանակում է նաեւ, որ խոշորագույն խաղացողներից մեկը վստահում է զբոսաշրջության զարգացման ոլորտում Հայաստանի հեռանկարին եւ ոլորտի զարգացման ուղղված քայլերին:
Սա նաեւ մեկ այլ կարեւոր կողմ ունի: Խոսքը հայկական ավիաշուկայի բալանսավորման եւ դիվերսիֆիկացիայի մասին է: Այն բանից հետո, երբ տարիներ առաջ Հայաստանը, նաեւ այդ ժամանակվա ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի լոբբինգի արդյունքում, հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականության մասին, երկինքը բացվեց միայն ձեւով, բայց ոչ այնքան բովանդակությամբ: Ոչ արդյունավետ աշխատող «Արմավիա»-ն անհետացավ, իսկ հայրենի ավիաշուկայում սկսեցին գերիշխել ռուսական ավիաընկերությունները: Երկու պատճառով՝ դեմպինգ եւ դեպի ՌԴ ուղեւորահոսքի գերակաշռություն: Այդ իսկ պատճառով, որպես լոուքոսթեր Հայաստան մտավ ոչ թե Wizz Air-ը, ինչպես Քութաիսիում, այլ «Победа»-ն:
Ավիաշուկայի բալանսավորման առումով վերջին շրջանում քայլեր կատարվում են: Հայաստանից դեպի Եվրոպա թռիչքներ է սկսել իրականացնել ռումինական Tarom ավիաընկերությունը (այն համեմատաբար ցածր գնային սեգմենտում է աշխատում), իսկ «RyanAir»-ի մուտքը միայն կնպաստի իրավիճակի հետագա բալանսավորմանն ու ավիատոմսների գների իջեցմանը: Բայց շուկայի հավասարակշռման ու մատչելի ավիատոմսեր ունենալուց զատ, Հայաստանը հայտարարում է, որ ցանկանում է ստեղծել ազգային ավիափոխադրող: Այդ իսկ պատճառով, փորձագետների կարծիքով, Հայաստանը պետք է լավ մտածի՝ հսկայական լոուքոստերի դիմաց երկնքի դռները բացելուց առաջ: Սա մեծ մարտահրավեր է: Սովորաբար լինում է հակառարկը, ուժեղ ազգային ավիափոխադրող ունեցող պետություններն են բացում շուկան լոուքոսթերների համար կամ ստեղծում սեփական բյուջետային ավիաընկերությունը, շուկայի բալանսավորման ու ոլորտի շնաձկների ախորժակի զսպման համար:
Ազգային ավիափոխադրողի բացակայության պայմաններում, կարծում է փորձագետների մի մասը, արտասահմանյան լոուքոստերների մուտքը շուկա կարող է վերջնականապես օրակարգից հանել սեփական ավիացիայի ձևավորման հարցը։ Իսկ ազգային ավիափոխադրողի բացակայությունը ֆորս-մաժորային իրավիճակներում կարող է ամբողջությամբ խաթարել ավիահաղորդակցությունը։ Սա ընդունված կարծիք է: Սակայն ամեն ինչ իր գինն ունի, ֆորս-մաժորային իրավիճակներում աշխատող եւս շատ ավիաընկերություններ կան, ուղղակի դրա համար պետք է համապատասխան վճարել:
Ուստի շատ ծանր ու թեթեւ անելուց հետո նոր պետք է որոշում կայցնեն ավիացիոն իշխանությունները: Սակայն այս պահին, հաշվի առնելով այն, որ ՀՀ-ն չունի սեփական ավիափոխադրող, բայց ունի ռուսական ավիգիգանտների գերիշխանություն (իսկ ազգային ավիափոխադրողով դժվար է մրցակցել ռուսական ընկերությունների հետ), ուստի «RyanAir»-ի մուտքը թվում է օպտիմալ լուծում:
Հ.Գ. Պետք է հաշվի առնել, որ «RyanAir»-ը թեպետ մեծ, սակայն խնդիրներ ունեցող ավիաընկերություն է: Քիչ չեն մասշտաբային գործադուլերի հետեւանքով չեղարկվող չվերթները: Դրանք պայմանավորված են ընկերության կարդային քաղաքականությամբ ու աշխատավարձերի կրճատմամբ: Նման օպերացիոն ու կառավարչական բնույթի խնդիրներ էլ կան, որոնք պետք է հաշվի առնվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT