Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, պետական գերատեսչությունների և շահագրգիռ կառույցների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Ողջունելով խորհրդի մասնակիցներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ մինչ բուն օրակարգին անցնելը մի քանի շեշտադրում է ցանկանում անել։ Կառավարության ղեկավարը, մասնավորապես, իր խոսքում նշել է. «Կարծում եմ՝ ակնհայտ է բոլորին, որ Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ ամբողջական պայքար մղելու քաղաքական կամք ունի, այս հարցում հետևողական է և շարունակելու է լինել հետևողական: Ընդ որում, երբ մենք ասում ենք, որ Հայաստանից կարողացել ենք արմատախիլ անել համակարգային կոռուպցիան, ըստ էության, այս արձանագրումը երևում է նաև հանրության արձագանքից, որովհետև այս փաստաթղթերում ես տեսա նաև տվյալ, որ մայիսին տեղի ունեցած հարցումներով՝ Հայաստանի քաղաքացիների ավելի քան 84 տոկոսն արձանագրել է, որ ինքը ականատես չի եղել, այսինքն՝ չի առնչվել կոռուպցիայի դեպքերի, ինչն, իհարկե, շատ կարևոր արձանագրում է:
Բայց ուզում եմ նաև արձանագրել, որ այս ընթացքում, վերջին մեկ տարվա ընթացքում մենք կոռուպցիայի դեմ պայքարի առումով ունենք նաև որոշակի ինստիտուցիոնալ խնդիրներ և բարդություններ՝ այն առումով, որ կոռուպցիայի դեմ պայքարը և կոռուպցիոն հանցագործությունների հետաքննությունները, քննությունները և առավել ևս կոռուպցիայի արդյունքում հասցված վնասի վերականգնումները չեն ընթանում այն ծավալներով և մասշտաբներով, ինչը մենք, բոլորս և հանրությունն իրավունք ունի ակնկալել: Այստեղ առկա են բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ, և այդ խնդիրներից ոչ երկրորդական տեղ են զբաղեցնում ինստիտուցիոնալ խնդիրները: Այդ ինստիտուցիոնալ խնդիրների մի մասը նկատելի է առաջին հայացքից, երկրորդ մասը նկատելի չէ առաջին հայացքից: Եվ կարծում եմ, որ մենք հենց այս առումով պետք է շատ հետևողական գտնվենք, որպեսզի ընթացիկ պայքարը կոռուպցիայի դեմ ուժեղացնենք՝ որոշակի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի հիմնմամբ, նոր կառուցակարգերի ստեղծմամբ: Հիմա՝ այս ընթացքում, մենք բավական ծավալուն և հիմա արդեն կարող ենք ասել, որ որակյալ աշխատանք ենք արել՝ կողմնորոշվելու մեր հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունների մեջ և արձանագրելու, թե մենք ինչպես ենք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի հետագա ինստիտուցիոնալ զարգացումը:
Քաղաքական արձանագրումը, որ կարևոր է այսօր, այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեր կառավարությունը լինելու է հետևողական, և այստեղ կոմպրոմիսները բացառվում են: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ձևավորվի և ձևակերպվի կոռուպցիայի նկատմամբ հանրային զրո հանդուրժողականություն, և սա այն քաղաքական նպատակն է, որ մենք պատրաստվում ենք իրագործել: Իհարկե, այսօր մենք քննարկելու ենք հակակոռուպցիոն ռազմավարությունը, միջոցառումների ծրագիրը։ Սա դեռ կառավարության որոշում պետք է դառնա, պետք է շրջանառվի, բայց կարծում ենք, որ արդեն նույնիսկ առկա է մի փաստաթուղթ, որի հենքի վրա կարող ենք շատ լուրջ և կոնկրետ աշխատանք իրականացնել»։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացված մրցույթի արդյունքները և նշել, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ հնարավորինս ներառական մասնակցություն ապահովելու համար: Քննարկվել է նաև Խորհրդի կազմում գործարար ոլորտը ներկայացնող ՀԿ-ների ներգրավման հարցը: Վարչապետը կարևորել է գործարար շրջանակները ներկայացնող ՀԿ-ների ներգրավումը Խորհրդի կազմում և համապատասխան հանձնարարական տվել Արդարադատության նախարարին:
Նիստի օրակարգի շրջանակում Արդարադատության նախարարը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի լրամշակված նախագիծը: Նախարարի խոսքով՝ փաստաթղթի շուրջ լայն հանրային քննարկումներ են եղել Երևանում և բոլոր մարզերում, և ռազմավարության լրամշակված տարբերակը ներառում է այնպիսի կարևոր տարրեր, ինչպիսիք են միջոցառումների ծրագրի իրականացման համակարգումը, մշտադիտարկումը, հսկողությունը և դրա վերաբերյալ հանրային հաղորդակցությունը, ինչպես նաև ԵՄ փորձագետների աջակցությամբ ծախսերի վերլուծությունը և ֆինանսական գնահատականը։ Ռազմավարության հիմնական վերստուգիչ ցուցանիշը Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխությունն է՝ այն 35-ից 55-ի հասցնելը:
Ռ. Բադասյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններին՝ ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում և այդ ուղղություններով նախատեսվող քայլերին:
Մասնավորապես, Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման համատեքստում նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների և Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում: Կոռուպցիայի կանխարգելման առանցքային ուղղություններն են՝ հայտարարագրման համակարգի բարեփոխումը, ծախսերի հայտարարագրումը, ոլորտային ռիսկերի վերհանումը, միջոցառումների ծրագրի մշակումը, բարեվարքության ամրապնդումը և վարչարարության պարզեցման նպատակով էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով Ռազմավարությամբ նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկի սահմանում Քրեական օրենսգրքով, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի մշակում, կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի մշակում և կիրառում, բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում: Իսկ 4-րդ ուղղության՝ հանրային կրթության և իրազեկման նպատակով նախատեսվում է հակակոռուպցիոն կրթության իրականացում ավագ դպրոցներում և բուհերում, վերապատրաստումների իրականացում, ինչպես նաև հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում և իրականացում:
Գործընթացը համակարգող մարմինը լինելու է Արդարադատության նախարարությունը, ընդհանուր կարիքների նախնական ֆինանսական գնահատականը կազմում է 16,528,044,400 ՀՀ դրամ:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել է Ռազմավարությունում ներառված թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են հայտարարագրման համակարգի բարեփոխումներին, հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձանց շրջանակին, ինստիտուցիոնալ համակարգի գործունեությանը և անկախության երաշխիքներին, մասնագիտացված դատարանների գործունեությանը, դատավորների կարողությունների ապահովմանը, նյութական և սոցիալական անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, մասնագիտական վերապատրաստմանը, ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն մարմինների հաշվետվողականությանն առնչվող և այլ հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, կարևորել է շահագրգիռ քննարկումները, որոնք նպաստում են Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի ամբողջական և համապարփակ տարբերակի մշակմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ քննարկումների արդյունքում բոլոր դիտողությունները լսվել են, հնարավորները՝ ներառվել, այժմ պետք է հնարավորինս արագ հաստատել փաստաթուղթը և անցնել իրագործման փուլին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT