Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագծով նախատեսվում է, որ զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել կարգապահական տույժը կիրառած հրամանատարի նկատմամբ։ Ըստ այդմ՝ քննարկելով բերված բողոքը` իրավասու հրամանատարը իրավունք կունենա բավարարելու բողոքն ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն փոփոխել կարգապահական տույժի տեսակը, կա՛մ կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանը ճանաչել անվավեր։ Կառավարության կարծիքով՝ օրենքի ընդունումը կապահովի ՀՀ ԶՈՒ-ում կարգապահական իրավահարաբերությունների ամբողջականությունը, զինծառայողների իրավունքների եւ շահերի պաշտպանության գործընթացի պատշաճ կազմակերպումը:
Նախագծով նախատեսվում է նաեւ, որ այսուհետ կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք կհամարվի նաեւ դատվածություն ունեցող անձի կողմից իրավախախտում կատարելը:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի կարծիքով՝ միշտ էլ եղել է հնարավորություն կարգապահականը տույժը բողոքարկելու: «2012 թվականից օրենք հանդիսացող ԶՈՒ կարգապահական կանոնագիրքը երբ ընդունվեց, հիմնովին փոփոխվեց: Այդ փոփոխված օրենքով էլ այդ հնարավորությունը կար, որ զինծառայողը տույժը կարող է բողոքարկել: Զինծառայողը պետք է տույժի մասին բողոքարկի իրեն տույժ տված հրամանատարից մեկ աստիճան բարձր հրամանատարի: Ինչքան գիտեմ՝ նախագծով ընթացակարգային փոփոխություններ են նախատեսվում»,- ՀԺ-ի հետ զրույցում նախագծի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց Պետրոսյանցը:
Հարցին՝ զինծառայողը խնդիր չի՞ ունենա, եթե իր վերադաս սպայի նշանակած տույժի հարցով դիմի ավելի վերադաս սպայի, Պետրոսյանցը պատասխանեց. «Օրենքով, իհարկե, պետք է խնդիր չունենա: Նորից եմ կրկնում՝ այդ հնարավորությունը նախկինում էլ է եղել, բայց 99.9 տոկոս դեպքերում չի կատարվել: Ինչո՞ւ. որովհետեւ զինծառայողը շատ լավ գիտի, որ շարունակելու է ծառայել այդ սպայի ենթակայության տակ ու եթե բողոքարկի՝ հետքերը մնալու են: Իսկ գիտե՞ք, թե որն է այստեղ խնդիրը. տույժերը հիմնականում տրվում են Ներքին ծառայության կանոնագրքի խախտումների համար: Իսկ այդ կանոնագիրքը Խորհրդային Միությունից մնացած կանոնագիրք է, ԽՍՀՄ ստանդարտներով եւ նորմատիվներով գրված: Ներկա պայմաններում չկա այնպիսի զինծառայող, որ այդ ներքին ծառայության կանոնները երբեւիցե չխախտի: Եթե դու ծառայում ես, անհնար է, որ չխախտես, քանի որ այնպիսի պարտականություններ է դրված անձնակազմի վրա, որ ուղղակի անիրականանալի է: Անհնար է, որ մեկ անձը ֆիզիկապես այդքան պարտականություններից գոնե մեկը չխախտի»:
Փորձագետի կարծիքով՝ այս օրենքը չի գործի. «Մենք ունենք բազմաթիվ գեղեցիկ օրենքներ՝ գրված թղթի վրա, որոնք իրականում ոչինչ էլ չեն տալիս: Բազմաթիվ այդպիսի գեղեցիկ օրենքներ ունենք՝ շատ լավն են, բայց չեն գործում: Չեն գործում, որովհետեւ մարդը հասկանում է, որ ինքը շարունակելու է ծառայել: Նույնիսկ, եթե նա տեղափոխվի այլ տեղ՝ ծառայությունը շարունակելու, հեռախոսով անմիջապես հասնելու է այդտեղ, որ գիտեք՝ այսպիսի բան է եղել: Ասենք այսօր բանակում գործող սպաների, ենթասպաների, պայմանագրայինների մեծ մասը խնդիրներ ունեն, քանի որ բանակում մարդու իրավունքները շատ են ոտնահարվում: Բայց որեւէ մեկը չի դիմում: Իսկ դատական պրոցեսների հիմնականում գնում են նրանք, ովքեր զորացրվում են»:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարծում է, որ կարգապահական տույժը հանելը նաեւ խրախուսման միջոց է. «Երբ որ զինծառայողը տույժը ստանում է, որպես խրախուսում նախատեսված է տույժի հանումը՝ ժամկետից շուտ: Տույժի կիրառման բողոքարկումը իրավունք է, որը, ես կարծում եմ՝ ճիշտ որոշում է: Եթե մենք խոսում ենք սպաների մասին, ապա նրանց դեպքում ծառայողական քննության արդյունքում է տույժը տրվում: Օրինակ՝ ծառայողական քննությունն անցկացվում է, եւ որոշակի ժամանակ հնարավոր չի լինում օբյեկտիվ հանգամանքները պարզել՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով, հետո այլ հանգամանքներ են երեւան գալիս, ինչը հնարավորություն է տալիս զինծառայողին դիմելու եւ տույժը հանելու համար: Ես սրա մեջ բացասական բան չեմ տեսնում»:
Հարցին՝ տույժի դեմ բողոքարկելը աշխատո՞ղ գործիք կլինի, փոխնախարարը պատասխանեց. «Միանշանակ, մենք շատ դեպքեր ենք ունեցել: Բողոքարկման արդյունքում տույժը կարող է հանվել, տույժը կարող է ավելի ցածր լինել»:
Դիտարկմանը՝ թե կարծիք է հնչում, որ ԶՈՒ ներքին կանոնակարգը խորհրդային տարիների է, եւ եթե զինծառայողը բողոքի ինչ-որ հարցով, հետո սխալ թույլ տալու դեպքում՝ հնարավոր է խնդիրներ ունենա, Բալայանն արձագանքեց. «Անսխալ մարդ չկա, բայց մենք սուբյեկտիվ ենք գնահատում: Ծառայողական քննությունը նշանակվում է նրա համար, որպեսզի օբյեկտիվ պատճառները գտնեն: Կարգապահական կանոնագրքից բացի մենք ունենք նախարարի հրամանը, որով այդ քննության անցկացման կարգն է նշվում: Ի՞նչ կապ ունի, որ ներքին ծառայության կանոնագիրքը հին է: Ներքին ծառայության կանոնագիրքը իհարկե պարտադիր է կատարման համար, բայց կարգապահական տույժի ենթարկելու համար մենք շարժվում ենք կարգապահական կանոնագրքով եւ համապատասխան նորմատիվ հրամանով»:
Անդրադառնալով հարցին՝ թե արդյո՞ք ներքին ծառայության կանոնակարգը փոխելու կամ թարմացնելու անհրաժեշտություն կա, Բալայանը պատասխանեց. «Գիտեք ինչ, օրենսդրությունում, որպես այդպիսին նոր մարտահրավերներ ի հայտ են գալիս: Եթե տեսնեք, թե այն ընդունվելուց հետո քանի անգամ է փոփոխության ենթարկվել, ապա կտեսնեք, որ այն կոնստանտ (կայուն) փոփոխության մեջ է: Բայց այն ծավալի փոփոխություններ դեռ նախատեսված չեն, որը թույլ տա ենթադրել, որ անհրաժեշտություն է առաջացել այն ամբողջովին փոփոխել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT