Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանը կդիմի Վճռաբեկ՝ արդարացման պահանջով

Նախորդ շաբաթ հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը ճանաչեց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի խաղաղ հավաքների մասնակցության եւ արդար դատաքննության իրավունքի խախտումները: Մաթեւոսյանը երեկ մեր զրույցում ասաց, որ պատրաստվում է դիմել ՀՀ վճռաբեկ դատարան եւ հասնել արդարացման:  

Մինչ մեր զրույցը ներկայացնելը, հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանը ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: 2 ոստիկանի ցուցմունքների հիման վրա կազմված գործով Մաթեւոսյանը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: 

- Պարոն Մաթեւոսյան, նախորդ շաբաթ հրապարակվեց ՄԻԵԴ որոշումը՝ ձեր հայցերի վերաբերյալ: Դատարանը ճանաչեց խաղաղ հավաքների մասնակցության եւ արդար դատաքննության վերաբերյալ Մաթեւոսյանի իրավունքների խախտումը: Այս որոշումը բավարա՞ր եք համարում՝ ձեր նկատմամբ արդարության վերականգնման իմաստով:

- ՄԻԵԴ այս որոշումը ցույց տվեց, որ Մարտի 1-ից հետո 10 տարիների ընթացքում նախկին իշխանությունները եւ նրանց քաղաքական կամքը սպասարկող համակարգը արդարադատության իրականացումը գլխիվայր շուռ էին տվել: Այս որոշումն այս պահին ինձ համար կարեւոր է, որ այս նոր ի հայտ եկած հանգամանքով դիմենք ՀՀ Վճռաբեկ դատարան՝ արդարացման պահանջով: Իսկ առհասարակ՝ այդ որոշումը կարեւոր է ոչ միայն ինձ համար: Սա փոքրիկ հանգրվան է արդարության վերականգնմանը հասնելու գործում: Արդարության վերականգնման տեսակետից շատ կարեւոր է, որ իրավական համակարգի այն պատասխանատուները, ովքեր դերակատարություն են ունեցել քաղաքական պատվեր կատարելու շրջանակներում եւ վնասել կամ խախտել են իմ եւ մյուսների արդար դատաքննության իրավունքը, պատասխանատվության ենթարկվեն: Քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել, ո՛չ էդ համակարգը կմաքրվի, ո՛չ արդար դատական համակարգ կունենանք, եւ արդարությունը վերականգնված չի կարելի համարել: Խոսքս վերաբերում է մեղադրող, մեղադրանքը հաստատող դատախազին, մեղադրանքը պաշտպանող դատախազին, դատարանների բոլոր ատյաններին: Ես կարծում եմ՝ մարտի 1-ի գործը պետք է դառնա յուրատեսակ ֆիլտր էդ համակարգում, ինչպես ընդունված է ասել՝ վեթինգ իրականացնելու համար:

- Նշեցիք, որ ՄԻԵԴ կայացրած որոշումը մի փոքր հանգրվան է՝ արդարության վերականգնմանը հասնելու գործում: Ի՞նչ քայլեր պետք է հետեւեն դրան:

- Մի փոքր հանգրվան եմ որակում, որովհետեւ դա ամեն դեպքում անձի նկատմամբ կայացված որոշում է: Այդ գործը պետք է նայել մի ամբողջության մեջ, եւ ցանկացած դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անդրադառնում է այդ գործին, դա պետք է համարվի ընդհանուր գնահատական: Երբեք պետք չի Մարտի 1-ի գործին վերաբերել այսպես. Մուշեղ Սաղաթելյանին արդարացրին, Դավիթ Մաթեւոսյանին արդարացրին, մյուսին արդարացրին կամ մյուսի նկատմամբ մարդու իրավունքների խախտում արձանագրեցին: Ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ է իրավունք խախտվել, եւ դա պետք է պարզորոշ բացահայտվի: Էդ թվում նաեւ բոլոր այն անձանց մասով, ովքեր հանգամանքների, հնարավորության բերումով ՄԻԵԴ չեն դիմել: Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ձեզ եմ ուզում ասել, որ ինձ համար իմ անձը չի կարեւոր. Ես այսպես թե այնպես՝ քիչ թե շատ ճանաչված մարդ էի, տիրապետում էի օրենքներին եւ կարողացել եմ պաշտպանների աջակցությամբ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բազմաթիվ մարդիկ դա չեն կարողացել անել, նրանց մասին է պետք մտածել, նրանց խնդրով է պետք  զբաղվել, նրանց արդարացման խնդիրն է պետք լուծել համընդհանուր ձեւով:

- Այսինքն, ձեր կարծիքով՝ դատախազությունը պետք է զբաղվի Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով բոլոր ազատազրկվածների գործերի վերաբացմա՞մբ:

- Պետությունը պետք է զբաղվի դրանով. եթե տվյալ դեպքում այդ գործառույթը դատախազությունն է իրականացնում, ուրեմն՝ դատախազությունը: Տիգրանը, Վարդանը, մյուսը չպիտի ընկնեն՝ հետամուտ լինեն: Եթե բոլորի գործերը շատ ուշադիր նայեն՝ կգտնեն նոր երեւան եկած հանգամանք եւ այդ հիմքով կկարողանան դիմել Վճռաբեկ: Գագիկ Ջհանգիրյանը իր արդարացմանը հասնելու մի ձեւ գտավ, դա կարող է որպես նախադեպ կիրառվել: Մեկը ուրիշը մեկ այլ ձեւ է գտնում: Բայց բոլորը չէ, որ դրա հնարավորությունը ունեն, ուստի պետությունը պետք է էդ մարդկանց ցանկը կազմի եւ զբաղվի նրանց գործերով: Հեղափոխությունից հետո ես ինքս եմ փորձել օգտակար լինել, օրինակ, Վարդան Ղավալբաբունցին, բայց գործը տեղից չի շարժվել, ինչի համար ցավում եմ: Նա շարքային քաղաքացի է, որին ազատազրկել են, որովհետեւ կանգնել է ինչ-որ քաղաքական ուժի, ինչ-որ քաղաքական գործիչների կողքին: Դրա համար ես իմ նկատմամբ կայացած որոշումը համարում եմ փոքր հանգրվան արդարության վերականգնման մեջ: Փոքր հանգրվան է, որովհետեւ ես այդ մարդկանցից ամաչում եմ, ես իրենց հետ ազատազրկման վայրում եմ եղել: Հիմա ստացվում է, որ ես կարողացա իմ խնդիրը լուծել, իսկ նրանց խնդիրը չեմ կարող լուծել: Իրենք էլ չեն կարող:

- Պարոն Մաթեւոսյան, ըստ ՄԻԵԴ վճռի՝ Հայաստանը պարտավորվում է ձեզ վճարել 13 հազար 2 հարյուր եվրո փոխհատուցում: Վերցնելո՞ւ եք գումարը, ի՞նչ եք պատրաստվում անել:

- Անկեղծ ասած, ես դատական ծախսեր ունեմ կատարելու, պետք է այդ հարցը լուծեմ, որովհետեւ մինչեւ հիմա ինձ օգտակար եղած պաշտպանները աշխատել են: Չգիտեմ՝ արժե՞ բարձրաձայնել, բայց պետք է ես օգտակար լինեմ նաեւ «Իմ քայլը» հիմնադրամին: Մնացածը կմտածեմ՝ եթե մնա:

- Հետեւո՞ւմ եք Մարտի 1-ի գործի ընթացքին: Ռոբերտ Քոչարյանի գործով, օրինակ, նիստերը շարունակվում են: Վերջերս էլ ՀՔԾ-ն հանդես եկավ ծավալուն հաղորդագրությամբ, որում տեղեկություններ կային Մարտի 1-ի վերաբերյալ փաստերի, փաստաթղթերի կեղծման, պարկուճների փոփոխման վերաբերյալ: Սպասելի՞ է ձեզ համար նման զարգացումը:

- Ես արդեն ասացի, որ նախկին իշխանությունները գլխիվայր շրջել են իրականությունը:  Եղել է մի բացահայտում, որ վերաբերում էր պարկուճների փոխված լինելուն: Փայլուն է, իհարկե, սպասելի էր նման բան նախկին իշխանություններից: Ես նույնիսկ հոդված ունեմ գրված այդ թեմայով. ազատազրկման վայրում հեռուստացույցով տեսել էի չակերտավոր «դեպքի վայրի» զննությունը, երբ անզեն ձեռքերով ինչ-որ ատրճանակներ էին գտնում, փորձում էին ցույց տալ, որ էդ մարդիկ նախօրոք զինված են եղել եւ այլն: Ճիշտ է, հետագայում որեւէ մեկի նկատմամբ նման մեղադրանք չառաջադրվեց, բայց ամեն դեպքում իրականությունը աղավաղելու այդ ցանկությունը այն գլխից տեսանելի էր, եւ շատ ուրախ եմ, որ նման բացահայտում է արվել: Մյուս բացահայտումը, որ պակաս կարեւոր չեմ համարում, հետին թվով ոստիկանության դերաբաշխմանն է վերաբերում: Գեւորգ Կոստանյանի, Գեւորգ Մհերյանի ու նորանշանակ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի  ջանքերով, փաստորեն, այդ դերաբաշխումը փաստաթղթի է վերածվել: Կեղծ զեկուցագրեր, կեղծ վիզաներ… եւ կարծում եմ, Հայկ Հարությունյանի գործը պետք է այդ պրիզմայով նայել. եթե սպանություն է եղել՝ այդտեղ փնտրել, եթե ինքնասպանություն է՝ ուրեմն էլի այդտեղ փնտրել: Համենայնդեպս, նա իրականության հետ առերեսվելու խնդրի առաջ էր կանգնած:

 Հ.Գ.  Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործի վերաբերյալ մի շարք այլ վճիռներ եւս կայացրել է, այդ թվում «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Եթե նախկին քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի, Մասիս Այվազյանի, Վարդգես Գասպարիի գործերով ՄԻԵԴ-ն արձանագրել է Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, ապա Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացված որոշման մեջ հիմք է հանդիսացել Խոշտանգումների արգելումը եւ Արդար դատաքննության իրավունքը: «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում էլ արձանագրված է, որ խախտվել է Հավաքների եւ միավորման ազատությունը, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3343 դիտում

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները