Երևան
12 °C
«Ռոբերտ Քոչարյանը երդվել էր ՀՀ սահմանադրության վրա, բայց մենք երեւի լավ չէինք լսել, նա երդվել էր ոչ թե պաշտպանել քաղաքացիների սահմանադրական իրավունքները, այլ երդվել էր, որ ինքը օգտագործի Սահմանադրությունը՝ գումարներ վաստակելու նպատակով». Ազգային ժողովի նախաձեռնությամբ սկսված «Պետության կողմից Հյուսիսային պողոտա-Կասկադ ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումների ընթացքում այսօր հայտարարեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
Վերջինս այն մարդկանցից է, որ 2000-ականների սկզբում Հյուսիսային պողոտայի բնակելի տները որպես հանրային գերակա շահ օտարելու պրոցեսի ընթացքում կորցրել է սեփական տունը:
Սկսելով իր ելույթը՝ նա ասաց, որ 15 տարի է սպասել է՝ ներկայացնելու այն խայտառակությունը, որ նախկին իշխանությունների օրոք իրականացվում էր Երեւանում եւ որի միջով անցել է նաեւ ինքը՝ որպես այդ տարածքների բնակիչ:
Ըստ Բաղդասարյանի՝ թեեւ կար ՍԴ որոշում, որ քաղաքացու սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն այն ժամանակ, երբ Կառավարությունը կհիմնավորի օտարման նշանակությունը եւ բացառիկ կարեւորությունը, սակայն Հյուսիսային պողոտայի տարածքների օտարման դեպքում այդ որոշումը չի գործել:
«2000 թվականին սկսվեց Հյուսիսային պողոտայի այդ հանցավոր ծրագիրը: Ինչո՞ւ եմ ասում հանցավոր. եթե դուք ուշադիր նայեք Հյուսիսային պողոտայի վերաբերյալ կառավարության որոշմանը՝ այստեղ նշված է, որ կառուցվող շենքերը պետք է լինեն 5-7 հարկանի, բայց այստեղ կան 16 հարկանի շենքեր: Արդյոք կա՞ կառավարության որոշում դրա վերաբերյալ, իհարկե՝ ոչ: Հաջողությամբ մարսելով Հյուսիսային պողոտան՝ Ռոբերտ Քոչարյանն անցավ մեկ ուրիշ նպատակի: 2000 թվականին, 2002 թվականին Կառավարության հետ մեկտեղ ընդունելով մի որոշում՝ 1151N որոշումը, որով Երեւան քաղաքի կենտրոնի 345 հազար քառակուսի մետրը պետք է իրացվեր, այսինքն՝ ուտեին»,- հայտարարեց Սեդրակ Բաղդասարյանը:
Ըստ նրա, սակայն, Քոչարյանը մենակ չէր կարող այդ ամենը անել եւ նրան պետք էին համախոհներ. «Եվ ստեղծվեց մի խունտա, որը ղեկավարում էր այն ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Երվանդ Զախարյանը: Այս բոլոր գործընթացների մեջ իր դերակատարությունն է ունեցել ՀՀ դատական համակարգը, ինչպես նաեւ հարկադիր կատարողների ինստիտուտը»,- նկատեց նա:
Բացելով փակագծերը՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահը խոսեց այն մասին, որ 2004 թվականին պետական կարիքի անվան տակ առանց մրցույթի Երեւան քաղաքի գլխավոր պողոտայում իրականացվում էին քաղաքաշինական ծրագրեր, եւ ներդրումային ծրագրերը իրականացնում էին այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի միջնորդած կազմակերպությունները:
«Երվանդ Զախարյանն էր որոշում՝ այս տարածքը տա՞լ սրան, թե՞ ոչ: Եվ կառավարության որոշման մեջ, որ եղել է 2004 թվականին, նշած են մի քանի կազմակերպություններ, որոնցից մեկը «Ավանդ տուր» տուրիստական կազմակերպությունն էր: Հետագայում Երվանդ Զախարյանն իր իսկ որոշմամբ կառավարության որոշման մեջ անում է փոփոխություն եւ «Ավանդ տուրի» փոխարեն նշում է՝ կարդալ «Վիզկոնտ» ՍՊԸ: «Վիզկոնտ ՍՊԸ-ը հիմնադիր Պավել Անդերսոնը հետագայում օֆիցիալ հայտարարեց, որ ինքը 550 հազար դոլար կաշառք է տվել Երվանդ Զախարյանին, որ նա հայտնվի այդ ցուցակում: Ի՞նչ եղավ այդ 550 հազար դոլար կաշառք վերցնելու հետագա պատմությունը: Յուրի Վարդանյանի գործով (ՄԻԵԴ վճռով-խմբ.) Հայաստանի Հանրապետությունը 1 մլն 608 հազար եվրո փող պետք է վճարի բյուջեից, այսինքն՝ մեր բոլորի գրպանից: Դա այն տարածքն է, որը կաշառքով Երվանդ Զախարյանը տվեց «Վիզկոնտ» ՍՊԸ-ին: Հետեւությունները դուք արեք»,- իր խոսքում նշեց Բաղդասարյանը:
Իսկ որ Անդերսոնը կաշառք է տվել Զախարյանին, Բաղդասարյանը դրանում 200 տոկոսով վստահ է:
«Նա (Անդերսոնը-խմբ.) իր նամակում գրում է քաղաքացուն, որ այդ տարածքը նրան տրվել է, բայց ինքը չգիտի՝ ինչի համար է տրվել: Բայց ինքը դա վերցրել է»,- նկատեց ՀԿ նախագահը:
Իսկ Դավիթ Հարությունյանը, նրա համոզմամբ, պարտավորվել էր ապահովել այդ ապօրինի գործընթացի «օրինական» կողմը. «Եվ նա այն աստիճան էր լկտիացել, որ քաղաքացիների երեսին ծիծաղելով ասում էր՝ հա, հա, դիմեք Եվրոպական դատարան, բայց իմացեք, ձեր հակառակորդը ես եմ»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ երբ ՄԻԵԴ ուղարկված հայցերը վարույթ են ընդունվում եւ սկսում են գալ վճիռներ, այդ ժամանակ Դավիթ Հարությունյանը հասկանում է, որ այսպես չի կարող երկար շարունակվել:
«Գեւորգ Կոստանյանը (այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ-խմբ.) նամակ է ուղարկում եվրոպական դատարան եւ ասում՝ մենք պատրաստ ենք այդ քաղաքացուն (ՄԻԵԴ հայց ներկայացրած Սեդրակ Բաղդասարյանին-խմբ.) եւ նրա երկու հարեւաններին բնակարան տալ իրենց տարածքից կառուցված 16 հարկանի 6 կորպուսանոց շենքում: Այդ նամակներից բացի, ուղարկվել էր բնակարանների սեփականության իրավունքը, մնում էր՝ մեր ազգանունները գրվեր: Սակայն ինչ պարզվեց. որոշումը կայացվեց 2015 թվականին եւ Եվրոպական դատարանը ինձ տեղյակ պահեց, որ ես նամակ գրեմ պարոն Կոստանյանին՝ բնակարանը ստանալու համար: Ես նամակը գրեցի, մինչ այսօր պատասխան չեմ ստացել: Սակայն այն ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրահանգով ինձ եւ իմ երկու հարեւաններին ընդունեց այն ժամանակվա փոխնախարար Ռուբեն Մելիքյանը եւ ժպտալով ասաց՝ դուք բնակարանը կարող եք ստանալ, եթե դուք մեզ փող տաք: Ասացի՝ պարոն Մելիքյան, ի՞նչ փողի մասին է խոսքը, երբ որ Եվրոպական դատարանի վճռի մեջ մի բառ չկա գրված: Ասաց՝ ճիշտ եք ասում, գրված չի, բայց մենք ենթադրում էինք, որ դուք պետք է փող տաք»,- իր հետ տեղի ունեցածը ներկայացրեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ մինչ այսօր բնակարան չի ստացել:
Իր ելույթի ավարտին «Պետական կարիքի զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը հայտարարեց, թե պահանջում է քրգործ հարուցել մի անձնավորության դեմ, որին այսօր էլի դատում են շատ ավելի լուրջ մի հանցանքի համար: Խոսքը, հավանաբար, Ռոբերտ Քոչարյանի մասին է:
Բացի նրանից նա պահանջեց քրգործ հարուցել նաեւ Դավիթ Հարությունյանի եւ Երվանդ Զախարյանի դեմ: Նա վստահեցրեց, որ փաստերով կարող է ապացուցել նրանց արած հանցագործությունները, որի հետեւանքով Հայաստանի բյուջեին հասցվել է մոտ 3 միլիոն դոլարի վնաս: Գործող իշխանություններին նա խորհուրդ տվեց վերականգնել արդարությունը եւ փաստերով ցույց տալ, որ գործ են անում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT