Երևան
12 °C
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հետաքրքրվեց Հյուսիս-հարավ ճանապարհից: Նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ Հյուսիս-հարավի ճակատագրի մասին ի՞նչ են մտածում, մեկ տարի է՝ աշխատանքները կանգնել են մասնավորապես Աշտարակ-Թալին հատվածում: Գորգիսյանը նշեց, որ այդտեղ աշխատանքները վերջնական փուլի հասցված չեն, եւ ճանապարհները սկսվում են քանդվել։ Պատգամավորը վիճակագրություն նշեց, ասելով, որ կիսատ աշխատանքների պատճառով եղել է 10 զոհ, 92 մարմանական վնասվածք, 130 նյութական վնասով ՃՏՊ-ներ:
«Հիմա ինձ տեղեկացնում են Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածի մասին, որտեղ չինական ընկերություններն են աշխատում գրեթե աշխատանք չի կատարվում. ի՞նչ լուծումներ ենք տեսնում, ի՞նչ պիտի արվի»,- հարցրեց Գորգիսյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Գորգիսյանի մատնանշած հատվածը երկրորդ տրանշն է, եւ այդ հատվածի հետ կապված ունեն որոշակի խնդիրներ «Կորսան» ընկերության հետ:
«Ունենք, այո, խնդիրներ ենթակապալառուների հետ, քանի որ «Կորսան» ընկերությունը գնում է սնանկացման պրոցեսով: Մենք այս պահի դրությամբ միակողմանի պայմանագրի խզման պրոցեսում ենք, եւ ամենայն հավանականությամբ լինելու է նաեւ արբիտրաժային գործընթաց»,- ասաց նա:
Փոխվարչապետը նշեց, որ այդ պրոցեսով արագացրել են ճանապարհի շինարարությունը, քանի որ փաստացի դեպի սնանկության գնացող ընկերությունն ունակ չէր լինելու ճանապարհի այդ հատվածը կառուցել: Նա հավելեց, որ այս պահի դրությամբ քննարկվում են միջազգային ֆինանսական գործընկերոջ հետ, թե ինչ ճանապարհով են առաջնորդվելու:
«Ամենայն հավանականությամբ մեկ լոտով դա դրվելու է մրցույթի, տեղական եւ միգուցե միջազգային ընկերությունները մասնակցեն այդ մրցույթին, որպեսզի ճանապարհի այդ հատվածը կառուցվի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է երրորդ տրանշին՝ փոխվարչապետն ասաց, որ չինական ընկերություններն այդտեղ ինտենսիվ աշխատանքներ են իրականացրել, իսկ կառավարությունն այս պահին բանակցություններ է վարում չինական ընկերության հետ ծրագրում որոշակի փոփոխություններ կատարելու հետ կապված․
«Այդ փոփոխությունները պետք է վերջնական համաձայնեցվեն կառավարության հետ, որից հետո ծրագիրը շարունակվելու է: Երրորդ տրանշի հետ կապված ծրագրային ֆինանսավորումն այս տարվա մեծամասամբ կատարվել է, եթե չի գերակատարվել: Այնտեղ ունենք բնականոն ընթացք»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում․
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT