Երևան
12 °C
Հայաստանը նոր աստղ ունի համաշխարհային ֆուտբոլում: ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2019-20 մրցաշրջանի 7-րդ տուրի լավագույն խաղացող: Նա դրան հասել է ոչ հենց այնպես: Անցած հանգստյան օրերին նրա դուբլի շնորհիվ «Հոֆենհայմ»-ը մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Գերմանիայի չեմպիոնին՝ «Բավարիա»-ին: Հաշիվը բացեց 54-րդ րոպեին, 74-րդ րոպեին Ռոբերտ Լեւանդովսկին պատասխանեց, սակայն վերջին խոսքը 79-րդ րոպեին ասաց Ադամյանը:
«Ես չեմ կարողանում մինչեւ վերջ հավատալ: Մարզիչն ինձ հնարավորություն տվեց, եւ հիանալի էր այս հրաշալի մարզադաշտում խաղալ մեկնարկային կազմում: Ցանկանում էի փոխհատուցել նրան, ու կարծում եմ՝ ինձ մոտ ստացվեց»,- հանդիպումից հետո ասել է Ադամյանը:
Հիմա գերմանական լրատվամիջոցները խոսում են այն մասին, թե ինչպես առաջին անգամ «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում հայտնված ֆուտբոլիստն օգնեց իր թիմին պատմության մեջ առաջին անգամ մրցակցի հարկի տակ՝ «Ալյանց Արենա»-ում, հաղթել գերհզոր «Բավարիա»-ին: Բունդեսլիգայի կայքը ծավալուն անդրադարձ է կատարել խաղացողին: Նշվում է, որ նա ծնվել է 1998 թ. Երեւանում ու ընտանիքի հետ Գերմանիա տեղափոխվել 5 տարեկանում: Հայաստանում նա երբեք ֆուտբոլ չի խաղացել: Ընդհանրապես Ադամյանը ձեւավորվել է որպես բակային ֆուտբոլիստ. հեռու է եղել մանկապատանեկան ակադեմիաներից: 16 տարեկանում միայն միացել է «Հանզա»-ին, որտեղ նրան մարզել է «Ռեալ»-ի ճանաչված ֆուտբոլիստ, Գերմանիայի ընտրանու կազմում աշխարհի չեմպիոն Տոնի Կրոսի հայրը՝ Ռոլանդ Կրոսը:

Նորամուտն Ադամյանը նշել է 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Հանզա»-ի կազմում 2013 թ.-ին, 19 տարեկանում: Այդ թիմի կազմում մասնակցել է 8 հանդիպման: 2013-14 մրցաշրջանից առաջ տեղափոխվել է «Նոյշտրել»-ից: Հետագա 4 տարիներն անց է կացրել 4-րդ դիվիզիոնում, մինչեւ «Շտայնբախ»-ի կազմում 16 գոլերն ու գոլային 5 փոխանցումները չեն համոզել Երկրորդ բունդեսլիգայում հանդես եկող «Յան Ռեգենսբուրգ»-ին իրենց թիմ տանել՝ այն ժամանակ 24 տարեկան ֆուտբոլիստին: Այդ թիմում՝ նրա 2-րդ մրցաշրջանը փայլուն է եղել. 15 գոլ ու գոլային 11 փոխանցում, ինչից հետո՝ 2018-19 մրցաշրջանից առաջ, համալրել է «Հոֆենհայմ»-ի շարքերը:
Բունդեսլիգայի կայքը հայ ֆուտբոլիստին համեմատում է Գերմանիայի հավաքականի ու «Բավարիա»-ի ճանաչված հարձակվող Միրոսլավ Քլոզեի հետ, որն աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նշվում է, որ աշխարհի չեմպիոնը նույնպես կարիերան սկսել է 4-րդ դիվիզիոնում 1 տարով ավելի մեծ հասակում, քան Ադամյանը: Ընդգծվում է նաեւ, որ մի հարցում հայ ֆուտբոլիստն արդեն գերազանցել է Քլոզեին: «Բավարիա»-ի դեմ իր առաջին իսկ խաղում դարձել է գոլի հեղինակ, մինչդեռ լեհական ծագումով ֆուտբոլիստը 5-րդ փորձից է միայն գրավել իր ապագա գործատուի դարպասը: Բունդեսլիգայի կայքը շեշտում է, որ եթե 26-ամյա Ադամյանը պահպանի արագությունը, գոլային հոտառությունը եւ ուժը, ապա նրան հիանալի կարիերա է սպասվում:

Հայ ֆուտբոլիստը «Հոֆենհայմ»-ի կազմում 3 հանդիպման է մասնակցել Բունդեսլիգայում: Ընդհանուր առմամբ 141 րոպե է անցկացրել խաղադաշտում: ՀՀ հավաքականի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից հետո նա 2-րդ հայ խաղացողն է, որը գոլի հեղինակ է դառնում Բունդեսլիգայում: Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում ՀՀ ընտրանու ավագն իր գոլերից 2-ը խփել է «Բավարիա»-ին: 2 դեպքում էլ հաղթել է «Բորուսիա»-ն, սակայն Մխիթարյանի գոլերը հաղթական չեն եղել: 2013-14 մրցաշրջանի 30-րդ տուրում «Բորուսիա»-ն մրցակցի հարկի տակ հաղթել է 3:0, Սուպերգավաթի եզրափակչում՝ 2:0:
Հիմա Ադամյանն իրեն պետք է ցույց տա արդեն հավաքականում: Այս օրերին նա պետք է թիմի հետ մասնակցի Եվրո 2020-ի ընտրական փուլի 7 եւ 8-րդ տուրերի հանդիպումներին: Հոկտեմբերի 12-ին Հայաստանը հյուրընկալվելու է Լիխտենշտեյնին, իսկ 15-ին՝ Ֆինլանդիային: Այսօրվանից՝ հոկտեմբերի 7-ից, թիմը Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում սկսում է մարզական հավաքը: Այն տեւելու է 3 օր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT