Պետք է կարդալ ոչ միայն վերնագրերը. առողջապահության նախարարի խորհրդականը՝ պետպատվերով բուժօգնության մասին

Ընթացիկ օգոստոսի սկզբին հայտնի դարձավ առողջապահության նախարարության նոր նախաձեռնության մասին: Այն է՝ գերատեսչությունն առանձնահատուկ վերահսկողություն է սահմանելու մեծ ծավալով պետպատվեր իրականացնող բուժհաստատությունների նկատմամբ, եւ դա պետք է կազմակերպվի այդ հաստատություններ ներկայացուցիչներ գործուղելով:

Ծրագրի առաջին իրագործողը լինելու էր առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը: «Մենք հետեւողական ենք առողջապահական ոլորտում մեր կողմից իրականացվող փոփոխություններին: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում մոտ ապագայում կլինեն նախարարության աշխատակիցներ, ում դուք կարող եք տեղում դիմել խնդիրների դեպքում: Այս մոդելի կիրառումը սկսվում է ինձնից եւ ուրեմն, ես այսօրվանից կլինեմ «Արմենիա» ԲԿ-ում (Հանրապետական հիվանդանոց), որպեսզի հետեւեմ պետպատվերով մատուցվող ծառայությունների որակին»,- նշել էր Աշոտ Սարգսյանը:

Իսկ նախարար Թորոսյանը հավելել էր. «Այո՛, փոփոխությունների հանդեպ հետեւողական ենք լինելու։ Մոտ 2 ամսից ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալությունը մշտական ներկայացուցիչներ է ունենալու մայրաքաղաքի 1մլրդ եւ ավելի դրամ պետական պատվեր ունեցող բժշկական հաստատություններում, ովքեր տեղում վերահսկելու են ծառայությունների մատուցման ընթացքը»:

Տպավորություն է ստեղծվում, որ քաղաքացին, դեռեւս միայն «Արմենիա» բժշկական կենտրոնում, պետպատվերով մատուցվող ծառայությունների հետ կապված խնդիրների բախվելու դեպքում կարող է փնտրել-գտնել նախարարության ներկայացուցչին, վերհանել իրավիճակը եւ ակնկալել նրա միջամտությամբ լուծում: Նախաձեռնության մեկնարկից միառժամանակ անց՝ արդեն օգոստոսի երրորդ տասնօրյակում, այցելեցինք նշված բուժհաստատություն՝ տեղում պատկերացնելու համար, թե ինչպես է կազմակերպվում այդ աշխատանքը, հիմնականում ինչ բնույթի բարդությունների են առնչվում քաղաքացիները, նախարարության ներկայացուցիչն ինչ լիազորություններով է օժտված, ինչ գրաֆիկով է այնտեղ աշխատում եւ այլն:

Բուժաշխատողների շրջանում մեր հարցումները, թե որտեղ կարելի է տեսնել առողջապահության նախարարության ներկայացուցչին, միայն զարմանք էին առաջացնում: Տնօրենի ընդունարանում նույնպես ասացին, որ տեղյակ չեն նմանատիպ գործառույթներով իրենց մոտ գտնվող անձի մասին:

Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն ավելի ուշ մեր զրույցում պարզաբանեց, որ բժշկական կենտրոնում մշտական ներկայություն ապահովելն իր պարտադիր անելիքը չէ, քանի որ նախարարությունում այլ զբաղվածություն ունի: Նա մանրամասնեց, որ իրականացվող ծրագիրն առայժմ պիլոտային է, որը նաեւ պետք է օգնի հասկանալ, թե մնացած կենտրոններում նախարարության ներկայացուցիչների աշխատանքն ինչ մեխանիզմով պետք է կազմակերպվի, ինչի վրա է անհրաԺեշտ կենտրոնացնել նրանց ուշադրությունը եւ այլն:  

«Կարող եմ ասել, որ սա պիլոտային վերսիա ենք մենք համարում: Ես շրջում եմ տարբեր բաժանմունքներում, դիմող կամ արդեն բուժում ստացող քաղաքացիների հետ եմ խոսում, ընդհանուր պետպատվերի տրամադրման կարգի մասին կարծիքներն ենք հաշվի առնում՝ արդյոք ամեն ինչ անվճար է, հասանելի է, թե ոչ, կամ ովքեր համավճարային սկզբունքով են բուժում ստանալու, արդյոք այդպես է, թե ոչ, հավելավճարումներ պահանջվում են, թե ոչ: Այդ ամենը ունի երկրորդ կողմը. նաեւ խոսում եմ բժիշկների հետ, քանի որ իրավիճակը ճիշտ պատկերացնելու համար պետք է երկու կողմին էլ լսել: Պրակտիկ կիրառվող աշխատանքի վերաբերյալ նաեւ պետք է հարցնել մարդկանց՝ որտե՞ղ, ըստ իրենց, կա խնդիր, որը պետք է լուծել, թեկուզ մեր կարգերի մեջ: Այսինքն՝ մենք հետեւողական ենք թե՛ քաղաքացիների եւ թե՛ բժիշկների կարծիքները ստանալու հարցում: Խնդիրների դեպքում միանգամից տեղեկացնում ենք տնօրինությանը: Իսկ եթե առաջարկներ են լինում այս կամ այն թերությունները շտկելու վերաբերյալ, ըստ այդմ փորձում ենք համակարգը ավելի հասանելի դարձնել քաղաքացիներին»,- ասաց Աշոտ Սարգսյանը:

Հարցին, թե այս օրերին «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացրած իր աշխատանքի ընթացքում ինչ խնդիրներ են մատնացույց արվել, որոնք մինչեւ այս անհայտ էին, առողջապահության նախարարի խորհրդականը պատասխանեց.  «Մենք ինչքան էլ փորձում ենք իրազեկել քաղաքացիներին պետական պատվերով տրամադրվող ծառայությունների կարգերի վերաբերյալ, շատ ժամանակ տեղեկացված չեն լինում անգամ այն մասին, որ կարող են ուղղակի իրենց հետաքրքրող հարցով զանգահարել նախարարության թեժ գիծ՝ 8003 եւ ստանալ պատասխան: Շատ ժամանակ բժիշկների ու քաղաքացիների միջեւ լինում են տհաճ խոսակցություններ, որովհետեւ մի քիչ թյուրըմբռնում կա, այսինքն՝ լսում են, որ այսինչը անվճար է, բայց պետք է իմանան, որ դրա համար անհրաժեշտ են այս կամ այն փաստաթղթերը»:

Նա նկատեց, որ մարդիկ սովոր են կարդալ միայն վերնագրերը: «Երբ ասում ենք տվյալ խմբի համար ծառայությունը անվճար է, պետք է բացել եւ ծանոթանալ մանրամասներին»,- նշեց առողջապահության նախարարի խորհրդականը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3451 դիտում

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի