Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից հողերը, որ սեփականաշնորհել էին որոշ նախկին պաշտոնյաներ, կվերադարձվեն. վարչապետ

2017 թվականի վերջին շահագործման հանձնված Մեղրիի տնտեսական գոտին այսօր չի գործում։ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս խնդրի մասին բարձրաձայնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը․

«Մեղրու ազատ տնտեսական գոտին ԵԱՏՄ քվոտայով մեզ տրված միակ ազատ տնտեսական գոտին է։ Այն երեք խնդրի պատճառով չի գործում։ Առաջին խնդիրն այն է, որ շինարարի հետ չենք կարողանում վերջնական շահագործման ակտ ունենալ, որի արդյունքում ՓԲԸ-ն կադաստրային թղթեր չի ունենում, որ կարողանա պայմանագրեր կնքել։ Խոսքը 410 մլն դրամի մասին է, փոքր վեճ կա, բայց ես զարմանում եմ՝ ինչո՞ւ այդ հարցը չի լուծվում»,- ասաց նա։

Պատգամավորն ասաց, որ երկրորդ խնդիրը սահմանապահ կառույցների հետ է կապված, եւ, ըստ Մելքումյանի, կառուցակարգային հարց է, որը կարող է շատ հեշտ լուծվել։ Երրորդ խնդիրը հարակից հողերի ձեռքբերման խնդիրն է․

«Հիմա հարց է առաջանում, եթե շինարարությունը կատարվել է, շենքը հոյակապ վիճակում է, կահավորված է, մենք պետք է այնտեղ գործունեություն իրականացնենք ի շահ մեր պետության, այսինքն՝ Իրանից պետք է գան նյութեր, դառնան հայկական ապրանք ու արտահանվեն,  ինչո՞ւ չի շահագործվում»,- հարցրեց Մելքումյանը։

Հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսքը սկսելով, որ իրականում Մելքումյանի թվարկած խնդիրները գլխիվայր կշրջեր․

«Կսկսեի հարակից հողերի հարցից»,-ասաց Փաշինյանն ու նշեց, որ անցած տարի այնտեղ կատարած այցի ժամանակ պարզել է, որ ազատ տնտեսական գոտին հողատարածք չունի, քանի որ նախկին բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ «շատ ճարպկորեն» սեփականաշնորհել էին հարակից հողերը․

Կառավարության ղեկավարի ներկայացմամբ այսօր գոտին ունի մի շենք, մի ավտոկանգառ ու ուրիշ ոչինչ, այսինքն՝ գործունեություն ծավալելու տարածք չկա․

«Դրանից հետո հարուցվել է քրեական գործ, սկսկել է գործընթաց՝ ապօրինի սեփականշնորհումները ետ շրջելու համար, որպեսզի ազատ տնտեսական գոտին իրոք ազատ տնտեսական գոտի դառնալու հնարավորություն ունենա։ Այդ հարցը հիմա դատարանի օրակարգում է։ Ինչ վերաբերում է սահմանապահ ուղեկալի հետ աշխատանքի կազմակերպմանը, դա նաեւ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի քննարկման առարկա է, նաեւ Հայաստանի կառավարության համապատասխան աշխատանքային խումբը քննարկում է»,-ասաց վարչապետը։

Նա ընդգծեց, որ Մեղրու անցակետի արդիականացման խոշոր ծրագիր կա, կառավարության հաշվարկներով՝ այն հնարավոր է իրականացնել 2023 թվականին։

Ի պատասխան Մելքումյանը հորդորեց սկսել գործունեությունը փոքր տարածքում, հակառակ դեպքում՝ ԵԱՏՄ-ում պետք է սկսեն հիմնավորումներ ներկայացնել։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2605 դիտում

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում