Երևան
12 °C
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն, ինչպես նաեւ քաղաքապետարանի բոլոր բաժինների պետերն ու աշխատակիցներն այսօր միացան «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի «Տնակից տուն մեկ քայլ է» նախաձեռնությանը: Մեծ կտավից 100 փոքրիկ մասնիկ գնեց քաղաքապետն ու դրանց մի մասն անձամբ փակցրեց: Քաղաքապետարանի աշխատակիցները եւս հետեւեցին նրա օրինակին:



«Կուզեի, որ ամբողջ քաղաքը մասնակցեր, բայց չմասնակցեց: Սակայն շատ կարեւոր է, որ Գյումրին տեսնենք առանց տնակների: Հիմա ԱՌԴԱ բարեգործական կազմակերպությունն է շինարարություն անում, 18 բնակարան է կառուցում: 2 շենք «Հայաստան» համահայկական հիմնադրամն է կառուցելու: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամը շատ կարեւոր եւ շնորհակալ գործ է անում, եւ մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք սեպտեմբերի 21-ին կտավն ավարտենք»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Սամվել Բալասանյանը:
Այս քայլով կարելի՞ է ասել, որ վերսկսում եք Ձեր աջակցությունը հիմնադրամին,- ՀԺ-ի հարցին քաղաքապետը պատասխանեց՝ ոչ այնքան:«Այս պահին չեմ ասի, որ հիմնական աջակցությունը, որը միշտ անում էի, այսինքն իմ աշխատավարձն ամբողջությամբ փոխանցում էի, շարունակում եմ, բայց մեկ-մեկ լինում է, որ անում եմ: Կուզեի, որ շատ ակտիվ լինեին նաեւ մյուս կազմակերպություններն էլ: Հիմա միայն իմ աշխատավարձը փոխանցելով, կամ մի քանի պայմանագրով խնդիրը չի կարգավորվի»,- ասաց Սամվել Բալասանյանը:
Հիշեցնենք, որ քաղաքապետն իր աջակցությունը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին դադարեցրել էր՝ հիմնադրամի 2 նախկին տնօրենների միջեւ ծագած խնդիրների եւ դրանք դատական հարթակում վիճարկելու պատճառով:
Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների շրջանակում կտավի հետ կապված կարեւոր առաքելություն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր հետ Երեւանից բերելու է կտավի վերջին կտորը՝ N345-ը, որը գնել էր հուլիսի 20-ին եւ տարել: Ի դեպ, այս կտավի առաջին մասնիկները հենց վարչապետն է գնել: Փակումը եւս նա կազդարարի:
15.000 կտորի վերածված կտավի մասնիկները վաճառվեցին, եւ այսօր էլ դեռ վաճառվում են մեկ կտորը 1000 դրամով: Նպատակն է 15 մլն դրամ ունենալ եւ բնակարանով ապահովել 1 կամ 2 բազմազավակ եւ անապահով կարգավիճակում ապրող ընտանիքների, որոնց կորոշի հիմնադրամը: Ընտանիքները պետք է լինեն անպայման նախկին Բուսաբանական այգու՝ 207 տնակային ավանի տնակի բնակիչներ:
Սեպտեմբերի 21-ին 2 օր է մնացել, կտավից, սակայն դեռ վաճառված չէ 3500 մասնիկ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT