Երևան
12 °C
Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարց հնչեցնելով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ․
«Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու։ Արդյոք չե՞ք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը», - մասնավորապես հարցրեց Բաբաջանյանը։
Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նկատեց, որ Բաբաջանյանի հարցն ավելի շատ պնդման էր նման ու հավելեց.
«Եթե թույլ կտաք նույն տրամաբանությամբ վերադարձնեմ մի հատված ձեր հարցից՝ ինչո՞ւ եք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով սահմանադրությամբ եւ ընտրական օրենսգրքով ձեւավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ իրականությունն այնպիսին չէ, ինչպես պնդում է Բաբաջանյանը։
Փաշինյանը շարունակեց․ «Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացած բոլոր հարցերում հետեւյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք խոսում ենք իրավական պետության մասին եւ եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, հարցին կա բնապահպանական մոտեցում, հարցին կա տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։ Ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը եւ առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պիտի լինի ճշմարտությունը»։
Վարչապետի խոսքով՝ չկա որեւէ մեկը Հայաստանի Հանրապետությունում, որ կարող է իրենց մեղադրել, որ կառավարությունը ինչպես Ամուլսարի, այնպես էլ որեւէ հարցում մինչեւ վերջ հետամուտ չէ եւ հետամուտ չի լինելու ճշմարտությանը․
«Ինձ համար ճշմարտությունը Հայաստանի պետական, ազգային շահը եղել է առաջնահերթություն, շարունակում է եւ շարունակելու է։ Ես համարում եմ, որ Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որը կարող է լինել արդարացված եւ լեգիտիմ, հենց սա է։ Եթե մենք ապօրինի ձեւով փակենք հանքը, վաղը ապօրինի ձեւով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը ապօրինի ձեւով կփակենք արտադրամասը եւ այդպես ճաշակով։ Էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ, իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհներով գնալ»,- ընդգծեց Փաշինյանը։
Անդրադառնալով այն պնդումներին, թե «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրության վրա պետական բյուջեից 400 հազար դոլար ծախսելն անարդյունավետ էր, Փաշինյանը շեշտեց՝ հենց իր մատնանշած ճշմարտության բացահայտման նպատակով են նաեւ այս քայլին գնացել:
«Հարցը հնչում է՝ ի՞նչ իմաստ ուներ «ԷԼԱՐԴ»-ին 400 հազար դոլար վճարելը, որպեսզի այլն, եւ այլն, պատասխանը մեկն է՝ ինչ ասեցի պարոն Բաբաջանյանի հարցին ի պատասխան, որ մենք գնալու ենք ճշմարտության հետեւից մինչեւ վերջ եւ ճշմարտությունը պարզելը, այո, մեր առաքելությունն է։ Բոլորս գիտենք, որ ճշմարտությունը պարզելու համար կան տարբեր մեթոդներ, մեթոդներից մեկը բացառման մեթոդն է, որը ենթադրում է, որ այդ ճշմարտության հետեւից գնում են, օրինակ, մտավախությունը բացառելու համար, բայց կարող է հաստատվի այդ մտավախությունը, կարող է բացառվի։ Եթե պարզվի, որ այդ մտավախությունը իրականում չկա վերջնարդյունքում, չի նշանակում, թե բացառման մեթոդով աշխատանքը անիմաստ է», - ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանը եւս մեկ անգամ անդրադարձավ այն խնդրին, որ Ամուլսարի հարցում բնապահպանները իրավացիորեն մի շարք հարցեր են բարձրացնում, խոսում են աղետի մասին, բայց Հայաստանում գործող մյուս հանքերի դեպքում որեւէ հարց չի բարձրացվել:
«Եթե աղետի մասին ենք խոսում, ուրեմն այդ աղետը վաղուց տեղի է ունեցել, մեզ վրա ուղղակի խաբար չկա կամ մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի», - ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT