Երևանում հողամասը շուկայական արժեքից 3 անգամ պակաս գնով վաճառելու դեպք է բացահայտվել. հարուցվել է քրգործ

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2017 թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, նշված առաջարկի հիման վրա՝ ՍՊԸ-ն 16.02.2017 թ. իրականացրել է ք. Երևան, Շենգավիթ համայնք, Բագրատունյաց փողոց 2-րդ նրբանցք թիվ 23 հասցեում գտնվող 1253.5 քմ մակերեսով հասարակական նշանակության շինության և 796.6 քմ մակերեսով հողամասի գնահատում, ինչի արդյունքում նշված անշարժ գույքը գնահատվել է 39.2 մլն ՀՀ դրամ:

Նշված գնահատման հիման վրա՝ ՀՀ կառավարության 14.09.2017 թ., թիվ 1126-Ա որոշմամբ, վերը նշված գույքը ուղղակի վաճառքով 22.4 մլն ՀՀ դրամով օտարվել է:

Հետագայում՝ 2019 թ. ընթացքում, կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017 թ. դրությամբ շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017 թ. կարող էր կազմել ոչ թե 39.22 մլն ՀՀ դրամ, այլ՝ 80 մլն ՀՀ դրամ կամ շուրջ 2 անգամ ավելի սկզբնական գնահատված արժեքից:

Պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից նշված հասարակական նշանակության անշարժ գույքի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: Մասնավորապես՝ գույքը գնահատվել է առանց շինության ներսում տեղազննություն իրականացնելու և չի հիմնավորվել հողամասի շուկայական արժեքի գնահատման համար ընտրված եղանակը: Արդյունքում 80 մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է 39.2 մլն դրամ: Այնուհետև դրա հիման վրա ՍՊԸ մասնագետի կողմից կազմվել և տնօրենի կողմից հաստատվել է կեղծ եզրակացություն, որի հիման վրա գույքն օտարվել է իրական շուկայական արժեքից մոտ երեք անգամ պակաս գնով՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 58 մլն ՀՀ դրամի վնաս:

Ուսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2312 դիտում

Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության և Rotary International-ի համագործակցության զարգացման շուրջ

Ուկրաինային է հանձնվել 909 զինծառայողի մարմին

Գնացեք, ասեք՝ էս զանգերը անջատեն, կարո՞ղ է մեր եպիսկոպոսն էլ է դարձել նրանցից՝ ոստիկան. Ղուկասյան. տեսանյութ

Երկրաշարժ Ադրբեջանում. Ղազախստանը 2 անգամ ցնցվել է

Նախընտրական քարոզարշավի վերջին օրը ջերմ շփումներ ունեցա մեր սիրելի գյումրեցիների հետ. Սիմոնյան

Ինչքա՞ն կարելի է մեր ժողովրդին մանիպուլացնել թուրք կամ ոչ թուրք բանավեճով. Թորոսյան. տեսանյութ

Խուդաթյանը Չինաստանի պատվիրակության հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

4 ուսուցիչ «Հորիզոններ» ծրագրի ղեկավարի և սիսիանցի 3 դասախոսի հետ հունիսին կմեկնեն Գերմանիա. լուսանկարներ

Շուտով կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է ևս 6 նոր մեքենայով. լուսանկարներ

Լոռիում 18-20 դիմակավորված անձանց վնասազերծելու ժամանակ ոստիկանի կողմից հնչել է կրակոց, կա վիրավոր

Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում անձրև կտեղա

Նորակերտցիները պատրաստ են փոփոխությունների. Լյուդվիգ Գյուլնազարյանը շարունակում է հանդիպումները. տեսանյութ

Ստացել է մտերիմների աշխատավարձը, բենզինը օգտագործել իր կարիքի համար. տնօրենը ավելի քան 50 մլն դրամ է հափշտակել

Նոր առաջարկ 5G ցանց ունեցող քաղաքներում Ucom-ին միացողների համար

Շուրջ 50 հազար բուժառուի սպասարկող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը վերանորոգվում է. տեսանյութ

Տեղի է ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Մարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ են արձակվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

Ինձանից հեռու մնա, իմ Տերս Աստված է, կպատժվես, մեղք ես․ Վարդան Ղուկասյանը՝ Մարտուն Գրիգորյանին

ՀՀ ՏԿԵ և էկոնոմիկայի նախարարներն այցելել են Գյումրու տեքստիլ ոլորտի ընկերություններ

Հայտնի է Բանգկոկում երկրաշարժի հետևանքով տուժածների նախնական թիվը. շենքի փլատակներում մնացած աշխատակիցներ կան

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը հեշտ չի եղել, այն դիվանագիտական ձեռքբերում է․ Արման Եղոյան

ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան

AMIO Easy. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին

«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

ՔՊ-ն պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա ընտրություններում. Արթուր Հովհաննիսյան

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել՝ ՄԱԿ-ի հովանու ներքո

Տեսնես քանի՞ կոպեկի արժեք ունի Ձեր պահքի մեջ գտնվելը, Վարդան Ղուկասյան. Ջուլիետա Ազարյան

Գյումրին պատրաստ է. Ալեն Սիմոնյանը ցույց է տվել կենտրոնը, որտեղից օնլայն հետևելու են ընտրական գործընթացին

Թուրքիան արտաքսել է հակակառավարական ցույցերը լուսաբանող BBC-ի լրագրողին

Երևան-Գյումրի համագործակցությամբ Գյումրիում իրականացվել է թափառող շների ստերջացման աշխատանք. տեսանյութ

34-ամյա վարորդը բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառերն ու հայտնվել կանաչ գոտում

Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցվել. նորակառույց շենք է փլուզվել. տեսանյութ

Աբովյանի պտուղ-բանջարեղենների պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Գյումրիում թեկնածուներից մեկը թուրքերենով փող է աշխատում, մյուսը՝ Թուրքիայում կացության քարտ ունի. Չախոյան

Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին

Կրակոցներ Տավուշում հայտնի հացատան տարածքում. կան վիրավորներ