Լրանում է Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը. ինչու ԿԳՄՍ-ն դեռ չի կողմնորոշվել

Հոկտեմբերի 2-ին լրանում է Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետը: Մինչեւ օրս հայտնի չէ տնօրենի մրցույթի օրը: Կարինե Կիրակոսյանն Օպերային թատրոնի նախկին փոխտնօրենն է, տնօրենի ԺՊ է ապրիլի 1-ից: ՀԺ-ի հետ զրույցում Կիրակոսյանը հայտնեց, որ մրցույթի օրվա մասին տեղեկություն չունի: Նրան հայտնի չէ նաեւ, թե թատրոնի ներսում կա՞ որեւէ մեկը, որը ցանկանում է զբաղեցնել տնօրենի պաշտոնը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից էլ ՀԺ-ին հայտնեցին, որ տնօրենի մրցույթի կայացման օրն իրենք էլ չգիտեն: Մոտ երկու ամիս է՝ նախարարությունում ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու նոր՝ միասնական կարգ է մշակվում: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե մշակվող նոր կարգը երբ պատրաստ կլինի:

Օպերային թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հրամանը ստորագրել էր մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը՝ պատճառաբանելով, որ նա թատրոնում զբաղեցնում է միաժամանակ երկու՝ գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոները: Ըստ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի, «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին, ուստի Օրբելյանը չի կարող միաժամանակ զբաղեցնել թատրոնի տնօրենի եւ գեղղեկավարի պաշտոնը:

Ղարիբյանի այս որոշումը ամիսներ առաջ թատրոնի անձնակազմը անհիմն էր համարել եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել Ղարիբյանի՝ Օրբելյանին ազատելու համար հիմք ընդունած 10 կետից բաղկացած փաստարկների հակափաստարկները: Երկու ամիս պատասխան չստանալուց հետո Օրբելյանը դիմել էր դատարան:

Հուլիսի 24-ից Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գործով նիստը: Ի դեպ սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, այն օրը, երբ լրանում է տնօրենի ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2692 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները