Երևան
12 °C
Օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (+109կգ) դարձավ աշխարհի 2019թ. առաջնության արծաթե մեդալակիր: Քիչ առաջ թայլանդական Պատայա քաղաքում ավարտված մրցաշարում նա 2-րդ տեղը զբաղեցրեց երկամարտի 460կգ արդյունքով: Պոկում վարժությունն ավարտեց 212, իսկ հրումը՝ 248կգ-ով: Նա նաեւ փոքր արծաթ նվաճեց վարժություններից յուրաքանչյուրում:
Սա 2-րդ անգամն է ու 2-րդ տարին անընդմեջ, որ Մինասյանը փոխչեմպիոն է դառնում աշխարհի առաջնությունում: Առաջին արծաթը նվաճել է 2018թ. Աշխաբադում:
Նույն քաշային կարգում հանդես եկող Ռուբեն Ալեքսանյանն էլ երկամարտի 437կգ-ով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում նա միայն 3-րդ փորձից կարողացավ գլխավերեւում պահել 192կգ-ն ու 6-րդ տեղը զբաղեցրեց: Հրումում շտկեց իրավիճակը: 245կգ-ով ապահովեց փոքր ու մեծ բրոնզները:
Ինչպես Աշխաբադում ու Ռիոյի օլիմպիական խաղերում, այսօր էլ Մինասյանին ոսկին նվաճել թույլ չտվեց այս քաշային կարգում դեռեւս անգերազանցելի Լաշա Տալախաձեն: Վերջինս այսօր 4-րդ անգամ աշխարհի չեմպիոն դարձավ երկամարտի աշխահի ռեկորդով՝ 484կգ արդյունք: Վրացի մարզիկը, որը նաեւ օլիմպիական չեմպիոն ու Եվրոպայի քառակի չեմպիոն է, պոկում վարժությունն ավարտեց 220կգ-ով, իսկ հրումը՝ 264կգ-ով: Վարժություններից յուրաքանչյուրում նույնպես աշխարհի ռեկորդ գրանցեց:
Ավելի վաղ աշխարհի 2019թ. առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում չեմպիոն էին դարձել Հակոբ Մկրտչյանն (89կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը (+109կգ): Պոկում վարժությունում 1-ական փոքր բրոնզ էին նվաճել Անդրանիկ Կարապետյանը (81կգ) եւ Սամվել Գասպարյանը (102կգ):
Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացված էր 9 մարզիկով: Բացի նշված մարզիկներից՝ ելույթ են ունեցել նաեւ 102կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը, 59կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, 81կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Նրանք մեդալներ չեն նվաճել:
Աշխարհի 2019թ. առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 18-ին: Ավարտվեց 27-ին: ՀՀ ծանրամարտի հավաքականը Հայաստան կժամանի սեպտեմբերի 29-ին՝ 23:35-ին, Կիեւից ժամանող օդանավով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT