Շատ շուտով կապացուցվի, որ ինձ առաջադրված մեղադրանքներն անհիմն են. Ալիկ Սարգսյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որին երեկ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում, համոզված է՝ շատ շուտով կապացուցվի, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են:

Մեզ հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, դրանք չի ցանկանում մեկնաբանել:

«Ինձ ուղղված մեղադրանքներն անհիմն են, եւ շատ շուտով, կարծում եմ, դա կապացուցվի, կտեսնեք: էդքան բան, ուրիշ բան չեմ կարող ասել»,- ասաց Սարգսյանը:

Մեր հարցին ի պատասխան նա նաեւ նշեց, որ դեռ փաստաբան չունի. «Փաստաբանի կարիք էս պահին չունեմ, հետո, որ զգամ կարիքը կա, ինչ-որ այլ դավեր են նյութում, բնականաբար փաստաբան կվերցնեմ: Բայց այս պահին ես նույնիսկ պաշտպանվելու կարիք չունեմ: Անմեղ մարդն ինչի՞ց պաշտպանվի կամ ումի՞ց»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ–ն ծավալուն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիք կատարելը) և 334-րդ հոդվածի 1-ին (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը) մասերով: 

Հաղորդագրությունում նշվում էր, որ, ըստ քննության տվյալների, ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը եւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը, Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝  ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը, նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

Ավելի վաղ Ալիկ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3881 դիտում

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից