Հայաստանում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է․ Դանիել Իոաննիսյան

ՀՀ-ում տարիներ շարունակ կուսակցական համակարգը սպանվել է։ Այս մասին այսօր՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, իր ելույթում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Հայաստանում կուսակցությունների ինստիտուտ, ըստ էության, չկա: Կուսակցությունների հանդեպ վստահությունը 2-ից 5%-ի միջակայքում է՝ համաձայն բավականին վստահելի սոցհարցումների։ Այս խորհրդարանի ֆունկցիան է լուծել այս կարեւոր խնդիրը, կերտել կուսակցությունների ինստիտուտը Հայաստանում: Եթե այս խորհրդարանը չհաջողի այս հարցում, ապա մենք, վախենամ, երբեք չենք ունենա խորհրդարանական ժողովրդավարություն ՀՀ-ում»,- ընդգծեց Իոաննիսյանը։

Նա նշեց, որ կուսակցությունների պետական ֆինանսավորումը պետք է ավելանա, որպեսզի այդ ինստիտուտը զարգանա․

«Մենք առաջարկում ենք Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն տալ, որ այցելեն հարկային կամ այլ մարմին, կարողանան որոշել, թե իրենց հարկերից քանի տոկոսը որ կուսակցությանն ուղղվի։ Այս կարգավորմամբ մենք 3 խնդիր կլուծենք։ Առաջինը՝ քաղաքացիները հնարավորություն կունենան մասնակցել եւ ազդել քաղաքականության վրա ոչ միայն փողոց փակելով կամ 5 տարին մեկ ընտրելու միջոցով։ Երկրորդը՝ ի վերջո կիմանանք, թե որ կուսակցությունն իրականում քանի՞ համակիր ունի, ոչ թե քանի ստորագրություն կհավաքի, այլ իրական համակիր եւ եթե պարզվի՝ գոնե հարյուր համակիր չունեն, կասեցվի։ Եվ երրորդ՝ ամենակարեւոր արդյունքն այն է, որ կարգավորմամբ մենք դուրս կգանք կուսակցությունների ֆինանսավորման փակ շղթայից։ Թե՛ գործող, թե՛ առաջարկվող մեխանիզմով կուսակցությանը ֆինանսավորելու համար պետք է այն վերջին ընտրություններին լավ արդյունք գրանցի, իսկ լավ արդյունք գրանցելու համար պետք է փող։ Փակ շղթա է ստացվում։ Այս մեխանիզմով մենք զարգացման հնարավորություն կտանք նաեւ այն կուսակցություններին, որոնք ԱԺ վերջին ընտրություններին չեն մասնակցել կամ նոր են ստեղծվել եւ ընտրությանը մասնակցել են, բայց բավական ձայներ չեն հավաքել»,- նշեց Դանիել Իոաննիսյանը:

Ինչ վերաբերում է Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների աշխատանքները համակարգող պատգամավոր Համազասպ Դանիելյանի պնդմանը, թե այս առաջարկը ռիսկեր է պարունակում, Դանիել Իոաննիսյանը չհամաձայնեց՝ նշելով, որ այս մեխանիզմը պետք է այսօր, նույնիսկ մեկ տարի առաջ էր պետք, իսկ հինգ-տասը տարի անց պետք չէ, որովհետեւ այդ ժամանակ կամ կունենանք կայացած կուսակցական համակարգ, կամ չենք ունենա համակարգ եւ էական չի լինի, թե ինչ մեխանիզմ կսահմանենք։

Իոաննիսյանի համոզմամբ՝ ներկայացված հայեցակարգը չի արտահայտում հեղափոխության տրամաբանությունը եւ դրա պրոցեսների շարունակության էությունը, չի արտահայտում Հայաստանում ստեղծված իրականությունը․

«Այն, բնականաբար, կողջունվի միջազգային հանրության կողմից, որովհետեւ բավարարում է լավագույն փորձին, բայց այդ փորձն այն երկրների համար է, որոնց իրականությունն այլ է, որոնք դարեր շարունակ ստեղծել են կուսակցական համակարգ, ոչ թե խնդիր ունեն կարճ ժամկետում ստեղծել կուսակցական համակարգ։ Այս հայեցակարգը չի լուծի այն խնդիրները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Իոաննիսյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11392 դիտում

ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը

Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են

Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին

Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել

Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա 11 վիրավոր

2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան

London Times-ը հղում է անում մի հիմնադրամի, որի կայքի ուսումնասիրությամբ ՀՀ-ի մասին վերջին տարիների հոդված չկա

Ի՞նչ տեխնոլոգիա են մտածել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը և ինչո՞ւ. մանրամասնում է Մինասյանը. տեսանյութ

Հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին

Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն

«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը

Ղազարյանի և Մալյանի նամակը կարդացել եմ ու գցել աղբամանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա. Պարսիլյան. տեսանյութ

The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան

Վանաձորում բեռնատար է հրդեհվել

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը

Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա

Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը

Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել

Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին

Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան

Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին

Հրդեհ է բռնկվել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում

Շնորհակալություն այցելության համար. Պուտինը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի

Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ

Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին

Իրանում քննարկվել են Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը

Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից

Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ վայրերում՝ կարկուտ. կցրտի 4-6 աստիճանով

Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան

ՀՀ վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին

«Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, տեղադրում եմ այս լուսանկարը. Աթանեսյան