Երևան
12 °C
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծում է՝ Սահմանադրական դատարանն, ըստ էության, լուրջ անելիք չուներ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործառութային անձեռնմխելիությանն անդրադառնալու գործում, քանի որ եթե նույնիսկ եղել է օրենսդրական բաց, ապա, ըստ պատգամավորի, այդ բացը հաղթահարվել է դատարնների կողմից՝ երբ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարնների որոշումներում անդրադարձ է եղել Քոչարյանի անձեռնմխելիության հարցին։
Օրերս Սահմանադրական դատարանը հրապարկեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը, ըստ որի հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածը՝ Սահմանադրությանը համապատասխանող (Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, նույն Օրենսգրքի 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերին)։
ՍԴ-ն իր որոշման մեջ նշել էր, թե Սահմանադրությամբ նախատեսված չէ Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետում նրա անձնական անձեռնմխելիությունը հաղթահարելու իրավասություն ունեցող հանրային իշխանության մարմին, ինչպես նաեւ նախանշված չէ այդպիսի ընթացակարգ:
Վլադիմիր Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ իրականում դատարանը պետք է կատարի այդ գործառույթը, եւ ի վերջո դատարանը պետք է որոշի՝ անձի արարքը բխում է իր կարգավիճակից ու գործառույթից, թե ոչ։
Ինչ վերաբերում է ՍԴ որոշման այն հատվածին, թե Սահմանադրության մեկնաբանման եղանակով դատարանները փորձել են լրացնել քրեադատավարական օրենքի բացը, եւ որ դատական վերահսկողություն իրականացնող դատարանն այդ անձանց գործառութային անձեռնմխելիության տեսանկյունից պարտավոր չէ ստուգել մեղադրանքի իրավաչափությունն անգամ նրանց նկատմամբ կալանք կիրառելիս, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց, որ, հարգելով դատական իշխանության անկախությունը, չի մեկնաբանի ՍԴ որոշումը, բայց ասաց, որ ՍԴ-ին իրավունք վերապահված չէ վերածվելու չորրորդ ատյանի եւ «քրեական արդարադատություն» իրականացնելու։
Մեր հարցին՝ այսինքն՝ ՍԴ-ն իրավունք չունի՞ մեկնաբանել Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանների որոշումները, եւ ասել, որ նրանք տարաբնույթ մեկնաբանություններ են տալիս անձեռնմխելիությանը, պատգամավորը պատասխանեց, որ Դատարանն իրավունք ունի մեկնաբանել նորմերը՝ ելնելով իրավակիրառ պրակտիկայից․
«Տեղի են ունեցել այնպիսի ձեւակերպումներ, որոնք թույլ չեն տալիս ըստ էության նորմի սահմանադրական բովանդակությունը պահպանել այնպես, ինչպես այն պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ։ Նման հարցին ՍԴ-ն կարող է անդրադառնալ։ Այլ կերպ ասած՝ նորմը սահմանադրական է, բայց այն տարընթերցումներ է առաջացնում եւ արդյունքում իրավակիրառ պրակտիկան շեղվել է Սահմանադրությունից»։
Անդրադառնալով ՍԴ բուն որոշմանը, թե ՔԴ 35-րդ հոդվածն անվավեր ու հակասահմանադրական է, Վարդանյանն ասաց, որ գործ ունենք ոչ թե նորմի հետ, որը հակասում է Սահմանադրությանը, այլ գործ ունեինք բացի հետ․
«Այդ բացը ՍԴ-ն կարող է հաղթահարել միայն այն պարագայում, երբ այլ եղանակով այն ահաղթահարելի չէ։ Առկա է եղել բաց, թե ոչ, եւ այդ բացը հաղթահարելի՞ է այլ եղանակով թե ոչ, պետք է պատասխանենք նախ այսպես․ ՔԴ օրենսդրությունը բաղկացած է Սահմանդրությունից, ՔԴ օրենսգրքից եւ մեր մասնակցությամբ միջազգային իրավական պայմանագրերից, իսկ ՍԴ-ն արձանագրել է, որ գործ ունենք բացի հետ, բայց ՔԴ օրենսգիրքը բաղկացած է նաեւ սահմանադրությունից եւ Սահմանադրությունը կարող էր անմիջականորեն կիրառվել դատարնների կողմից»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ հետեւաբար բաց չկա, եւ եթե նույնիսկ բաց է եղել, ապա այդ բացը հաղթահարվել է դատարնների կողմից, որովհետեւ դատարաններն անդրադարձել են անձի անձեռնմխելիությանը, եւ ըստ այդմ՝ ՍԴ-ն այդ հարցում, ըստ էության, լուրջ անելիք չուներ։
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ երբ խոսում ենք պատգամավորի կամ դատավորի մասին, խոսում ենք այն անձեռնմխելիության մասին, որը կարող է հաղթահարվել համապատասխան սուբյեկտների կողմից, իսկ երբ խոսում ենք նախագահի մասին, ապա նախագահն այնպիսի անձեռնմխելիություն չունի, որը ենթակա է հաղթահարման, եւ, ըստ էության, դատարանները պետք է պարզեն՝ արդյոք այն արարքը, որի մեջ մեղադրվում է նախագահը, բխել է իր պաշտոնական կարգավիճակից, թե ոչ․ «Իսկ այդ արարքին գնահատակիան կարող են տալ բացառապես դատական մարմինները՝ գործի քննության շրջանակներում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Վլադիմիր Վարդանյանը մեր զրույցում պարզաբանեց,որ եթե գործ ունենք իրավիճակի հետ, երբ անձի վարքագծում առկա է քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցագործության հանցակազմ, ապա վերջինս չի կարող թաքնվել իր գործառույթային անձեռնմխելիության հետեւում եւ ասել, որ դա բխել է իր կարգավիճակից, եւ չի կարող անձեռնմխելիություն ստանալ քրեական հետապնդումից։ Պատգամավորը նշեց, որ միջազգային իրավունքն էլ է սրա մասին հստակ ասում՝ անձեռնմխելիությունը չի վերաբերում դեպքերին, երբ անձը կատարում է քրեորեն պատժելի արարք։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT