Երևան
12 °C
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ Աշխաբադում տեղի ունեցած նիստի ժամանակ այսօր հիշատակեց հայ ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին՝ դժգոհելով «ֆաշիստներին հերոսացնող կոթողներ» Հայաստանում տեղադրելու փաստից:
Ելույթին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւին մեղադրելով պատմությունը խեղաթյուրելու փորձերի մեջ:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորում Ալիեւի կողմից նման թեմայի արծարծումն այդ նիստի ընթացքում՝ մանավանդ գրավոր (նախապատրաստված) ելույթի տեսքով:
«Ալիեւը շատ խորամանկ հաշվարկ էր արել, եւ Գարեգին Նժդեհի թեմայի արծարծումն իսկապես լավ նախապատրաստված էր: Ալիեւի թիրախը հայ-ռուսական հարաբերություններն էին: Նա մի քանի բան լավ գիտի. ֆաշիզմի դեմ պայքարը եւ, ընդհանրապես, երկրորդ համաշխարհային պատերազմում Սովետական միության տարած հաղթանակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար սուրբ թեմա է, սուրբ խաղաքարտ: Մենք՝ բոլորս, եւ նաեւ Ալիեւը հետեւում է, թե ինչպես է նա այդ խաղաքարտն ամեն տարի շքերթներով եւ այլնով խաղարկում: Եվ այս թեմայի տակ Ալիեւը խորամանկորեն դրել էր մեկ այլ թեմա՝ Գարեգին Նժդեհին:
Տարիներ առաջ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնական մակարդակով (ԱԳՆ խոսնակի մակարդակով) եւ մերձկրեմլյան փորձագետների միջոցով «հարձակում» գործեցին, թե ինչպես ենք համարձակվում Հայաստանում կանգնեցնել Նժդեհի արձանը, որը, ըստ էության, ոչ թե ֆաշիզմի դեմ է կռվել, այլ նացիստների հետ համագործակցել է: Ալիեւը փորձեց ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա՝ Նժդեհին տեղավորելով այդ՝ Պուտինի համար սուրբ սրբոց հանդիսացող թեմայի մեջ եւ փորձեց հասնել նրան, որ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ե’ւ ստանձնի պատասխանատվությունը, ե’ւ պատասխանելու բան չունենա»,- ասաց Սաֆարյանը:
Ըստ քաղաքագետի, սակայն, ՀՀ վարչապետի պատասխանն «ուղղակի հրաշալի էր, փառահեղ»:
«Որքան էլ այն Նժդեհի ամբողջական գործունեությունը չէր արտացոլում, բայց զուտ քաղաքական տեսանկյունից (որովհետեւ Նժդեհը նաեւ Հայաստանն է փրկել եւ Արցախի բռնակցմանն է դեմ արտահայտվել), վարչապետի պատասխանը շատ ճիշտ հարթության վրա էր: Իհարկե, Նժդեհի մասին վարչապետը շատ ավելին գիտի եւ կարող էր խոսել, բայց այն պատասխանը, որ տրվեց Ալիեւին, բավարար էր՝ նրան նվաստացնելու համար: Ընդ որում, Փաշինյանը նրան մեղադրեց ոչ միայն պատմության փաստերը խեղաթյուրելու մեջ, այլ նաեւ հեգնեց. «Կովկասի գերուհի»-ն ֆիլմի Շուրիկի հիշատակումն ուղղակի ոչնչացնում էր Ալիեւին, դարձնում նրան 6-րդ պալատի սուբյեկտ: Նա նաեւ խաղի կանոն էր թելադրում՝ հանդիմանելով Ալիեւին հարթակը եւ խոսափողը նման բաների ծառայեցնելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել
Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների
Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է
Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն
Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն
«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են
Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել
ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ
Արման Սահակյանը կալանավորվել է
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը
Ձերբակալվել է Արման Սահակյանը
Էգուց փողի օրա․ 60 տվել էին, 70 էլ տվին. «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել. նոր ձայնագրություն
208 մլն դրամ արժեքով Բրյուսովի գույքը ապօրինի օտարելու, փողերի լվացման վարույթով 7 անձի ձերբակալման որոշում կա
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի մեր արագ արձագանքին. Սարգսյան
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Պիղծ ստեր են տարածել Աննա Հակոբյանի և «Իմ քայլի» մասին․ հիմնադրամից պարզաբանում և հերքում են
Ռուսաստանը Հայաստանի խնդրանքով է ԵԱՏՄ-ին միանալու պնդում արել․ Պուտին
Քանի մարդ է մասնակցել Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ամփոփիչ հանրահավաքին․ լուսանկար
Քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների համար զարմանալի տեսարան է բացվելու հենց «Զվարթնոց»-ում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով․ տեսանյութ
ՌԴ-ից զոմբիի պես հավաքվել եկել են, որ երկիրը «փրկեն». սա վենդետա է Հայաստանի նկատմամբ․ Վիգեն Ավետիս․ տեսանյութ
ՌԴ հայերի միության ներկայացուցիչները բացահայտել են ՀՀ ընտրություններին միջամտելու մանրամասները․ FIP
ՌԴ-ում ընտրակաշառք վերցրած և ՀՀ եկածները ձերբակալվելու են. էս մարդիկ փորձանք են. Չախոյան. տեսանյութ
Փաշինյանին է աջակցում, հարկ չեմ համարել հետը խոսել․ Ծառուկյանը՝ Բաբայանի և բանավեճին չմասնակցելու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT