Չուշացնել բրուցելոզի ստուգումները. Շիրակի մարզի անասնահամաճարակային իրավիճակը պատասխանատուների ուշադրության թիրախում

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր մարզպետարանում կազմակերպվել էր հանդիպում-խորհրդակցություն Շիրակի մարզի համայնքային անասնաբույժների և սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, որին մասնակցում էին նաև ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

Հավաքի նպատակն էր ևս մեկ անգամ քննարկել մարզի անասնահամաճարակային իրավիճակը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսված պատվաստման, ինչպես նաև հակաանասնահամաճարակային ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների պլանի պատշաճ իրականացման գործընթացը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը խոսել է կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրի մասին, տեղեկացրել, որ նախատեսվում է եկող տարվա ընթացքում այդ ծրագիրը կյանքի կոչել, ինչը հնարավորություն կտա կենդանիների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներն անել ավելի թիրախային ու արդյունավետ:

Հաշվի առնելով բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման միջոցառումների որոշակի թերացումները (ոչ լիարժեք փաստաթղթավորում, գրանցամատյանների անկատար վարում, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայություն)՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հորդորել է առավել պատասխանատվությամբ վերաբերվել պատվաստումների պլանավորման ու բրուցելոզի նկատմամբ ստուգումների կատարման ընթացքին, չուշացնել դրանք:

Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև անասնաբուժական անհրաժեշտ միջոցներով, մասնավորապես ախտահանիչ նյութերով, արտահագուստով, թերմոճամպրուկներով և այլ անհրաժեշտ գործիքներով անասնաբույժների ապահովվածության, ինչպես նաև ՍԱՏՄ տեսուչների, մարզի համաճարակաբանների, մարզային կառույցների հետ համագործակցության հստակ համակարգի բացակայության հարցերը: Անասնաբույժները խոսել են նաև իրենց համար կենսական նշանակություն ունեցող աշխատավարձերի բարձրացման խնդրի մասին, ինչի հետ կապված համայնքների ղեկավարները կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկեն: 

Քննարկվել են Շիրակի մարզում սպանդանոցային մորթի կազմակերպման աշխատանքների հետ կապված մտահոգությունները, ներկայացվել է արդեն 2020 թ. Հունվարի 15-ից միայն սպանդանոցային ծագման միս-մսեղիքի օգտագործումը խթանող համալիր ծրագրի իրականացման ընթացքը:

Տպել
438 դիտում

Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

Դիլիջանի բաժին տեղափոխված «ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ էին (տեսանյութ)

Զարեհ Սինանյանը Փարիզի հայկական վարժարանի վրա հարձակումը վանդալիզմ է որակել

Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Գորիս-Որոտան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է Լոռու մարզխորհրդի նիստ

Ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող․ Արսեն Բաբայանի պաշտպան

Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ. նախարար

ԵՊՀ-ի՝ հաշմանդամություն ունեցող ուսանողներին աջակցություն կտրամադրվի. դրա համար կընդունվեն հատուկ աշխատակիցներ

Քլոե Քարդաշյանը հայկական զինանշանով վզնոց է կրել (լուսանկար)

Կարմրուկով վարակված երեխան շարունակում է մնալ հոսպիտալացված. հիվանդությունը երբեմն շատ վտանգավոր կարող է լինել

Ջերմուկում տղամարդ է ինքնասպան եղել

Պետությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատի ծառայությունը պատվիրակել բարեգործական կազմակերպությանը

Մենք Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ․ վարչապետ

ՀՀ առողջապահության նախարարությունը համալրել է հիմնական դեղերի ցանկը

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Գազամատակարարման պլանային ընդհատումներ են սպասվում Գեղարքունիքում և Տավուշում

Հարձակում է եղել Փարիզի հայկական վարժարանի վրա