Հարգելի՛ դատավոր, Դուք «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակո՞ւմ եք․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Հարգելի՛ դատավոր, մենք ուզում ենք ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, բայց մինչ այդ ուզում ենք հասկանալ՝ Դուք վարչապետի հայտարարած «դռների տակ վնգստացող դատավորների» ցուցակո՞ւմ եք, թե՞ ոչ։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման հրապարակումից հետո այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ալումյանի պնդմամբ՝ խափանման միջոցի հետ կապված թե՛ նախորդ դատական նիստում դատարանի հրապարակած որոշումը եւ թե՛ այս որոշումը կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ, աննախադեպ ճնշումների ազդեցության տակ․

«Դատարանն այսպիսով դարձել է գործիք՝ պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք։ Ակնհայտորեն ձեզ զրկել են ձեր սեփական կամքից, եւ դուք հիմա էստեղ գործում եք ընդամենը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ, այստեղ բովանդակային առումով դատարան գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ»,- ասաց Ալումյանը։

Նա հայտարարեց, թե դատարանի նկատմամբ հերթական ճնշումներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դատական համակարգում գոյություն ունեն «դռների տակ վնգստացող դատավորներ», եւ որ այդ հանգամանքը իր հրապարակային ելույթներից մեկում հաստատել է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ Ալումյանն ասաց, որ իրենք պատրաստվում են դատավորին միջնորդել, որ ինքաբացարկ հայտնի․

«Եւ, ի թիվս այլ հանգամանքների, որոնք կապված են լինելու իրենց միջնորդության հետ, քանի որ պարոն Վարդազարյանն ասաց, որ այդ «վնգստացող դատավորներ»-ին դատական համակարգում գիտեն, բայց հանրությունը կոնկրետ չգիտի, եւ ես այսօր համապատասխան նամակով դիմել եմ պարոն Վարդազարյանին, որ ինքն ինձ տրամադրի «դռների տակ վնգստացող» դատավորների ցուցակը, բայց նախքան դա կուզեի ձեզնից ճշտել, հարգելի՛ դատարան, դուք անձամբ այդ ցուցակի մեջ կա՞ք՝ «դռների տակ վնգստացող» դատավորների ցուցակի»,- երկու անգամ այս արտահայտությունը շեշտեց Ալումյանը։

Դատավորը թեեւ Ալումյանին հորդորեց զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են գնահատվել որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եւ հանգեցնել դատական սանկցիայի կիրառման, սակայն Ալումյանը շարունակեց նույն հեգնական տոնով․

«Հիշեցնեմ, որ դուք չէիք վիրավորվում, երբ այդ բանն ասում էր վարչապետը, դուք վիրավորված լինելու նշաններ չեք տվել, երբ դա ասել է ԲԴԽ նախագահը, ես անձամբ ձեզ կամ որեւէ մեկին վնգստացող դատավոր չեմ անվանում, բայց ԲԴԽ նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ այդպիսի դատավորներ կան եւ դատական համակարգում նրանց անունները հայտնի են: Մեզ հայտնի չեն, մենք ուզում ենք ճշտել, բա մենք չիմանա՞նք՝ ում մասին է, մենք մտավախություն ունենք, որ կարող է ձեր մասին է»։

Դատավորի եւ Ալումյանի «բանավեճ»-ն ընդհատեց պաշտպան Միհրան Պողոսյանը՝ փորձելով առարկել դատավորի գործողությունների դեմ, սակայն դատավորը նրան թույլ չտվեց։ Պողոսյանը պնդեց, որ դատավորն իրեն արգելում է առարկել դատավորի անօրինական գործողությունների դեմ՝ այդպիսով իր պաշտպանյալ Յուրի Խաչատուրովին զրկելով արդար դատաքննության իրավունքից։ Դատարանն ասաց, որ Պողոսյանը կարող է դիրքորոշում հայտնել միայն Ալումյանի խոսքի ավարտից հետո եւ թույլ չտվեց շարունակել։

Ալումյանը, խոսելով իրենց միջնորդության մասին, կրկին հարցրեց․

«Մենք ունենք միջնորդություն, որ ինքնաբացարկ հայտնեք, մնացած հանգամանքներից բացի, ուզում ենք ճշտել՝ մեկն եք այն դատավորներից, որոնց մասին ասել է վարչապետը»։

Դատավորը կրկին ասաց, որ Ալումյանն անհարգալից վերաբերմունք չցուցաբերի, հակառակ դեպքում սանկցիա կկիրառվի, իսկ Ալումյանը հեգնական արձագանքեց․

«Ա՜խ, դա անհարգալից վերաբերմո՞ւնք է, բա ինչո՞ւ չեք վիրավորվել ԲԴԽ նախագահի հայտարարությունից»։

Պաշտպանական կողմն ինքանաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար մեկ աշխատանքային օր ժամանակ խնդրեց՝ ասելով, որ դատարանի կամայականությունները հիմք են տալիս պնդելու, որ դատավորն ի վիճակի չէ իրականացնելու արդարադատություն եւ դատավորը գտնվում է այն կողմում, որը քաղաքական հետապնդում է իրականացնում Քոչարյանի հանդեպ։ Դատավորն ասաց, որ նիստը կշարունակվի հոկտեմբերի 7-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8417 դիտում

Ֆինլանդիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է ներկայացվել

Սա հավակնոտ մարտահրավեր էր․ ՀՀ հրաձգության ֆեդերացիային է փոխանցվել Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի դրոշը

Երկրաշարժ Ադրբեջանում

Դավիթ Խուդաթյանը Գորիսում ծանոթացել է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող աշխատանքներին

Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիա և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման հարցերը

Ուրախ ենք արձանագրել՝ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների սովորական վայր

Քրեական ենթամշակույթ պարունակող սերիալներին ևս աջակցությունը դադարեցվել է. ՆԳՆ

Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 240սմ-ի․ Ազիզյան․ լուսանկար

Ով են, որ մարդ չմկրտեն, միանգամից պետք է կարգալույծ լինեն. հաշիվ չեն տալիս իրենց, թե ինչ են անում. տեսանյութ

Փրկարարները ծննդկաններին հասցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ ծառայությունը շարունակվում է 24/7 ռեժիմով

Եղվարդի սկզբնամասում մեքենան կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել

Քննարկվել են բազմաբնակարան շենքերի նոր սպառման համակարգերը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու խնդիրները

Բարով եք եկել, մաղթում եմ դիպուկ հրաձգություն․ վարչապետի ելույթը Եվրոպայի մեծահասակների առաջնության բացմանը

Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից․ Ամերիաբանկը` հեղինակավոր Los Angeles Times-ում

Մեկնարկել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությունը

Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում․ Արտակ Հանեսյանը ներկայացրել է Ամերիաբանկի կայացման ուղին

TRIPP-ը ահռելի նշանակության ծրագիր է. ադրբեջանական կողմը չի կարող մտահոգություններ հնչեցնել. տեսանյութ

ՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել ԿԳՄՍՆ դրական մասնագիտական եզրակացությունը

Կապանում 2018-25 թվականների ընթացքում իրականացվել է 37 սուբվենցիոն ծրագիր՝ 11 միլիարդ դրամ արժեքով․ Խուդաթյան

Ֆրանսիական «Le Point» պարբերականի անվան տակ Հայաստանի մասին ապատեղեկատվություն է տարածվում «X»-ում․ FIP

«Իմ քայլը» հիմնադրամը կարևոր հայտարարություն է տարածել

Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Արմավիրի մարզի պարեկները մասնակցել են կրակային վերապատրաստման դասընթացի

Արթիկի գազալցակայանի աշխատակցի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի 616 տուփ ծխախոտ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին ժամը 16:30-ի դրությամբ

Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 27-ին

Խցանման ժամանակ հանդիպակաց գոտիով երթևեկող «Մազդա»-ն հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ. տեսանյութ

ԱԽ նիստում քննարկվել են ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդումը

ՀԷՑ-ում քննարկվել են էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրները

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

Միակ բանը, որ պետք էր քննարկել ու պահանջել, Աննա Հակոբյանի պետական պահպանության ապահովման հարցն է. Աբրահամյան

Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով

Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին

Անակնկալ մեր ընդդիմության համար. մինչ դուք երազում եք, մենք գործում ենք․ Պապոյան

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Միանում ենք հայերին՝ սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ԱՄՆ դեսպանություն

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու կատարվող աշխատանքներին