Երևան
12 °C
Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ մեր հիմնական ուղերձը լինելու է համահայկականության հայեցակարգի գործնական խնդրի ձեւակերպումը, եւ, իմ կարծիքով, այսօրվա մեր մեծագույն խնդիրը Հայաստանի տնտեսական հզորացումն է։ Այս մասին այսօր՝ Կալիֆորնիայում հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ազգային օրակարգում եղած բոլոր հարցերը ուժեղ պետության լուծելիք հարցերն են, իսկ ուժեղ պետություն ասելիս առաջին հերթին պետք է հասկանալ տնտեսապես զարգացած պետություն․
«Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն: Այս փուլում շատ կարեւոր է, որ այն դինամիկան, որն ունենք տնտեսության մեջ, կարողանանք վերածել տնտեսական մոմենտումի, որը հնարավորություն կտա Հայաստանը նոր հարթության վրա բարձրացնել»,- նկատեց վարչապետը։
Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ տարբեր ղեկավարներ տարբեր մոտեցումներ են ունեցել հայկական սփյուռքի դերի մասին, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ սփյուռքի մեր հայրենակիցները չպիտի մասնակցեն ներպետական ընտրություններին, Սերժ Սարգսյանը կարծում էր՝ մենք պետք է ունենանք երկպալատանի խորհրդարան՝ սփյուռքի ներկայացուցիչներով, իսկ ո՞րն է Փաշինյանի մոտեցումը սփյուռքի ռեսուրսները երկրի ղեկավարման գործում օգտագործելու հարցում, վարչապետը պատասխանեց․
«Քանի որ հարցը տեղադրեցիք ՀՀ-ն տարբեր ժամանակներում ղեկավարած գործիչների մոտեցումների տրամաբանության մեջ, իմ կարծիքով՝ այդ ամենը ոչ թե պետք է հակադրել, այլ ընկալել որպես թեմայի զարգացում։ Այնպես չէ, որ ինքս Սփյուռք – Հայաստան հարաբերությունների վերաբերյալ միշտ ստատիկ կարծիք եմ ուենցել: Դա իսկապես շատ կարեւոր հարց է, երրորդ Հանրապետության ամենակարեւոր օրակարգային հարցերից մեկը, եւ դրան պետք է նայել դինամիկայի մեջ։ Ես ասել եմ, որ ընթացիկ խնդիրը հայեցակարգային եւ գաղափարական առումով սահմանները վերացնելն է, որովհետեւ ենթադրենք՝ այն մարդը, որը Հայատսանից արտագաղթել է 2015 թվին, ինքը սփյուռքահա՞յ է, թե՞ ոչ: Իմ ընկալմամբ՝ ոչ, 2013 թվինն էլ, 2001-ինն էլ։ Մարդիկ հեռացել են տարբեր պատճառներով: Հիմա 1996-ին իմ եղբայրն էլ գնացել, ՌԴ-ում է ապրել, վերաբերվեմ՝ որպես սփյուռքահայի՞»,- ասաց Փաինյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ պետք է ջնջել այդ սահմանները եւ որ ժամանակակից աշխարհում մարդու գտնվելու վայրը շատ հարաբերական երեւույթ է․
«Մարդիկ տարբեր տեղերում են ապրում, խնդիրն այն է, թե որ երկրի հետ են իրեն նույնականացնում։ Ես համոզված եմ, որ աշխարհում ավելի շատ թվով հայեր իրենց պետք է նույնականացնեն Հայաստանի հետ, եւ Հայաստան-Սփյուռք գաղափարաբանական սահմանները պետք է վերանան։ Յուրաքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ-ի շահառու, ինչքան ՀՀ-ում բնակվողները։ Բոլոր հայերը պետք է ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչ-որ ընթացք ապրեն Հայաստանում»։
Փաշինյանն անդրադարձավ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների ընտրելու եւ ընտրվելու հնարավորությանն ու իրավունքին։ Նա ասաց, որ խնդիր է, երբ մեր օրենսդրությունն արգելակում է Սփյուռքի ներուժը լիարժեք ներգարվել ՀՀ կառավարման գործում։
Իսկ ինչ վերաբերում է ընտրելու իրավունքին, վարչապետը մանրամասնեց․
«Օրինակ, եթե ասում ենք՝ Սփյուռքի մեր քաղաքացիներին ընտրելու հնարավորություն ենք տալիս, նշանակում է, որ նրանց համար ենթակառուցվածքային առումով նույն պայմանները պետք է ստեղծենք, ինչ ՀՀ քաղքացիների համար, ինչը նշանակում է, որ ամեն երկու հազար ընտրողի համար պետք է գոյություն ունենա տեղամաս։ Հիմա սա նշանակում է, որ ամբողջ աշխարհում ամեն երկու հազար ընտրողի համար պետք է ստեղծենք մի տեղամաս, կարող է պարզվի՝ տեղմասերի 80 տոկոսը գտնվելու է ՀՀ տարածքից դուրս, մենք պատկերացնո՞ւմ ենք ազգային անվտանգության ինչ խնդիրներ կարող են լինել։ Ենթադրենք ասում ենք՝ ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում ստղեծում ենք 2-3 տեղմաս, մեկը՝ Նովոսիբիրսկում, եւ Վլադիվաստոկի ընտրողին ասում ենք՝ արի, Նովոսիբիրսկում ընտրիր, եթե մենք ռեալ ենք համարում, որ Վլադիվաստոկից կարող է գալ Նովոսիբիրսկ՝ քվեարկելու, թող գա ՀՀ քվեարկելու։ Այս առումով այսօրվա կարգավորումը համարում եմ ճիշտ»,- պարզաբանեց վարչապետը։
Ասուլիսի ժամանակ, իհարկե, հարց հնչեց նաեւ Ամուլսարի մասին։ Մասնավորապես լրագրողը վարչապետից հետաքրքրվեց՝ վերջինս հանքի շահագործման հարցում ունի՞ վերջնական որոշում, թե՞ ոչ։
Փաշինյանը պատասխաեց, որ այս հարցում իր ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետը, եւ մի մասն ասում է՝ Ամուլսարը սար է՝ ինչ ուզում է լինի, մյուս մասն ասում է՝ աշխարհը քանդվի՝ պետք է շահագործվի․
«Ես ասում եմ՝ մենք էս հարցում ե՛ւ հայ, ե՛ւ միջազգային հանրության հետ պետք է ազնիվ լինենք եւ մինչեւ վերջ գնանք ճշմարտության հետեւից։ Հիմա դա էկոաղե՞տ է, թե՞ ոչ, ես դե յուրե եւ դե ֆակտո պետք է պատասխան ստանամ։ Բայց այս պահին շահագործումն արգելելու դե յուրե հիմք չունենք, կարող է կես ժամից պարզվի՝ հիմք է ի հայտ եկել, եթե պարզվի, կփակենք, եթե ի հայտ չգա, մենակ կառավարության վրա ճնշման պատճառով չենք կարող փակել»,- ասաց ՀՀ վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT