Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աշխաբադում ճաշի ժամանակ զրուցել են, քննարկել Ղարաբաղի հարցը

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցել է Թուրքմենստանի նախագահի կողմից կազմակերպած ճաշին: Ճաշի ժամանակ ԱՊՀ երկրների ղեկավարները զբաղեցրել են իրենց համար նախատեսված տեղերը՝ ըստ այբբենական կարգի: Այդ դասավորվածության արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նստել են հարեւանությամբ եւ զրույց ունեցել:

Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ զրույցը եղել է հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

 Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե եղե՞լ է, արդյոք, անդրադարձ Իլհամ Ալիեւի՝ Գարեգին Նժդեհի մասին այսօրվա հայտարարություններին:

Վարչապետի մամուլի քարտուղարը պատասխանեց, որ ինքը ներկայացրեց զրույցի ընդհանրական պատկերը.

«Իսկ այն, ինչ եղել է ԱՊՀ նեղ կազմով  նիստի ժամանակ, հենց այդ ժամանկ էլ ավարտվել է»,-եզրափակեց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդի նիստի ժամանակ Ալիեւը ՀՀ կառավարության հասցեին մեղադրանքներ էր ներկայացրել,  Գարեգին Նժդեհին «ֆաշիզմի կողմնակից» էր անվանել, իսկ Փաշինյանը արձագանքել էր՝ կոչ անելով պատմությունը չխեղաթյուրել եւ հարգանք ցուցաբերել հայ ժողովրդի, ԱՊՀ նիստին ներկա նախագահների նկատմամբ:

Տպել
5772 դիտում

Ոստիկանները կանխել են վճարային տերմինալի գողությունը․ երիտասարդները դեպքի վայրից բերման են ենթարկվել (տեսանյութ)

Կայացել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Վահագն Հարությունյանն իր բժիշկների հետ քննարկում է ՀՀ վերադառնալու հարցը

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային

Կատարի էմիրի դիվանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մեղադրող դատախազների բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

Դատախազական հսկողությունը եղել է պատշաճ, եւ ապահովվել է ապացույցների համակցության շեմը. Սաֆարյանն առարկեց

Ճաղավանդակները չեն կարող չհանվել, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրենը խնդրի լուծման 3 առաջարկ ունի

Պաշտպանական կողմն այնպիսի դատախազ է ուզում, որը կկանգնի, կհրաժարվի մեղադրանքից․ մեղադրող դատախազ

ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետին

Թուրքիան Ադրբեջան կարտաքսի 29, Ռուսաստան՝ 99 ԻՊ ահաբեկչի

Սա Սարգսյանի, Քոչարյանի, Գրիգորյանի Հայաստանը չէ, սա Մարտի 1-ի զոհերի, քառօրյայի հերոսների նոր Հայաստանն է. Քլոյան

«Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել, հետո ոչնչացրել փաստաթղթերը

Եթե դատախազին մեղադրանք է ներկայացվում նյութեր թաքցնելու համար, ապա սա քրեորեն հետապնդելի արարք է, ոչ թե բացարկի հիմք

Նիկոլ Փաշինյանի խորհրդականը չվճարվող արձակուրդ է ստացել

Ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն. Գևորգ Պետրոսյան

Արեն Մկրտչյանը չի բացառում, որ կարող է դրվել ՀՖՖ նախագահի պաշտոնից Վանեցյանի հրաժարականի հարցը

Հայրենիքից հեռու լինել չի նշանակում հայրենիքին չպատկանել. Ա. Սարգսյանը հանդիպել է Կատարի հայ համայնքին

Զարմանալի է, Ալիեւին էսքան հարց չեք տալիս, պիտի ամեն օր կանգնեք իմ ճամփան փակե՞ք. Վարդան Ղուկասյան