Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հրավիրած ասուլիսին ներկայացնում է կրկին 100 փաստ՝ Նոր Հայաստանի մասին։ «Հայկական ժամանակ»-ը հարյուր փաստերը կներկայացնի մաս-մաս։
1․ 2019 թվականի 7 ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՀՀ-ում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6,8 տոկոս։ Արդյունաբերությունն աճել է 8,4 տոկոսով, շինարարությունը՝ 4,5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8,9 տոկոսով, ծառայությունները՝ 15,2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5,9 տոկսով։
2․ 2019 թվականի առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ, այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավելի են հավաքագրվել 152 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր։
3․ 2018-ի մայիսից մինչ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս): «Իմիջիայլոց ասեմ՝ այս փաստաթղթի պատրաստման ընթացքում այս թիվը 3 անգամ փոփոխություն է կրել, որովհետեւ ՊԵԿ-ն այս աշխատանքն անընդհատ անում է եւ այս թվերը դինամիկ փոխվում են։ Որպեսզի պատկերն ամբողջական լինի ասեմ, որ անցած տարվա սեպտեմբերի դրությամբ՝ այս թիվը 32 հազար էր, հետո հունվարին մենք որոշակի անկում ունեցանք, դրանից հետո փետրվարին դարձավ 52 հազար, հիմա՝ 64 հազար: Նկատի ունեմ որոշակի սեզոնայնության պատմականորեն անկումներ գրանցվում են»,- հավելեց Փաշինյանը:
Եթե 65 հազար 37 գրանցված աշխատատեղերը բաղդատեինք ըստ եկամտային հարկի սանդղակի՝ պատկերը հետեւյալն է․ մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536։ 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։ Ըստ այդմ՝ 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը լավ ցուցանիշ է։ Ըստ հաստատված տվյալների՝ այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչ այս տարվա օգոստոս վճարվել է 22 մլրդ 150 մլն դրամ աշխատավարձ։ Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է։ Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողներն այս ընթացքում վճարել են ավելի քան 6 մլրդ դրամ եկամտահարկ։
4․ 2019-ի հունվար-հունիս ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամի հիմնադրամ) իրականացված պարտադիր վճարումները 2018-ի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347,8 մլն դրամով կամ 9,6 տոկոսով։
5․ 2019-ի առաջին ութ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76,4 մլն հատ ՀԴՄ կտրոն ավել է տրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 38,5 տոկոսով։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 208,6 մլրդ դրամով կամ 21,4 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն։
6․ 2019-ի հունվար-հունիսին հազար խոշոր հարկ վճարողների կողմից պետբյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր։ Այսինքն՝ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 կամ 64 մլրդ դրամ։ 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ զգալիորեն ավելացրել է պետբյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը։ Մասնավորապես՝ «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ վճարել է 2,8 մլդր դրամով կամ 58 տոկոսով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերության վճարած հարկերի ծավալը գերազանցել է մեկ մլրդ դրամով կամ 26 տոկսով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը՝ 0,7 մլրդ դրամով կամ 37 տոկոսով, «Սպայկա» ընկերությունը՝ 1,4 մլրդ դրամով կամ 117 տոկոսով, «ՍԱՍ գրուպ» ընկերությունը՝ 0,9 մլրդ դրամով կամ 82 տոկոսով, «Մաքս պետրոլ» ընկերությունը՝ 2,2 մլրդ դրամով կամ 122 տոկոսով, «Զանգեզուրի ՊՄԿ»-ն՝ 4,9 մլրդ դրամով կամ 20 տոկոսով, «Գազպրոն Արմենիա» ընկերությունը՝ 2,1 մլրդ դրամով կամ 10 տոկոսով, ՀԷՑ-ը՝ 1,3 մլրդ դրամով կամ 20 տոկոսով։
7․ 2019-ի հուլիսի դրությամբ՝ ՀՀ ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով։ 2019 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում գրանցվել են 20,356 նոր տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 15 հազար 614 ԱՁ, 4653 ՍՊԸ, 89 ՓԲԸ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում նոր գրանցված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ աճը կազմել է 14,4 տոկոս։
8․ Մուդիզ միջազգային վարկանշային կազմակերպությունը բարձրացրել է ՀՀ-ի սուվերեն վարկանիշը «B1-ից» դարձնելով «Ba3»։ Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ ՀՀ-ում տնտեսական աճի ընդլայնվող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է ՀՀ տնտեսության դիմադրողականությունը։ Մուդիզն իր հայտարարության մեջ նշել է, որ ՀՀ-ում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր։ Հատկապես կարեւորվել է ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտությամբ ու զարգացմամբ եւ հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք։
9․ 2019-ի առաջին վեց ամիսների ընթացքում մի շարք երկրներից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել։ Մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59,5 տոկոսով, Չինաստանից ժամանածներինը՝ 53,5 տոկոսով, Նիդերլանդներից ժամանածներինը՝ 34,9 տոկոսով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով, ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29,7 տոկոսով, Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով, Իտալիայից ժամանածներինը՝ 24,4 տոկոսով, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22,9 տոկոսով, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22,2 տոկոսով, ՌԴ-ից ժամանածներինը՝ 19 տոկոսով, Շվեդիայից՝ 19 տոկոսով, ԱՄՆ-ից՝ 15 տոկոսով, Ֆրանսիայից՝ 13 տոկոսով։ Ընդհանուր առմամբ՝ 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12,8 տոկոս աճ։ ԿԲ հաշվարկներով այս տարի արդեն օգոստոսը ներառյալ նախորդ տարվա համեմատ՝ զբոսաշրջիկները ՀՀ-ում ծախսել են ավելի քան 200 մլն դոլար ավել գումար, քան նախորդ տարի։
10․ 2019-ի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների թվի հավել աճը կազմել է 60 տոկոս։ Մասնավորապես՝ եթե 2018-ի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորվել էր ՀՀ ժամանողների միայն 20 տոկոսը (140 հազար զբոսաշրջիկ), ապա 2019 թվականի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29 տոկոս, այսինքն՝ ավելի քան 222 հազար զբոսաշրջիկ։ Ըստ այդմ՝ կարող ենք արձանագրել, որ զբոսաշրջային ոլորտում առկա է նաեւ որոշակի որակական աճ, ինչն էլ բերում է հավելյալ արտարժութային մուտքերի։ Կացության կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարողների վճարած հարկերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 38 տոկոսով (շուրջ 1 մլրդ դրամով)։ Զբոսաշրջային կազմակերպությունների վճարած հարկերը ավելացել են 53 տոկոսով (շուրջ 400 մլն դրամ)։
«Այս թվերը նույնպես կարեւոր են, որպեսզի արձանագրենք, որ դա ընդամենը վիճակագրան տվյալ չէ, այլ կոնկրետ տնտեսական ցուցանիշ, որը արտահայտված է կոնկրետ դրամներով, կոնկրետ չափերով»,- ի հավելումն ասաց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT