Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Ինչպես եւ սպասվում էր, ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնանկությունները հանրային բուռն քննարկումներ առաջացրեցին: Վարկածների եւ «վերլուծությունների» պակաս չկա. է՛լ ներքաղաքական դավադրություններ, է՛լ «խորտակվող նավից փախչողներ», է՛լ արտաքին հետք, է՛լ «սպայի պատիվ» ու «սորոսականների քայքայիչ գործունեություն», է՛լ «ապօրինի հրամանների» կատարումից խուսափելու ձգտում... Ավելի ուշ, իհարկե, պարզվեց, որ այդ պաշտոնանկությունները նույն հարթության մեջ դիտարկելն այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ եթե Արթուր Վանեցյանն իր հրաժարականի տեքստով «շրխկացրեց դուռը» եւ ըստ էության իրեն թիմից դուրս դրեց, ապա Վալերի Օսիպյանը ոստիկանապետի պաշտոնը թողնելուց ժամեր անց նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, ինչը նույնպես առանցքային եւ պատասխանատու պաշտոն է։

Բայց փորձենք հարցը դիտարկել այլ տեսանկյունից։ Նման աղմկոտ պաշտոնանկություններ, իհարկե, լինում են աշխարհի ցանկացած երկրում, եւ դրանց պատճառները միշտ չէ, որ հրապարակվում են: Բայց որպես կանոն՝ քաղաքակիրթ երկրներում նման պաշտոնանկությունները երեք հիմնական պատճառ են ունենում. կամ կոռուպցիոն սկանդալ, կամ այդ պաշտոնյաները պարզապես վատ են կատարում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները, կամ էլ ինչ-ինչ պատճառներով տվյալ պաշտոնը զբաղեցնողի նկատմամբ պահանջներն են փոխվում (հետեւաբար՝ փոխվում են նաեւ չափորոշիչները), եւ արդյունքում՝ քաղաքական թիմում փոխատեղումներ են լինում: Զավեշտն այն է, որ մեր դեպքում ինչ վարկածներ ասես՝ քննարկվում են՝ բացի այդ երեքից: Չենք պնդում, իհարկե, որ Վանեցյանի եւ Օսիպյանի պաշտոնանկությունների բուն պատճառը հենց այդ տիրույթում է, բայց մի տեսակ տարօրինակ չէ՞, որ այս տարբերակներն ընդհանրապես չեն դիտարկվում:

Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, որ որեւէ ժողովրդավարական երկրում հատուկ ծառայությունների ղեկավարի ընտանիքի անդամներից մեկի անունն ամիսներ շարունակ հոլովվի քրեական գործի շրջանակներում, հետո այդ պաշտոնյան հրաժարական տա, ու մարդիկ իրար հարցնեն՝ «տեսնես ինչո՞ւ հրաժարական տվեց»: Կամ պատկերացնո՞ւմ եք, ասենք, ոստիկանների աչքի առաջ, տեսախցիկների ներկայությամբ քաղաքացուն ծեծեն, քրեական տարրերն ամենաայլանդակ խոսքերով հայհոյեն ոստիկաններին, ինչ-որ խմբեր ներխուժեն ոստիկանական բաժանմունքներ ու ծեծեն ոստիկաններին եւ այլն, ու բոլոր դեպքերում անպատիժ մնան, եւ այդ ամենից հետո ոստիկանությունում փոփոխություններ տեղի չունենան: Այլ հարց է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում բոլորովին այլ չափորոշիչներ են եղել, ուժային կառույցների ղեկավարների համար այլ «ստանդարտներ» են գործել, ու հիմա մարդկանց համար մի քիչ անսովոր է, որ նման «մանրուքների» պատճառով կարելի է նաեւ առանցքային պաշտոնյաներին ընդհանրապես հանել թիմից կամ վստահել այլ ոլորտ:

Ինչ վերաբերում է կոնկրետ ոստիկանապետի պաշտոնանկությանը, ապա ընդդիմադիր քարոզչամիջոցների տարածած վարկածներից մեկի համաձայն՝ նա իբր հրաժարվել է ուժի գործադրմամբ բացել Ամուլսարի ճանապարհները ու դրա համար է թողել պաշտոնը: Եթե նույնիսկ դա այդպես է (չնայած՝ փաստական որեւէ հիմնավորում չկա, եւ վարչապետը նրան հաստատ օրենքի շրջանակներից դուրս որեւէ հրահանգ չէր տալու), մեզ մնում է ընդամենը արձանագրել, որ ոստիկանության հիմնական գործառույթը երկրում կարգուկանոն ապահովելն է, եւ եթե որեւէ ոստիկանապետ չի ցանկանում անել դա՝ վախենալով, որ կարող է այդ  ընթացքում որեւէ մեկի արմունկը քերծվել, ուրեմն ավելի ճիշտ կլինի, եթե փոխի պատասխանատվության ոլորտը, որովհետեւ մարդկային որակների եւ պաշտոնի անհամապատասխանությունից կարող է տուժել պետությունը։

Այնպես որ՝ պաշտոնանկությունների պատճառները կարող են շատ ավելի պարզ լինել, եւ դավադրությունների տեսությունների գիրկն ընկնելու կարիք առանձնապես չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5458 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է