Երևան
12 °C
Օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը պատրաստվում է նոր աշխատանքին: Նրան առաջարկել են ղեկավարել Երեւանի քաղաքապետարանի սպորտի բաժինը: Մի քանի շաբաթ առաջ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Հայկական ժամանակ»-ին ասել էր, որ ձեռք է բերվել նախնական համաձայնություն, ու Ջուլֆալակյանը, ամենայն հավանականությամբ, շուտով կանցնի աշխատանքի: ՀԺ-ի հետ զրույցում Ջուլֆալակյանը նշեց, որ ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է:
«Ինձ քաղաքապետն ընդունել է, զրուցել ենք այս թեմայով, բայց դեռ հրաման չկա: Ընթացքում է: Ամեն դեպքում, առաջարկություն կա, ես էլ տվել եմ իմ համաձայնությունը, եւ իմ փաստաթղթերն այս ընթացքում գործընթացի մեջ են, ստուգում են, որ հասկանան՝ իրավունք ունեմ աշխատելու, թե չունեմ»,- ասաց նա:
Քաղաքապետարանում սպորտի բաժնի պետի պաշտոնը, սակայն, մրցույթով է: Այն 2 փուլով է՝ գրավոր ու բանավոր: Հարցին՝ արդյոք տեղյա՞կ է, որ պաշտոնը մրցույթով է եւ արդյոք պատրաստվո՞ւմ է դրան, Ջուլֆալակյանը պատասխանեց, որ քաղաքապետարանը դեռ պետք է հայտնի իրեն՝ ինչ անել: «Ճիշտն ասած, ինձ պետք է տեղյակ պահեն, ինչպես որ հարկն է, այն կարգով էլ ես կմասնակցեմ»,- ասաց նա:
Ջուլֆալակյանն ընդգծում է, որ իրեն մեծ ծավալի աշխատանք է սպասվում: Նրա խոսքով՝ պետք է ուսումնասիրել մարզադպրոցները, պարզել՝ ինչ վիճակում են, ինչի կարիք ունեն, ինչ մարզիչներ են աշխատում ու ինչ տնօրեններ են ղեկավարում դրանք: Նա հույս հայտնեց, որ կկարողանա օգուտ տալ ոլորտին:
«Ցանկացած աշխատանք սիրում է ճիշտ մոտեցում, նվիրվածություն եւ աշխատասիրություն: Ինձ մոտ այդ բոլորը եղել է, կարծում եմ՝ կկարողանամ ճիշտ աշխատանքի դեպքում բարելավել տվյալ բնագավառները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կկարողանա կարճ ժամանակում խորապես տիրապետել աշխատանքին:
Լեւոն Ջուլֆալակյանն աշխատանքը փոխում է 20 տարի ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավորելուց հետ: Ամռանը նա աղմկահարույց կերպով պաշտոնից հեռացավ ընտրանու ներսում տարաձայնությունների պատճառով: Օրերս Ղազախստանում ավարտված աշխարհի 2019 թ. առաջնությանը հավաքականը երկար տարիների ընթացքում առաջին անգամ մասնակցեց առանց նրա: Բրոնզ նվաճեց Սլավիկ Գալստյանը (63կգ), վնասվածքի պատճառով եզրափակչին չմասնակցեց ու արծաթով բավարարվեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ), որը նաեւ Տոկիո 2020-ի ուղեգիր նվաճեց: Օլիմպիական ուղեգիր ձեռք բերեց, սակայն առանց մեդալի մնաց Կարապետ Չալյանը (77կգ): Մրցաշարից հետո հավաքականի մարզիչները դժգոհեցին մրցավարությունից: Ջուլֆալակյանը, որը մրցաշարին հետեւել է, կարծում է, որ մեղավորներին այլ տեղում պետք է փնտրել:
«Միշտ պարտությունների պատճառը փնտրել եմ մեր մեջ, եւ չեմ ուզում ոչ մի գնահատական տալ այս ամենին: Մասնակցությունը կարող եմ համեմատականով ասել. 2018 թ. մեր հավաքականը մասնակցած 9 քաշային կարգերից 7-ում պայքարել են մեդալների համար, 2-ը՝ մեդալով են վերադարձել, 3-րդ մեդալի համար էլ նորից վնասվածքի պատճառով չենք մասնակցել: 7 հոգի լավագույն հնգյակում են եղել, մնացածը դուք համեմատական արեք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերում ուղեգրեր նվաճելու հնարավորություններին, ապա մասնագետն ընդգծում է, որ ճիշտ աշխատանքի դեպքում արդյունքները կլինեն: Նշում է, որ անհրաժեշտ է համապատասխան օրացուցային պլան կազմել ու ճիշտ մոտեցում դրսեւորել: Հակառակ դեպքում, ըստ նրա, շատ բարդ կլինի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի
Հրազդանում մեքենաներ են բախվել
Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան
Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա
Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է. որտեղ է եղել աղջիկը
Խորհրդարանը հյուրընկալել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը․ տեսանյութ
Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 49-ի
Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է
Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին մերկասառույց կլինի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, Արարատյան դաշտում և նախալեռներում ՝ 6-8 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի
ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի նիստում կարգապահական բնույթի հարցեր են քննարկվել
Տեր Արարատ քահանա Օրդոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում
Իրանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ հասնելն արդեն իսկ պատմական արդյունք է․ հետևենք մեր թիմի խաղին․ Անդրեասյան
Սպիտակի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան․ աղջիկը ծնվել է 4100 գրամ քաշով
Վահագնի գյուղում տուն է այրվել
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումը, պահեստազորի պատրաստությունը ամենակարևոր նպատակներից մեկն է
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2025-ի աշխատանքը․ հանձնարարականներ են տրվել
Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Մերսեդես»-ը․ կան վիրավորներ
Վարդենյաց լեռնանցքում բուք է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը․ դուրս է եկել դպրոցից և տուն չի վերադարձել
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռ, 595 մլրդ 817 մլն դրամի հայցապահանջ․ ամփոփոփում
Այսպիսին էր մեր պարահրապարակը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը
Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին
Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին
Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը
Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ
Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT