Կառավարությունը հարկային արտոնություն տվեց «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկային. 250 աշխատատեղ կստեղծվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հարկային արտոնություն տալ «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Մասնավորապես գործադիրը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԼՈՐԻԱ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ կազմակերպությունը գործում է Վանաձորում 2018 թվականից. «Այս ծրագրի շրջանակներում ընկերությունը կկատարի 3 մլրդ դրամի ներդրումներ՝ մասնաճյուղի նորոգման եւ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներկայումս ընկերությունում աշխատում է 1500 աշխատակից: Նախատեսվում է, որ աշխատատեղերը կավելանան մոտ 250-ով: Արտադրանքի ընդհանուր ծավալը ծրագրի իրականացման արդյունքում կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամը կիրացվի ՀՀ-ում: 3,5 մլրդ դրամի արտադրանքը կարտահանվի ԵՏՄ երկրներ եւ 6 մլրդ դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ»,- ասաց Խաչատրյանը:

Տպել
589 դիտում

Լոռու մարզի որոշ հասցեներում վաղը 11 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Զ. Մնացականյանը Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը բարձրացրել է պարտավորությունների համաչափության հարցը

Հոկտեմբերի 26-ին բոլորով գնում ենք «Դբա լավը». Նիկոլ Փաշինյանը հրավիրում է Վանաձոր

Իսկապես ապշեցուցիչ է. Սերժ Թանկյանն Էրդողանին նմանեցրել է Հիտլերի հետ (լուսանկար)

Հակատուբերկուլոզային դիսպանսերի 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել. նախարարություն

Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից անչափահաս երեխայի վրաերթի ենթարկելու վերաբերյալ հրապարակումները

Գագիկ Խաչատրյանը մի քանի օր ԲԿ-ում հետազոտվելուց հետո երեկ տեղափոխվել է ՔԿՀ

Տնտեսական հանձնաժողովում այսօր նախատեսված է գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի քննարկումը

Արմեն Սարգսյանի հրավերով աշխարհահռչակ «Airbus»-ի բարձրաստիճան պատվիրակությունը կժամանի Հայաստան

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Երևանում

Փրկարարները Կապան քաղաքում հայտնաբերված օձին տեղափոխել են անվտանգ տարածք

Ցեղասպանության թանգարան այցելելը շատ հուզիչ էր. Քարդաշյանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Հայաստանը 3 մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունից

Հակատուբերկուլյոզային դիսպանսերի աշխատողները բողոքի ակցիա են կազմակերպել. դժգոհում են ֆինանսավորման պակասից

«Հայելի» ակումբի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

Սիրիայում 4 երեխա է զոհվել, 9-ը՝ ծանր վիրավորում ստացել, իր տունը հարկադրված լքել է 70 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

Երեւանի աղբահանության հիմնարկի բաժիններից մեկի պետը դուրս է գալիս աշխատանքից

Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ-ի և հավաքական ուժի նկատմամբ. վարչապետ