Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր և Ադրբեջանի ԱԺ խոսնակի հանդիպման չեղարկումը

20/10/2024 schedule14:55

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև ադրբեջանցի խոսնակի հետ հանդիպման չեղարկմանը։ 

«Ազատություն». - Դուք Պրահա եք ժամանել Ժնևից, որտեղ նախատեսված էր հանդիպում Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, սակայն ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվվեց բանակցություններից։ Ինչ-որ կոնկրետ համաձայնությո՞ւն էր նախատեսվում, որը ադրբեջանական կողմը ձախողեց դրանով։

Ալեն Սիմոնյան. - Ունեցել ենք երկու հանդիպում իմ գործընկերոջ հետ, և պետք է ասեմ, որ հանդիպումներն անցել են բավականին հասկանալի և բավականին կառուցողական տրամաբանության մեջ, և 2-րդ հանդիպման ժամանակ ես խնդրեցի, առաջարկեցի՝ քննարկենք պառլամենտական մակարդակով գերիների հարց և հնարավորություն ունենանք այդ մակարդակով գոնե 3 գերի վերադարձնել Հայաստանի Հանրապետություն։ Եվ իմ գործընկերն ասաց, որ դա կքննարկի և կպատասխանի։ Հետո մենք Դուշանբեում էինք տիկին Գաֆարովայի հետ, և 3 օր իրար հետ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, և որևէ ձևով ես որևիցե ակնարկ կամ ինֆորմացիա չեմ ստացել առ այն, որ մենք չենք հանդիպելու։

Միայն, երբ որ մենք արդեն մեկնում էինք Ժնև, ինքնաթիռի մեջ իմ օգնականներն ասացին՝ գիտեք չէ, Ժնև ենք գնում, բայց հանդիպումը չեղարկվել է։ Ինձ համար, անկեղծ ասած, զարմանալի էր և ցավալի էր։

«Ազատություն». - Մինչև հիմա չի՞ տրվել բացատրություն՝ ինչո՞ւ։

Ալեն Սիմոնյան. - Օգնականս գրեց՝ ի՞նչն է պատճառը, և ի պատասխան մեզ ասացին, որ նախ պարոն Սիմոնյանի որոշ հայտարարություններ՝ իմ հայտարարությունները, երկրորդը՝ Ֆրանկոֆոնիայի ընթացքում տեղի ունեցածը և այլն։ Օգնականս փորձեց ճշտել՝ ի՞նչ հայտարարության մասին է խոսքը։ Չնայած ես ենթադրում եմ՝ ինչ հայտարարության մասին է խոսքը։

«Ազատություն». - Ո՞ր։

Ալեն Սիմոնյան. - Պատմական հայրենիքի փնտրտուքի վերաբերյալ իմ հայտարարության վերաբերյալ։ Դա ուղղակի արձագանք էր բազմաթիվ և՛ ատելություն, և՛ թշնամանք իր մեջ պարունակող հայտարարություններին Բաքվից։ Ինչ վերաբերում է Ֆրանկոֆոնիային, հայկական պառլամենտը որևէ ձևով չի մասնակցում Ֆրանկոֆոնիային, և ներեցեք, բայց 50-ից ավելի երկիր կա այդ ընտանիքում։ Եվ չեմ կարծում, որ Հայաստանը այդքան ազդեցիկ է, և իմ օգնականը գրել էր, որ դա աշխարհի արձագանքն է նույն այդ հայտարարություններին և գործողություններին և դեռ չկնքված պայմանագրին, կուզենք իմանալ նաև՝ ինչ նկատի ունեք և այլն-ով։ Մենք այնտեղից որևիցե հստակ պատասխան չստացանք, որին ի պատասխան ես նորից առաջարկեցի՝ որևէ Ձեզ հարմար պահի ես պատրաստ եմ հանդիպել և շարունակել, որովհետև այս ֆորմատը գոյություն ունի հենց դրա համար, որպեսզի մենք քննարկենք խնդիրները, բայց մի որոշ ժամանակ անց տեղից պատասխանեցին, որ չէ, մեր տեսակետը չի փոխվել, մենք չենք հանդիպել։

Տպել
876 դիտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով

Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը բացվել է. 2 երեխա և 1 ծնող ընկել են ավտոբուսից

Ավտոկռունկը կողաշրջվել է շինության վրա (լուսանկար)

Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը, որին միացել է նաև նախագահը

Ֆերիկ համայնքում քվեարկությունն ավարտվել է

Շեյքը հրապարակել է այն մթերքները, որոնք օգնում են իրեն շուտ վերականգնվել (լուսանկար)

Արթուր Սահակյանն ու Հարություն Հակոբկոխյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ

Ե՞րբ չի թույլատրվում պսակադրություն, ամուսնալուծված մարդը կարո՞ղ է կրկին եկեղեցով ամուսնանալ. մանրամասնում է քահանան

Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Իրանը սկսել է պատնեշներ կառուցել արևելյան սահմանի երկայնքով

Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. 9 տուժած կա, որից 5-ը երեխաներ են

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. Իրանում Հայաստանի դեսպան

Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ

Քննարկվել են ՀՀ ԱԺ և ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հեռանկարները

«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)

Նեթանյահուն այսօր անվտանգության կաբինետի նիստ կանցկանցի՝ քննարկելու Իսրայելի պատասխան հարվածն Իրանին

Երգչուհի Շերն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում (լուսանկարներ)

ՀՀ առաջատար շախմատիստի մասնակցությամբ «Central Park Tower» թիմը դարձել է ՌԴ շախմատի առաջնության հաղթող

Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 100 հրթիռ

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Կա մարդ՝ հայրենիքը արժեք է, չկա մարդ, այն չի կարող արժեք լինել. Նիկոլ Փաշինյան

Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր և Ադրբեջանի ԱԺ խոսնակի հանդիպման չեղարկումը

Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Սուքիասյանի

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ի դրությամբ

Աբովյան քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրերի համար 103 մլն. 865 հազար դրամ կհատկացվի

Սպերցյանը մեկնաբանել է Զենիթ տեղափոխվելու մասին լուրերը

Բնակարան Երևանում, մեքենա, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը

Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է, քննություններ են հանձնել երիտասարդ սպաները. ՊՆ (տեսանյութ)

Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը

100 կիլոմետրը՝ 6 ժամում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Այս գիշեր տեսանելի կլինի Օրիոնիդների ասուպային հոսքը

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին

Իրանի գործակալները փորձել են սպանել ինձ և կնոջս. Նեթանյահուն՝ անօդաչուով հարվածի մասին

«Տառերի պուրակի» մոտ Nissan-ը մխրճվել է քարով բարձված ԿամԱԶ-ի հետնամասի մեջ. կա վիրավոր

Գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են. Պապոյան

Մոլդովայում ընտրություններ են ու Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե

Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է