«Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ». Նորա Արմանի

22/10/2019 schedule13:25

Երջանկությունը հասնելու տեղ չէ, որ ճամփա ընկնես մտածմունքով, թե, ահա, երբ տեղ հասնեմ, կլինեմ երջանիկ: Երջանկությունն ընթացք է`ինքդ քեզ հետ ազնիվ լինելու նախապայմանով: Մեկի համար երջանկությունը բրենդային հագուստն ու մեքենան կարող են լինել: Բայց երբ հասնում ես այդ ձգտումին, այլևս վերջացավ երջանկությունը: Իսկ եթե դու ապրում ես ամեն օր և ուրախանում ես ուրիշի ուրախությամբ, ուրախանում ես ուրիշին հասած լինելուդ, աշխարհի հազար ու մի խնդիրների լուծմանը մի օգուտ բերելուդ համար՝ սրանք բոլորը երջանկության մաս են:

Դերասանուհի, SR Socially Relevant փառատոնի կազմակերպիչ Նորա Արմանի

Անձնական երջանկություն.

Փոքրությունս եմ հիշում, երբ ապրում էի ծնողներիս հետ, նրանց գուրգուրանքն էի վայելում: Կյանքիս ամենաերջանիկ շրջանն էր: Փոքրիկ աղջիկ էի, մարդիկ հարցնում էին` «Եղբա՞յր, թե՞ քույր ես ուզում», ես անպայման եղբայր էի ուզում: Հարցնում էին`«Լավ, իսկ ի՞նչ պիտի անես, եթե քույր ծնվի», ասում էի` «Ուրեմն ես տաբատ կհագնեմ ու ինքս կդառնամ եղբայրը»: Պայմանն այն էր, որ քույր և եղբայր լինեինք: Եվ ծնվեց եղբայրս: Հիշում եմ նրան մահճակալին պառկած: Երկար նայեցի եղբայրիկիս, մորս ասացի` «Մամա, գլուխը նարինջի չափ է»: Իմ տեսած նարինջները Եգիպտոսի խոշոր նարինջներն էին, ես հենց դրանք նկատի ունեի /ծիծաղում ենք- Մ.Բ./: 

Իմ մանկությունն անցել է Եգիպտոսում: Եվ դպրոցս, ուսումը միշտ ուրախալի գործ է եղել ինձ համար: Եգիպտոսի կրթական համակարգի համաձայն՝ դպրոցի վերջին երկու տարին պիտի սովորես երկու բաժիններից մեկում` գիտական կամ գրական: Ես ավելի լեզուներ ու գրականություն էի սիրում, բայց ընտանիքիս ճնշման տակ գնացի գիտական բաժին, որտեղ պիտի սովորեի քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա և այլն: Դժբախտաբար, այդ առարկաներից էլ նիշերս բարձր էին, և ես պիտի գնայի բժշկական համալսարան: Մեկ տարի այդ համալսարանում սովորելուց հետո հասկացա, որ բժշկականն իմ տեղը չէ, պետք է գնամ իմ երազանքի ետևից. գնացի Ամերիկյան համալսարան, որտեղ թատրոնի բաժին չկար, և ես ընտրեցի սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ թատրոնն ու անգլերեն լեզուն էլ՝ որպես երկրորդ մասնագիտություն: Մագիստրատուրան պաշտպանեցի Անգլիայում` զուգահեռ խաղալով թատրոնում: Սոցոլոգիան, որում մասնագիտացա հանգամանքների բերումով, ինձ շատ օգնեց թատրոնի մեջ: Ընդհանրապես, ուսում առնելը, սովորելը, գիտենալը երջանկության աղբյուր է:

Մասնագիտական երջանկություն.

Կյանքի ամենակարևոր հարցն այս է՝ ի՞նչ ես դու ուզում անել, որ կարող է քեզ երջանկացնել: Հենց հասկացար առաքելությունդ, պիտի գնաս դրա ետևից: Անշուշտ, խոչընդոտներ կլինեն, բայց  հեռանկարը, որ դու անում ես այն, ինչ պետք է արած լինեիր, քեզ մեծագույն երջանկություն կպարգևի: Ամեն բեմ բարձրանալն արկածախնդրություն է` պիտի նորից սովորես, նորից մտածես, նոր կերպարի հետ ընկերանաս, ճանաչես նրան, դառնաս նա: Բայց միևնույն ժամանակ ամեն անգամ բեմ բարձրանալս կիսելու, կիսվելու, պատմելու ու ներշնչելու հնարավորության երջանկություն է:

Յոթ տարի առաջ հիմնեցի SR Socially Relevant փառատոնը, որտեղ ներկայացվում են սոցիալական կարևորություն ունեցող լիամետրաժ, կարճամետրաժ ֆիլմեր, դեռևս չբեմադրված ֆիլմերի սցենարներ: Ի՞նչն է ինձ և այս գործի նվիրյալներին մղում ձրիաբար և նվիրվածորեն  աշխատելու. շատ կարևոր է, որպեսզի մարդիկ տեսնեն այս ֆիլմերը, որոնք այլապես երբեք չպիտի ցուցադրվեն: Ամեն անգամ մեծ երջանկություն եմ զգում, երբ ցուցադրվում է սոցիալական շատ կարևոր ուղերձ ունեցող մի ֆիլմ, ռեժիսորը հնարավորություն է ունենում խոսելու մարդկանց հետ իրեն հուզած թեմայի մասին, և մենք այդ գործում դեր ենք ունեցել:

Հանրային երջանկություն.

Աշխարհն ու մարդկանց կյանքը փչացնող երևույթների դեմ պայքարն է հանրային երջանկությունը: Եվ այդ խնդիրների լուծումը միայն միտինգը չէ: Կարելի է նաև այդ խնդիրների մասին բարձրաձայնելու ճանապարհով օգտակար լինել: Ցավի, տառապանքի, դժվարությունների մեջ հայտնված մարդիկ թեթևություն են ապրում, երբ իրենց խնդիրները հանրայնացվում են, երբ իրենց լսում են, փորձում են կիսել ցավը: SR Socially Relevant փառատոնը հենց այդ խնդիրներին անդրադառնալու և արվեստի լեզվով  բարձրաձայնելուն է միտված: Աշխարհի տարբեր անկյուններից մենք ուղարկում են ֆիլմեր, որտեղ եղած հարցերը միայն տվյալ երկրին չէ բնորոշ, այլև շատ ազգերի ու պետությունների: Ամեն տարի մեր փառատոնի շրջանակներում խոսվում է կանանց և բռնության հարցերից, թմրամոլության, օդի աղտոտվածության:

Մի հետաքրքիր խորագիր ունեինք այս տարի՝ «Առողջություն կյանքում և մահվան մեջ». Իսրայելից հետաքրքիր ֆիլմ էին ուղարկել մի հրեայի մասին, որ կենդանության օրոք պայքարում է իր թաղվելու ընտրության ազատ իրավունքի համար, մինչդեռ կրոնը պարտադրում էր թաղվել Սինագոգում:

Գաղթականների հարցն է միշտ արդիական, հատկապես ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ Թրամփը ճամբարներ կառուցեց գաղթականների համար, և այդ ճամբարներում շատ երեխաներ մահացան, քանի որ պայմաններն անմարդկային էին:

Շատ հետաքրքրական նյութ ունենք բալետ պարող տղամարդկանց մասին. բալետ պարող տղամարդիկ, իրականում, խնդիրներ են ունենում հասարակական ընկալումների հետ, քանի որ նրանց հոմոսեքսուալի տեղ են դնում, ձեռ են առնում, հալածում են, ճնշում են: Մարդն ասում է՝ «Ես ո՛չ հոմոսեքսուալ եմ, ո՛չ էլ աղջիկ եմ, բալետ պարել եմ սիրում»:

Աֆրիկայում դեռևս շարունակում են թլփատել կանանց, որպեսզի նրանք սեքսուալ հաճույք չստանան. այս մասին էր ֆիլմերից մեկը:

Ամազոնի անտառներում կարճահասակ մարդկանց կիսավայրի, բայց շատ անուշիկ ցեղ էր ապրում, որ հիմա կանգնած է ոչնչացման շեմին: Նրանց կոտորում են տարածքն ազատելու և հողերին տիրանալու համար: Այդ ցեղի լեզուն, որով նրանք հաղորդակցվում են, կոչվում է պիրիկուրա: Ֆիլմում հեղինակը պատմում է, որ այս լեզվով հաղորդակցվող երկու հոգի են մնացել, երկուսն էլ տղամարդ են, և նրանցից մեկը գտնում է մի կնոջ, ում կարող էր սովորեցնել պիրիկուրը, որպեսզի լեզուն չմեռնի:

Ֆիլմերից մեկը ռումինացի մի երիտասարդ աղջկա մասին էր, որին Լոնդոնում առևանգել էին ու վաճառել: Այս թրաֆիքինգի պատմությունը իրական փաստերի հիման վրա էր. աղջիկը հաջողել էր փախչել ստրկությունից:

Հետաքրքիր ֆիլմ էին ուղարկել մի ֆուտբոլային խմբի մասին: Թիմը թույլ էր, խաղը չէր ստացվում, անընդհատ պարտվում էին: Մի մարդ գնում է այս թիմը, մտածում է` ինչ անել, որ թիմն աշխուժանա: Եվ այս մարդը թիմի համար նոր խաղացողներ է գտնում գաղթականների ճամբարներից: Հրաշալի թիմ է ստացվում և շատ հաջողություններ ունենում: Ահա, այսպիսի ուրախ և կոմիկական ֆիլմեր էլ են լինում: Միայն ցավ ու տխրություն չէ, որ մարդիկ դուրս գան և ուզեն անձնասպան լինել, որովհետև աշխարհը շատ վատն է:    

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Որպես ամբողջ աշխարհը շրջած, ամեն տեղ եղած հայ` կարծում եմ, որ ամեն մեկը պիտի ապրի իր հայրենիքում: Սա չեմ ասում իբրև հռետորություն՝ կեցցե՛ Հայաստան, կեցցե՛ մեր լեզուն: Բայց ամեն անգամ, երբ վերադառնում եմ Հայաստան, ոտքս դնում եմ մեր հողի վրա, մտածում եմ` «Ես ի՞նչ էի անում դրսում, ինչու՞ մինչև հիմա այստեղ չեմ»: Անշուշտ, հեշտ չէ, ամեն մեկը չի կարող վաղը-մյուս օրը պայուսակը հավաքել ու վերադառնալ: Ասածս այն է, որ երբ քո հարազատ հողի վրա ես, քո հայրենիքում ես, քո լեզվով ես արտահայտվում, դա մեծագույն երջանկություն է: Չեմ կարող պնդել, թե ամեն մարդ պետք է այդպես զգա: Գուցե ինչ-որ մեկն էլ Ֆրանսիայում է իրեն հարազատ զգում: Ես էլ` Ֆրանսիան շատ եմ սիրում, ապրել եմ այնտեղ 12 տարի, շատ հարազատ եմ զգում այդ երկիրն իմ սրտին, բայց գիտեմ, որ իմ երկիրը չէ: Հայաստան գալուս առաջին վայրկյանից ուրախացած շուրջս եմ նայում, ասում եմ` «Սա մերն է»:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3853 դիտում

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին

Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները

ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում

Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ

Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը

Դավիթ Ղազինյանը կալանավորվել է

Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ

ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել

Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները

Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից

Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ

Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ

Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է

Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան

ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել

Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր

Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան

Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը

Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան

Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ

Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ

ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից