Երևան
12 °C
Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերության նախագահ Ռոբերտ Օղլախչյանը armtimes.com-ին է տրամադրել իր արձագանքը՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ նախագահ Արա Շիրինյանին.
«Քանի որ սույն թվականի սեպտեմբերի 18-ին իմ հրավիրած մամլո ասուլիսից հետո հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն իր չհիմնավորված ու առնվազն տարօրինակ պարզաբանումները ներկայացնելով նշել է, որ սպասում է իմ արձագանքին՝ պատասխանում եմ: Այնպիսի տպավորություն է, թե ձեր պատասխանը մեղադրական է իմ կողմից հնչեցրած փաստարկներին եւ հիմնավորված բացահայտումներին: Սկանդալային բացահայտ փաստարկներին պատասխանելու փոխարեն անհիմն կերպով խոսվում է լոսանջելեսյան մեդիա դաշտում անառողջ մթնոլորտի առկայությունից: Ո ՞վ է այն ուսումնասիրել, որո՞նք կամ որտե՞ղ են ձեր փաստարկները: Ի՞ նչ նկատի ունեք անառողջ մթնոլորտ ասելով: Ո՞վ կամ ովքե՞ր են այն չափել». մասնավորապես նշվում է Օղլաղչյանի պատասխանում:
Արա Շիրինյանը Օղլաղչյանին ուղղված նամակում նաեւ շեշտել էր, թե հաշվի առնելով հայ հանրության բորբոքված սպասելիքները, ընդունում է նրա ժամկետանց առաջարկը եւ պատրաստ է պայմանագիր կնքել Օղլաղչյանի հետ՝ Առաջին ալիքի ԱՄՆ-ում հեռարձակման շուրջ: «Իսկ ի՞նչն է ժամկետանց: Ե՞ րբ, որտե ՞ղ, ի՞նչ հայտարարություն է եղել առաջարկների մասին 3 ամիս առաջ, որին մենք տեղյակ չենք: Ու ր են համապատասխան հղումները 3 ամիս առաջվա ձեր կողմից հայտարարված մրցույթի մասին…Այնպիսի տպավորություն է, թե համաձայնելով ինձ հետ պայմանագիր կնքել մեծ նվիրատվություն եք անում: Եվ ինձ բնավ դուր չի գափս, որ իմ ասուլիսն ընկալել եք իբրև Առաջին ալիքի հետ պայմանագիրը ստանալու միջոց:
Ես աոաջարկել եմ եւ առաջարկում եմ հայտարարել արդար եւ ազնիվ մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված հեոուստաընկերությունները, անհատներ, բարերարներ և իհարկե այդ մրցույթին կմասնակցեմ ես նույնպես, և իմ առաջարկը չի փոխվել: Բնականաբար կներկայացվեն փաստաթղթեր, կտրվեն հիմնավորումներ ծախսերի մասին: Քանի դեռ ձեր պարզաբանումները հիասթափեցնող են, շարունակեք ձեր նախորդ պայմանագիրը, որը, ոչ միայն իմ, այլ նաև բազմաթիվ տեղեկացված մարդկանց տպավորությամբ կոռուպցիոն զործելաոճի բացառիկ օրինակ է, իսկ ձեր «մեծահոգի» առաջարկը առանց մրցույթի ինձ կամ որևէ այլ հեռուստաընկերության կամ անհատի Հ1-ի վերահեռարձակման իրավունք տալու մասին կարող է դիտարկվել որպես կոռուպցիոն նոր գործարք»,- ասվում է Օղլաղչյանի պատասխանում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանն օրերս հրավիրված ասուլիսում սենսացիոն բացահայտումներ հրապարակեց «Առաջին ալիքի» վերաբերյալ: Օղլաղչյանը հայտարարեց, որ ըստ իր ձեռքին հայտնված փաստաթղթի՝ «Առաջին ալիքի» ղեկավարությունը, առանց մրցույթ հայտարարելու, չնչին գումարով ԱՄՆ-ում վերահեռարձակման իրավունք է տվել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «ՊանԱրմ Ինք» մեդիահոլդինգին:
Մեզ հետ զրույցում Օղլաղչյանն ասել էր, թե կոռուպցիոն ռիսկեր է տեսնում դրանում: Վերջինս նշել էր, թե պատրաստ է 5 միլիոն դոլար առաջարկել 5 տարվա վերահեռարձակման համար, մինչդեռ «ՊանԱրմ Ինք»-ը վճարում է շուրջ 40 հազար դոլար:
Ի պատասխան՝ Շիրինյանն էլ հայտարարել էր, որ երեք ամիսների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը չի ստացել ոչ մի առաջարկ ARTN կամ որևէ այլ ընկերությունից։ «Խորհուրդը զուգահեռաբար անցկացրել է մասնավոր հարցումներ և հեռակա ուսումնասիրություն Լոս Անջելեսում հնարավոր գործընկեր գտնելու նպատակով, բայց համոզվել է, որ տեղի հայկական հեռուստաշուկայում տիրող անառողջ մրցակցությունը լայն ընտրության հնարավորություն չի տալիս»,- իր արձագանքում նշել էր Շիրինյանը՝ հավելելով, թե հաշվի առնելով հայ հանրության արդեն բորբոքված սպասելիքները՝ Հանրային հեռուստառադիոընկերության Խորհուրդը ընդունում է պարոն Օղլաղչյանի ժամկետանց առաջարկը եւ պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերության հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նույն պայմաններով, ինչ «ՊանԱրմ ինք» ընկերության հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսված վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչև 1 մլն դոլար, ինչը 5 տարվա համար կազմում է 5 մլն դոլար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT