GIF19-ը միավորել է աշխարհի գիտնականներին ու գործարարներին ապագայի մարտահրավերների շուրջ. օր 2-րդ

Աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ շարունակում են կիսվել տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումներով, քննարկել արհեստական բանականության (ԱԲ) դրսևորումները և դրա ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա:

Ֆորումի ուղարկած հաղորդագրության մեջ ասվում է, որ GIF19-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology FAST) առանցքային տարեկան իրադարձությունն է։ Երկրորդ օրվա քննարկումների ընթացքում անդրադարձ եղավ ԱԲ-ի դերին ու հնարավորություններին բժշկության և դեղագործության, ծրագրավորման և տվյալագիտության, մարքեթինգի և կիրառական վարքային վերլուծության մեջ, բանկային և ֆինանսական ոլորտներում, հատուկ՝ Fishbowl «Խելացի երկիր» քննարկման ընթացքում խոսվեց «Խելացի Հայաստան»-ի, «Խելացի քաղաքներ»-ի և «Խելացի ապագա»-ի մասին։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Խելացի ապագա» թեմայով Fishbowl session ձևաչափով ոչ ֆորմալ քննարկման ընթացքում խոսեց ապագա աշխատաշուկայի մարտահրավերների մասին. «Աշխարհն ամեն օր փոխվում է, և մենք անմասն չենք այդ գործընթացից: Առանց մարդկանց կրթելու, առանց նրանց պատրաստելու ապագայի աշխատաշուկայի մարտահրավերներին, հաջողության չենք կարող հասնել: Մենք այժմ տարբեր ոլորտների մասնագետներ ենք, սակայն այս գիտելիքներով և հմտություններով պիտանի չենք լինի ապագայի աշխատաշուկայի համար: Ամենակարևորը, արդեն  այսօր պետք է սկսել պատրաստել մարդկանց ապագա կյանքին:

Օրինակ՝ 15 տարի առաջ տեխնոլոգիաները, որոնք մեր կյանքի անբաժանելի մասն են այսօր, գոյություն չունեին: Նույն կերպ ապագայում կլինեն նոր տեխնոլոգիաներ, որոնք հիմնովին կփոխեն մեր կյանքը և աշխատաշուկան: Եթե մենք ցանկանում ենք լինել մրցունակ, ապա պետք է սկսենք հիմա: Եվ GIF-ի շրջանակում անցկացվող  քննարկումները դրա վկայությունն են»:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Խելացի երկիր» թեմայով Fishbowl session-ի ժամանակ խոսեց կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու համար ՀՀ կառավարության գործողությունների մասին.

«Մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք օգտագործել նորարարական կլիմայական գործիքներ և հույս ունենք հաջողության հասնելու դեպքում, ինչու չէ կիրառել մեր փորձը նաև ամբողջ աշխարհում: Կլիմայի փոփոխություններն աշխարհի տարբեր անկյուններում տարբեր կերպ են արտահայտվում: Սա միայն շրջակա միջավայրի նախարարության խնդիրը չէ, այն ընդգրկում է մեր կյանքի բոլոր ոլորտները՝ քաղաքների զարգացում, էներգետիկա, գյուղատնտեսություն և այլն, այդ պատճառով էլ յուրաքանչյուր ոլորտ արդեն իսկ կազմում է կլիմայական փոփոխություններին դիմագրավելու ադապտացիոն ծրագիր` ճանապարհային քարտեզ: Եթե մենք այժմ ծրագրեր չմշակենք, ապագայում շատ ավելի մեծ գումարներ ստիպված կլինենք ծախսել»:

Հիշեցնենք, որ Գլոբալ ինովացիոն ֆորումը (Global Innovation Forum) Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology FAST) առանցքային տարեկան իրադարձությունն է։   

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017 թվականին: Հիմնադրամի հիմնական առաքելությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս տեխնոլոգիական նորարարությունը և գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումն է: FAST-ի նպատակն է հայ և միջազգային գիտական համայնքի ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացումն ու միավորումը։FAST-ի գործունեության հիմնական ուղղություններն են.տվյալագիտություն և արհեստական բանականություն, կենսատեխնոլոգիաներառաջատար նյութեր, ռոբոտաշինություն: 

Այս տարի Գլոբալ ինովացիոն ֆորումն անցկացվում է «Ավրորա» ֆորումի շրջանակում: «Ավրորա» ֆորումը նոր հարթակ է աշխարհի քաղաքացիների համար, որոնք, յուրացնելով աշխարհի մարդասիրական ու կրթական լավագույն փորձը, ձգտում են դիմագրավել աշխարհի հրատապ մարտահրավերներին՝ խթանելու սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները։ «Ավրորա» ֆորումը տեղի կունենա 2019թ. հոկտեմբերի 12-ից 21-ը Հայաստանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1750 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս