Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Սմբատ Այվազյանի դատավճիռը բեկանելու եւ նրան արդարացնելու վերաբերյալ

10/09/2019 schedule15:19

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի դատավճռով Ս. Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008թ. փետրվարի 24-ին հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ, ինչպես նաեւ՝ չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած եւ վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով: Այս արարքների համար Սմբատ Այվազյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի եւ 2 տարի ժամկետով ազատազրկման։

Նշված դատավճիռը Ս. Այվազյանի եւ նրա պաշտպանների կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որը, սակայն, 2009թ. հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ դատավճիռը թողնելով անփոփոխ։ Չնայած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 2009թ. հունիսի 15-ին պաշտպանների բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ (Ս. Այվազյանը 2014 թվականին մահացել է):

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին առնչվող այն քրեական գործերն ու դրանցով կայացված դատավճիռները, որոնցով դատապարտված անձանց իրավունքների խախտում է արձանագրվել, կամ ի հայտ են եկել նման հնարավոր խախտումների վերաբերյալ նոր փաստական տվյալներ: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաեւ Ս. Այվազյանին առնչվող վերոնշյալ գործը, որի արդյունքում պարզվել է, որ գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես՝ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի  քննության իրավունքը: Ս. Այվազյանի մեղադրանքի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ, բացի այդ՝ դատաքննության ընթացքում դատարանը անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու եւ որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես վիճարկվող իրադարձություններում ակտիվ դեր ունեցած ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները:

Մինչդեռ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, վկայակոչելով նաև Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով կայացված իր որոշումները, իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...ներպետական դատարանները մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, որոնք, ավելին, հիմնված են եղել հակասական ապացույցների վրա, չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք քրեական հետապնդման համար միակ վկաներն էին եւ ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում։ Կարելի է ասել, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որեւէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը եւ պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին (տե՛ս mutatis mutandis, «Կասպարովը եւ այլք»՝ վերեւում հիշատակված, § 66)։»:

Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝  Սմբատ Այվազյանի վերաբերյալ  Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008թ. նոյեմբերի 19-ին կայացված եւ այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009թ. հունվարի 27-ի դատական ակտերը բեկանելու եւ փոփոխելու պահանջով: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10153 դիտում

ՀՀ կառավարության էլեկտրոնային փոստը կոտրելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Կտրիճ Ներսիսյանը չունի լեգիտիմություն ոչ միայն հանրության շրջանում, այլև եկեղեցու ներսում. Ղազարյան

Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում մասնակցել է ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնմանը

Փակ հատվածներ, բուք և մերկասառույց. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Վարչապետը Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի

Եկեղեցական կանոնագրքի համաձայն Կտրիճ Ներսիսյանը 1999թ. կաթողիկոսի թեկնածու չէր կարող լինել. Խաչատրյան

Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները

Տեր Արամ քահանա Ասատրյանը նոր գրառում է արել

Կտրիճ Ներսիսյանը ընդամենը փորձում է ժամանակ շահել, սակայն այդ ժամանակն աշխատում է հենց բարեփոխումների օգտին

Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Եկեղեցական կյանքը լրջորեն խաթարված է և ընթանում է ոչ կանոնական ընթացքով. ՀԱՍԵ բարենորոգման համակարգող խորհուրդ

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան բուք է. որ մեքենաները կարող են երթևեկել

Հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. քամին կուժգնանա

Հավատարիմ մնալով Մայր Աթոռին՝ միանում եմ ՀԱՍԵ բարենորոգումների արդար պահանջին. Պետրոս սարկավագ Ղազարյան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կոչ եմ անում աջակցել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին. Կոնջորյան

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 17:00-ի դրությամբ

Արտաշատի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ քարե պարիսպ է փլուզվել. գազատար խողովակներ են վնասվել

Տեր Սիոն քահանա Սաֆարյանը միացավ Եկեղեցու բարենորոգմանը

Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև

Ավելի քան 50 բանկ և մի քանի կառավարական շենքեր են հրկիզվել, ոչնչացվել 30 մզկիթ. Իրանում իրավիճակը լարված է

Ձյուն կտեղա. լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք

Տեր Վարդան քահանա Ներսիսյանը հայտարարել է Եկեղեցու բարենորոգմանը միանալու մասին

Կանգնում եք ոչ միայն ձեր անձի, այլ Եկեղեցու արժանապատվության կողքին. Բաբաջանյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին

Տեր Շահան քահանա Միրզոյանը ևս միանում է ՀԱՍԵ բարենորոգմանը

Հինգերորդ շարասյան և վեցերորդ պալատի մեյմունարիումի «թրենդից հավատքը դուրս է մնում». Մեհրաբյան

Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը և Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միացել են ՀԱՍԵ Բարենորոգման ծրագրին

Եղե՛ք զգոն, առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր. ՆԳՆ

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ. վարչապետ

Կտրիճը անառակության և դավաճանության սպասավոր է, նա չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից

Սեփական կապրիզներով հեռացնել թեմի առաջնորդ եպիսկոպոսին՝ գրեթե նույն Սերժ Սարգսյանի սխալն է 2018-ին. Հակոբյան

Հետայսու տիրադավ եզրույթը կիրառելի է պարոն Ներսիսյանի նկատմամբ. Արայիկ Հարությունյանն ասել է՝ ինչու

Տեր Շնորհք քահանա Մարտիրոսյանը և Տեր Համազասպ քահանա Հագեյանը միացել են Բարենորոգման պահանջին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Արիստակես վարդապետ Այվազյանը միացավ Եկեղեցու բարենորոգման պահանջին

Եկեղեցին պետք է լինի ատելությունից ու քաղաքական հակադրությունից զերծ և ազգային միասնության տարածք. վարչապետ

Տեր Երվանդ քահանա Բաբայանը և Տեր Դանիել քահանա Տերտերյանը ևս միանում են ՀԱՍԵ բարենորոգումների պահանջին

ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի

Արգելափակումից դուրս է բերվել 54 տրանսպորտային միջոց

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները