Երևան
12 °C
Վաղը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստ, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մինչ այս, պահը դեռ հրապարակված չէ ո՛չ նիստի օրակարգը, ո՛չ սպասվող երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը:
Այդուհանդերձ հաշվի առնելով, որ 2019 թվականի ավարտին մնացել է ընդամենը 3 ամիս, հավանաբար Հայաստանի վարչապետը Պուտինի հետ կքննարկի նաեւ Հայաստանին մատակարարվող գազի գինը:
Հիշեցնենք, որ չնայած ռուսական «Գազպրոմ»-ը 2019 թ.–ի հունվարի 1–ից սահմանի վրա բարձրացրեց գազի գինը, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում 2019 թվականին ներքին սակագները կմնան անփոփոխ։
Ինչ վերաբերում է 2020 թվականին, այդ կապակցությամբ դեռեւս որեւէ հստակ տեղեկություն չկա: Օգտվելով այս անորոշ վիճակից՝ երեկվանից որոշ աղբյուրներ համացանցը հեղեղել են գազի գնի հնարավոր բարձրացման մասին տեղեկություններով:
Այս կապակցությամբ մենք զրուցեցինք տնտեսագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ: Վերջինս ասաց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք Պուտին-Փաշինյան հանդիպմանը քննարկվելու է գազի գնի հարցը: Տնտեսագետը նկատեց, որ տարածվող տեղեկություններն իր տպավորությամբ նպատակ ունեն ուժեղացնել կողմերից մեկի դիրքերը:
- Եթե մենք վերլուծում ենք գազի գնի բարձրացման վերաբերյալ բոլոր բոթերը, ակնհայտ է, որ դրանք նպատակ ունեն արհեստական աժիոտաժ ստեղծել այդ հարցով բանակցությունների գործընթացում եւ ուժեղացնել բանակցային գործընթացի կողմերից մեկի դիրքերը: Բայց երբ որ մենք դիտարկում ենք փաստերը, օրինակ՝ համաշխարհային գազի շուկայում 52 շաբաթվա կտրվածքով գները, տեսնում ենք, որ անցյալ տարվա համեմատ դրանք շուրջ 30 տոկոսով նվազել են: Բայց տեսեք, Դուք էլ եք մատնանշում, որ համացանցը ողողված է: Էդ համացանցի տարածողներից եւ մեկը չի խոսում այն մասին, որ եթե համաշխարհային շուկայում գները նվազել են, ինչո՞ւ դա չի ազդում մեր գազի գնի գոյացման բանաձեւի վրա: Էս առումով ակնհայտ է, որ մի փոքր արհեստական է աժիոտաժը: Բանակցությունները, վստահաբար, ընթանում են, գինը կֆիքսվի եւ կներկայացվի հանրությանը, բայց այստեղ չափազանց կարեւոր է այդ գնի երկարաժամկետ լինելը: Ես կարծում եմ՝ մեր հասարակությանը եւ հատկապես բիզնեսին հետաքրքիր է, օրինակ, որ գազի գինը (ինչ էլ, որ դա լինի) որոշակի ժամանակի համար լինի կանխատեսելի, այլ ոչ թե ինչպես լինում էր ավանդաբար. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին գազի գնի բանակցություններ լինեն, եւ, մեծ հաշվով, դու շատ ավելի կարճ ժամանակահատված ունենաս՝ քո գործընթացները կամ բիզնես վարքագիծը շտկելու:
- Պարո՛ն Մանուկյան, բանակցությունների համար ինչ-որ ժամկետ նախանշվա՞ծ է:
- Դուք գիտեք, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է գազի հետ կապված հարցերով հանձնաժողով, որը բանակցություններ է տանում: Էդ բանակցություններն ընթանում են միշտ, ամեն օր, ինչքանով որ ես տեղյակ եմ: Դրա հանգուցալուծումն ինչ-որ մի պահի կլինի ֆիքսված մոտեցումների հրապարակումը: 2020 թվականի հունվարի 1-ից գին է ձեւավորվելու սահմանին, որովհետեւ գիտեք՝ մեկ տարով է. մինչ այդ մենք պետք է համարենք, որ անընդհատ ընթանում են բանակցություններ, որովհետեւ ամեն օր գործոններ են փոխվում: Տեսեք, օրինակ, ես ասացի, որ համաշխարհային շուկայում գները նվազել են: Սա մի գործոն է: Գնի վրա ազդող մյուս գործոնը Հայաստանի՝ համեմատաբար քիչ սպառման ծավալներն են: Մենք Ռուսաստանից ստանում ենք շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր գազ, որը բավականաչափ ցածր ծավալ է: Մյուս գործոնն այն է, որ, ըստ բոլոր ուղենիշային փաստաթղթերի, 2025 թվականին մենք պետք է հասնենք նրան, որ նույն ռուսական ընկերությունները հավելյալ արհեստական առավելություններ չստանան Բելառուսի կամ հայ գործընկերների նկատմամբ: Սա նշանակում է, որ մենք պետք է աստիճանաբար մոտենանք այնտեղ եղած գներին եւ ոչ թե հեռանանք: Այս տեսանկյունից ավելի տրամաբանական կլիներ, որ թեման տարածողները հարց բարձրացնեին՝ ինչու մեզ մոտ չի նվազում գազի գինը:
- Ձեր խոսքից տպավորություն է ստեղծվում, որ գազի գնի բարձրացման մասին տեղեկատվության տարածման մեջ միտում եք տեսնում: Կմանրամասնե՞ք, թե ինչ նպատակ եք տեսնում այդտեղ:
- Ես փորձեցի ուսումնասիրել, թե ովքեր են ինֆորմացիան տարածում: Հնարավոր է՝ ամենաորակյալ ուսումնասիրությունը չեմ արել, բայց այդ տեղեկությունն առաջինը եղել է «հայ-ադրբեջանական բարեկամական պորտալ» կոչվող հարթակում, որը հղում է կատարում իր ռուսական աղբյուրներին: Դրանից օգտվելով՝ բոլորը գրում են: Ես հիմա չգիտեմ՝ էդ գրածների մեջ կա՞ փաստական հիմք, թե՞ ոչ: Ինձ համար՝ որպես տնտեսագետի, այս պահին կա մի փաստ. գազի գինը սահմանին 2019 թվականի հունվարի 1-ին 10 տոկոսով բարձրացավ, ինչն այլ հավասար պայմաններում, եթե չլինեին արդյունավետության բարձրացման քայլերը, պետք է հանգեցներ գնի 5 տոկոս բարձրացման, բայց դա չեղավ, որովհետեւ արդյունավետության ուղիները բարձրացվեցին: Բայց ակնհայտ է, որ այդ բնագավառում մեզ համար չափազանց կարեւոր է համակարգի կենսունակությունը: Այդ կոնտեքստով հիմա բանակցություններ ընթանում են, բայց հավասարապես հնարավոր է այն սցենարը, որ գինը անփոփոխ կլինի, ինչպես նաեւ այն սցենարը, որ գազի գինը նվազի, որը, ի դեպ, համահունչ է ԵԱՏՄ ուղուն:
Գների միտումը բնութագրող գրաֆիկը․ այն կազմել է Արտակ Մանուկյանը
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT