Երևան
12 °C
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին վերջին շրջանում ոլորտի առանձին մասնագետների թիրախավորած հարվածները ոչ միայն մինչեւ անձնականի դաշտ էին իջնում, այլեւ պատճառաբանվում էին այդ պաշտոնում նրա գործունեության ու վարած քաղաքականության հետ սկզբունքային անհամաձայնությամբ։
Վերջինի դեպքում խոսքը մասնավորապես վերաբերում էր չարորակ նորագոյացությունների վիրահատությունը բոլոր քաղաքացիների համար այս տարվա հունվարի մեկից անվճար դարձնելու ծրագրին, որը, փաստորեն, առնչվում է մեծաթիվ մարդկանց։ Խնդրի մասին բարձրաձայնողներից մեկը մանկական ուռուցքաբան, առողջապահության նախարարության արդեն նախկին խորհրդատու Գեւորգ Թամամյանն է։ Նա փոխանցում էր մասնագետների դժգոհությունը, այն է՝ պացիենտի համար անվճար վիրահատությունների դիմաց պետությունը չի փոխհատուցում ըստ շուկայական արժեքի, իսկ դա իր հերթին բերելու է բարձրակարգ մասնագիտական կադրերի արտահոսքի պետականից դեպի մասնավոր հատված, ինչպես նաեւ ծառայությունների որակի անկման։
Երբ Գեւորգ Թամամյանին խնդրեցինք բացել փակագծերը, ասաց, որ ինքը վիրաբույժ չէ։ Խնդիրը մանրամասնեցին ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները։
Մինչեւ այս տարի քաղցկեղի վիրահատությունն իրականացվել է համավճարով։ Այսինքն՝ ծառայության մի մասը բուժհաստատությանը վճարվել է պետական բյուջեից, մյուս մասը վճարել է պացիենտը։ Այժմ այս ոլորտում համավճարը հանվել է , եւ պետությունը պարտավորվել է փոխհատուցել ամբողջ գումարը։ Նախկինում, երբ համավճար էր, բուժհաստատությունը յուրաքանչյուր դեպքի համար պետությունից ստացել է կայուն գումար՝ 118 հազար դրամ։ Հիմա տարբերակված մոտեցում է կիրառվում՝ ըստ վիրահատությունների տեսակների։ Բայց յուրաքանչյուրի համար հաստատված արժեքն, ըստ բուժհաստատության մասնագետների, ցածր է դրա շուկայականից։ ՈւԱԿ ուրոլոգիայի բաժնի վարիչ, տնօրենի՝ բուժական գծով տեղակալ Վարուժան Շահսուվարյանը, որն ի դեպ, մեր զրույցի օրը հայտարարել էր պաշտոնից ազատվելու մասին, ասաց, որ, օրինակ, երիկամի ուռուցքի հեռացման վիրահատության համար պետությունը վճարում է 500 հազար դրամ, այնինչ դրա շուկայական արժեքը հասնում է 9 հարյուր հազար դրամի։ Կամ՝ քաղցկեղի դեպքում միզապարկի արմատական հեռացումը շագանակագեղձի հետ միասին գնահատված է 480 հազար, իսկ դրա շուկայական արժեքը մեկ միլիոն դրամից ավելի է։ Շահսուվարյանը համեմատում է մասնավոր հաստատություններում գործող գնացուցակների հետ։
Մեր զրուցակիցներն ասացին, որ նախկինում եւս, երբ կիրառվում էր համավճարի սկզբունքը, երկու ուղղություններով ստացված վճարումների հանրագումարը էլի չի հասել շուկայական արժեքին։ Այդ դեպքում ինչու են հիմա՛ բժիշկները բողոքի ձայն բարձրացնում։ Մանավանդ, որ պետության ֆինանսավորման այս չափը գործում է նաեւ սոցիալական փաթեթի ծրագրի դեպքում եւ արդեն տարիներ շարունակ։ Որից, իդեպ, որպես կանոն, դժգոհություններ չեն եղել։
«Անընդհատ դժգոհությունը եղել է, եւ դրա համար էլ դուրս ենք գալիս եւ գնում ենք մասնավոր սեկտոր։ Բայց չենք կարող մեր աշխատանքը թողնել եւ անընդհատ բողոքել»,- պատասխանեց Վարուժան Շահսուվարյանը՝ դժվարանալով ասել, թե այս ընթացքում քանի բուժաշխատող է հեռացել ուռուցքաբանության ազգային կենտրոնից։
«Մինչեւ հունվարի մեկի այս փոփոխությունները, երբ քաղաքական հայտարարություն եղավ, որ վիրահատական ուռուցքաբանությունը անվճար է, ինստիտուտը այս ծանր վիճակում է, այն դեպքում, երբ վերջին երկու տարվա ընթացքում խոշոր հարկատուների մեջ էինք, մենք կարողանում էինք համավճարով փող աշխատել։ Մենք կախված չէինք միայն պետությունից։ Մենք ստեղծում էինք պրոդուկցիա եւ տալիս էինք հարկ»,- ասաց թորակոաբդոմինալ բաժանմունքի վարիչ, բ․գ․դ․ Գագիկ Համբարձումյանը, ՈւԱԿ գլխավոր բժիշկ վիրաբույժ Արթուր Ավետիսյանն էլհավելեց․ «Երբ որ համավճար կար, այն ժամանակ պետությունը շատ հետազոտություններ, ծառայություններ, կողմնակի ինչ-որ գործիքներ եւ այլն, չէր կարողանում մտցնել այդ գումարի մեջ, եւ պացիենտը ստիպված էր լինում ինքը վճարել դրա համար։ Երբ որ դարձավ ամբողջությամբ պետպատվեր, անգամ թանկարժեք դեղեր փորձում են մտցնել դրա մեջ, որը հնարավոր չէ եւ դա կբերի որակի անկում, այսինքն՝ կլինի ամենաէժան դեղը եւ այլն»։
ՈւԱԿ-ում փաստում էին, որ պետական բյուջեից փոխհատուցվող գումարը ծառայության շուկայական արժեքի հիսունից ութսուն տոկոսի սահմաններում է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվճար լինելու պատճառով այդ ծառայություններից շատերն են օգտվելու, ստացվում է՝ քանակի հաշվին հնարավոր է ստանալ նույնիսկ ավելի մեծ գումարներ։
«Դուք ուզում եք, որ մենք գիշերն էլ աշխատենք, ցերե՞կն էլ։ Ես մարտ թե ապրիլ ամսին արել եմ օնկոլոգիական 42 ծանր վիրահատություն, վարձատրվել եմ այնքան, որքան կստանայի մասնավոր կլինիկայում ութ վիրահատության համար»,- արձագանքեց Շահսուվարյանը։
Բժիշկները հարցրել ու հարցնում են՝ ինչ հաշվարկներ են ընկնած քաղցկեղի վիրահատությունների գնագոյացման հիմքում, նախարարությունն էլ, ըստ նրանց, իր հարցադրումն է անում՝ իսկ ով է ասել, որ շուկայական գինը հենց դա է։
Ի դեպ նկատենք, որ պետական պատվերով ուռուցքաբանական վիրահատությունների ծրագրին մասնակցում են նաեւ մասնավոր բուժհաստատություններ, այդ թվում՝ այնպիսի խոշոր ու հեղինակավոր կենտրոններ, ինչպիսիք «Աստղիկ» եւ «Նաիրիի» բժշկական կենտրոններն են։ Եթե այս ծրագիրն այդքան անհաջող ու անարդյունավետ է, ինչու է հետաքրքրել մասնավոր այդ հաստատություններին։ ՈւԱԿ կենտրոնի արդեն նակին փոխտնօրենն, ի պատասխան նկատում է, որ շատերն էլ հրաժարվել են մասնակցել ծրագրին՝ ինչպես, օրինակ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը։ Նկատենք, որ այս կենտրոնի հետ սերտ կապեր ունի, երկու տարի էլ այն ղեկավարել է Բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որին նախարար Թորոսյանը մեղադրում է իր դեմ սկսված արշավի կազմակերպիչներից մեկը լինելու համար։
Ուռուցքաբանական վիրահատությունների համար սահմանված գնացուցակի հիմքերի մասին առողջապահության նախարարության պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ։ Երեկ այն ստանալ չհաջովեց։ Նախարար Թորոսյանը, սակայն, վերջին օրերին որոշակիորեն անդրադարձել է թեմային։ Նա համոզմունք է հայտնել, որ կադրերի արտահոսք չի լինի եւ որ այդ մասնագետների համար ստեղծվելու են ավելի լավ պայմաններ։
«Վերջին երկու տարվա մեջ երեք անգամ ուռուցքաբանության բյուջեն ավելացել է։ Այո, դժգոհություններ էլ կարող են լինել, հատկապես այն բժիշկների մոտ, որոնք սովոր են կողքից եկամուտ ունենալ, ինչը մենք պետք է բացառենք աստիճանաբար՝ թույլ տալով նրանց ունենալ սպիտակ աշխաավարձ: Այո բարձր, բայց սպիտակ,ինչը շատ կարեւոր է, ու դրան մենք հասնելու ենք քայլ առ քայլ»,- ասաց Արսեն Թորոսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT