Աջափնյակում մետրոյի նոր կայարանի էսքիզային նախագիծը պատրաստ է, տրանսպորտային նոր ցանցի համար պետք է 120-130 մլն դոլար

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար Երեւանի քաղաքապետարանը ներգրավելու է մասնավոր ներդրումներ: Մասնավոր ներդրումների հաշվին է իրականացվելու նաեւ Երեւանի ընդհանուր մետրոպոլիտենի զարգացման ծրագիրը: Այս մասին ՀԺ-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա  խոսքով՝ կան մի քանի պոտենցիալ ներդրողներ, որոնք լրջորեն հետաքրքրված են: Խոսնակը, սակայն, այս փուլում անուններ նշել չցանկացավ:

Երեւանի քաղաքապետարանից նաեւ «Հայկական ժամանակ»-ին են տրամադրել մետրոյի կայարանի էսքիզային նախագիծը, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Էրեբունի-Երեւան» տոնակատարության օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում պաշտոնավարման մեկ տարին ամփոփելիս Հայկ Մարությանը եւս մեկ անգամ անդրադարձել էր տրանսպորտային նոր համակարգի ներդրմանը: Նա նշել էր, որ ֆինանսական մոդելը վերջնական քննարկվել է եւ պատրաստ է: Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ՝ խոսքը ֆինանսական աղբյուրների մասին է, որոնցով իրականացվելու է տրանսպորտային ռեֆորմը եւ ներդրվելու է նոր ցանցը:

Ըստ Հակոբ Կարապետյանի՝ տրանսպորտային նոր ցանցի ստեղծման համար, ամենայն հավանականությամբ, կներգրավվեն միջազգային վարկային միջոցներ: Ի դեպ, սա վերաբերում է միայն ավտոբուսային եւ տրոլեյբուսային ցանցի արդիականացմանը:

Խոսնակը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ տրանսպորտային նոր ցանցի ստեղծման համար պահանջվող գումարն այս պահին գնահատվում է առնվազն 120-130 միլիոն ԱՄՆ դոլար:

«Համայնքը տրանսպորտային ռեֆորմի համար հիմնականում ակնկալում է կառավարության աջակցությունը, քանի որ համայնքային բյուջեի միջոցներն անբավարար են: Իսկ թե կառավարությունը դա կանի վարկային կազմակերպությունների միջոցով կամ մեկ այլ տարբերակ կգտնի, դա հարցի մյուս կողմն է: Համենայն դեպս, հիմնական մասը վարկային միջոցներով է իրականացվելու»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունից անմիջապես հետո Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել էր Բրյուսել՝ մասնակցելու «BusWorld Europe-2019» ցուցահանդեսին։ Քաղաքապետը, Ֆեյսբուքյան իր էջի միջոցով մեկնումի մասին հայտնելով, հիշատակել էր նաեւ տրանսպորտային նոր համակարգի մասին՝ մասնավորապես գրելով. «Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է»: ՀԺ-ն Հայկ Մարությանի խոսնակից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են կապված քաղաքապետի այցն ու տրանսպորտային նոր համակարգի ներդրումը եւ բացի ցուցահանդեսին մասնակցելուց, Մարությանի այցն ի՞նչ նպատակ է հետապնդում:

Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ Երեւանի քաղաքապետի այցի նպատակը բացառապես ցուցահանդեսին մասնակցելն էր, ոլորտում առկա միտումներին ու հնարավորություններին ծանոթանալը, հնարավոր են նաեւ շփումներ արտադրողների ներկայացուցիչների հետ:

«Քաղաքային իշխանությունը տարբեր մակարդակներում եւ տարբեր ֆորմատներով ուսումնասիրում է դրսի լավագույն փորձը»,- եզրափակեց խոսնակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19680 դիտում

Վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը․ լուսանկարներ

2025-ն առաջին տարին էր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զոհեր․ հիմա կա իրական խաղաղություն․ վարչապետ

Տևական խաղաղության վերջին քայլը հունիսի 7-ին է տեղի ունենալու, որից հետո խաղաղությունը պետք է լինի անշրջելի

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ

Շատ ջերմություն ստացա մեր տատիկ-պապիկներից և նույնը տվեցի նրանց․ Թորոսյանն այցելել է «Նորք» խնամքի կենտրոն

ՄԱԿ ՄԻԽ նախագահը ծանոթացել է Հայաստանի կողմից ներկայացվելիք ցեղասպանության կանխարգելման բանաձևի մանրամասներին

Հիշել են վարչապետի` անցած տարվա ելույթը, բայց լավ չեն հիշել․ ինչ էր ասել Փաշինյանը 3 ամիս առաջ՝ թոշակի մասին

Կրկեսային գործիչների հոգեվարքը. կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը․ Չախոյան

Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի. Խուդաթյան

Հանդիպում Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ

Վրաստանը Ուկրաինայի քաղաքացիների համար երկարաձգել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը

Պարազիտ, մակաբույծ են. ասում են՝ Փաշինյանը իշխանություն չի տա. հետաքրքիր է՝ այդ ում պիտի տա. տեսանյութ

Վարձատրվել են կանխիկ՝ ԱՄՆ դոլարով․ հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել, 4 անձ ձերբակալվել է

«Վարդաշեն» ենթակայանի հրդեհի ներքին հետաքննության արդյունքներն ամփոփվել են․ Պետրոսյանը շրջայց է ունեցել

Սրանք բոլորը պետք է բանտում լինեն հակապետական քարոզչության համար. ուզում են ՀՀ-ն խլել հայ ժողովրդից

Հայկական բացառիկ գորգեր՝ Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում․ վարչապետի այցը՝ լուսանկարներով

Ոստիկանության չորս ծառայող ազատվել է աշխատանքից․ տեսանյութ

Շրջայց Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Հայանտառ»-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա՝ աշխատավարձը բարձրացնենք․ Դանիելյան

Ընտրությունների վստահելի կազմակերպումը մնում է Կառավարության հիմնարար քաղաքական հանձնառությունը․ Հարությունյան

Փոխվարչապետն ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության պատվիրակությանը

Ավարտվել է Արարատ Միրզոյանի այցը Ժնև․ ԱԳ նախարարը մեկնել է Վարշավա․ տեսանյութ

Վարչապետը նոր նշանակումներ է արել

Թրամփն իր ամենամյա ուղերձում խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության և ԱՄՆ միջնորդական ջանքերի մասին

Ընդդիմությունը ակնհայտ քաղաքական ցայտնոտի մեջ է․ պետությունը գործում է, քաղաքացին՝ զգում փոփոխությունը․ Քլոյան

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Երևանում գործող ՀԷՑ-ի սպասարկման 4 սրահի փոխարեն շուտով կգործարկվի 7 հիմնանորոգված, կահավորված կենտրոն

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

Ղազախստանում Սու-30СМ է կործանվել

Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան․ օրակարգը հայտնի է

Ucom-ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Հովհաննես Թամամյանի հանձնարարությամբ բռնություն է գործադրվել 2008թ․ մարտի 1-ի հանրահավաքի մասնակցի նկատմամբ

Մեկնարկում է պաշտոնական այցս Լեհաստան․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան

Հետվճարի մեխանիզմը կշարունակի գործել, կավելանան նաև հաշմանդամության նպաստները. Բաթոյանը թվեր է ներկայացրել

Քաղաքացու խուզարկությամբ հայտնաբերվել է հերոինով լցված 14 փաթեթ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը