Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի Հոկտեմբերի 27-ի բացահայտումը տեղի չունենա. Անդրանիկ Քոչարյան

«Հունանյանը 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որպեսզի իր հանդեպ նախաքննությունը մեղմ ընթանար, եթե ինքը համագործակցեր նախաքննական մարմնի հետ և ասեր, թե ինչ է տեղի ունեցել Հոկտեմբերի 27-ին»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության ղեկավար, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմումին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Նաիրի Հունանյանն ու իր խմբի անդամները սկզբում, իմ տպավորությամբ, պատրաստ էին հոգեբանորեն համագործակցել նախաքննական մարմնի հետ, բայց առաջացան խոչընդոտներ եւ վախեր՝ հնարավոր բացահայտումների առումով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ եղան ժամանակներ՝ տարբեր շրջանակներ՝ քաղաքական եւ ոչ քաղաքական, որոնք, իրենց վախերից ելնելով, ամեն ինչ անում էին, որ Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտումը կա՛մ տեղի չունենա, կա՛մ ունենա իրենց ուզած ձեւաչափով: «Նման վախ ուներ նաեւ այդ ժամանակվա իշխանությունը ներկայացնող թիվ 1 իշխանավոր Ռոբերտ Քոչարյանն իր թիմով: Այդ թիմից կասկածյալներ կային. Ալիկ Հարությունյանը գտնվում էր կալանքի տակ: Հոկտեմբերի 27-ի բացահայտման առումով քաղաքական պրոցեսները այնպես գնացին, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի այդ  բացահայտումը տեղի չունենա: Ավելին՝ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի կողմից ձեւավորված իշխանությունը շատ կարճ կյանք ունեցավ, որովհետեւ վարչապետ դարձավ Արամ Սարգսյանը, որի կառավարությունը չունեցավ հնարավորություն՝ լիարժեք հասնելու բացահայտմանն այդ կարճ ժամանակահատվածում»,- մանրամասնեց Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին, թե ինքը այս ողջ ընթացքում այցելե՞լ է Հունանյանին և տեղյակ է, որ Հունանյանը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, Քոչարյանը պատասխանեց. «Ես գիտեմ, որ հոգեկան խնդիրներ ունեցել են իր մայրն ու քեռին՝ Վռամ Գրիգորյանը, ով մեկուսարանում կախվեց անհատ պայմաններում: Նա չեր կարող հոգեկան խեղումներ չունենալ, քանի որ այդ տեսակ մարդկանց են օգտագործում՝ հանցագործության մղելու համար»:

Քոչարյանը հավելեց, որ եթե Նաիրի Հունանյանը պատրաստ լինի մինչև այժմ անհայտ դրվագներ ներկայացնելու հասարակությանը և նախաքննական մարմնին, այդ ժամանակ, բնականաբար, նախաքննական մարմնի աշխատանքներին ինքը և այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն, կփորձեն օգնել, որ 27-ի  լիարժեք բացահայտումը  դառնա իրականություն:

Լրագրողների հարցին՝ արդյոք ազդակ կարո՞ղ է լինել այն, որ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ արձակման խնդրանքով, քանի որ նա նոր ասելիք ունի, վերջինս պատասխանեց. «Ո՛չ, դա կարող է այլ ազդակ էլ լինել: Երևի իրեն ինչ-որ մարդիկ հույս են տվել, որ նա կարող է այդպիսի հնարավորություն ունենալ ազատության մեջ հայտնվելու, բայց դա հաստատ իշխանությունների հետ որևէ կապ չունի»:

Քոչարյանի մեկնաբանությամբ՝ այսօր մենք լրատվական ահաբեկչական գործողությունների ականատեսն ենք լինում, հատկապես բացահայտումների շեմին, և խոսքը միայն Հոկտեմբերի 27-ի մասին չէ, այլ նաև Մարտի 1-ի:

Տպել
2236 դիտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով

Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը բացվել է. 2 երեխա և 1 ծնող ընկել են ավտոբուսից

Ավտոկռունկը կողաշրջվել է շինության վրա (լուսանկար)

Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը, որին միացել է նաև նախագահը

Ֆերիկ համայնքում քվեարկությունն ավարտվել է

Շեյքը հրապարակել է այն մթերքները, որոնք օգնում են իրեն շուտ վերականգնվել (լուսանկար)

Արթուր Սահակյանն ու Հարություն Հակոբկոխյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ

Ե՞րբ չի թույլատրվում պսակադրություն, ամուսնալուծված մարդը կարո՞ղ է կրկին եկեղեցով ամուսնանալ. մանրամասնում է քահանան

Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Իրանը սկսել է պատնեշներ կառուցել արևելյան սահմանի երկայնքով

Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. 9 տուժած կա, որից 5-ը երեխաներ են

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. Իրանում Հայաստանի դեսպան

Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ

Քննարկվել են ՀՀ ԱԺ և ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հեռանկարները

«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)

Նեթանյահուն այսօր անվտանգության կաբինետի նիստ կանցկանցի՝ քննարկելու Իսրայելի պատասխան հարվածն Իրանին

Երգչուհի Շերն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում (լուսանկարներ)

ՀՀ առաջատար շախմատիստի մասնակցությամբ «Central Park Tower» թիմը դարձել է ՌԴ շախմատի առաջնության հաղթող

Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 100 հրթիռ

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Կա մարդ՝ հայրենիքը արժեք է, չկա մարդ, այն չի կարող արժեք լինել. Նիկոլ Փաշինյան

Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր և Ադրբեջանի ԱԺ խոսնակի հանդիպման չեղարկումը

Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Սուքիասյանի

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ի դրությամբ

Աբովյան քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրերի համար 103 մլն. 865 հազար դրամ կհատկացվի

Սպերցյանը մեկնաբանել է Զենիթ տեղափոխվելու մասին լուրերը

Բնակարան Երևանում, մեքենա, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը

Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է, քննություններ են հանձնել երիտասարդ սպաները. ՊՆ (տեսանյութ)

Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը

100 կիլոմետրը՝ 6 ժամում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Այս գիշեր տեսանելի կլինի Օրիոնիդների ասուպային հոսքը

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին

Իրանի գործակալները փորձել են սպանել ինձ և կնոջս. Նեթանյահուն՝ անօդաչուով հարվածի մասին

«Տառերի պուրակի» մոտ Nissan-ը մխրճվել է քարով բարձված ԿամԱԶ-ի հետնամասի մեջ. կա վիրավոր

Գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են. Պապոյան

Մոլդովայում ընտրություններ են ու Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե

Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է