Երևան
5 °C
ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին:
Հակոբ Արշակյանն ընդգծել է պատմամշակութային խորը հենք ունեցող հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ Հնդկաստանի հետ համապարփակ համագործակցությունն ամրագրված է Կառավարության ծրագրի առաջնահերթություններում:
ԱԺ փոխխոսնակը կարեւորել է միջխորհրդարանական արդյունավետ փոխգործակցության ակտիվացումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը:
Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առեւտրի, տրանսպորտի եւ կապի, առողջապահության, դեղագործության, գյուղատնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, կինոարտադրության եւ այլ ոլորտներում:
Խոսելով տուրիզմի եւ տնտեսության զարգացման խթանման անհրաժեշտության մասին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է երկու երկրների միջեւ ուղիղ ավիաչվերթների կարեւորությունը՝ նշելով, որ աշխատանք է տարվում չվերթներն ընթացիկ տարում մեկնարկելու ուղղությամբ:
Առանձնացվել է նաեւ համագործակցությունը պաշտպանության ոլորտում:
Կողմերը խոսել են նաեւ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ փոխգործակցության մասին՝ կրթության եւ մշակույթի ոլորտներում:
Հնդկական կողմը շնորհակալություն է հայտնել ավելի քան 3,000 հնդիկ ուսանողների ուսման հնարավորության համար:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին, ներկայացրել ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ մանրամասնել հայկական կողմի համար ընդունելի առանցքային սկզբունքները:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով
Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը բացվել է. 2 երեխա և 1 ծնող ընկել են ավտոբուսից
Ավտոկռունկը կողաշրջվել է շինության վրա (լուսանկար)
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը, որին միացել է նաև նախագահը
Ֆերիկ համայնքում քվեարկությունն ավարտվել է
Շեյքը հրապարակել է այն մթերքները, որոնք օգնում են իրեն շուտ վերականգնվել (լուսանկար)
Արթուր Սահակյանն ու Հարություն Հակոբկոխյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ
Ե՞րբ չի թույլատրվում պսակադրություն, ամուսնալուծված մարդը կարո՞ղ է կրկին եկեղեցով ամուսնանալ. մանրամասնում է քահանան
Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Իրանը սկսել է պատնեշներ կառուցել արևելյան սահմանի երկայնքով
Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. 9 տուժած կա, որից 5-ը երեխաներ են
Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. Իրանում Հայաստանի դեսպան
Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ
Քննարկվել են ՀՀ ԱԺ և ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հեռանկարները
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
Նեթանյահուն այսօր անվտանգության կաբինետի նիստ կանցկանցի՝ քննարկելու Իսրայելի պատասխան հարվածն Իրանին
Երգչուհի Շերն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում (լուսանկարներ)
ՀՀ առաջատար շախմատիստի մասնակցությամբ «Central Park Tower» թիմը դարձել է ՌԴ շախմատի առաջնության հաղթող
Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 100 հրթիռ
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Կա մարդ՝ հայրենիքը արժեք է, չկա մարդ, այն չի կարող արժեք լինել. Նիկոլ Փաշինյան
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը (տեսանյութ)
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր և Ադրբեջանի ԱԺ խոսնակի հանդիպման չեղարկումը
Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Սուքիասյանի
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ի դրությամբ
Աբովյան քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրերի համար 103 մլն. 865 հազար դրամ կհատկացվի
Սպերցյանը մեկնաբանել է Զենիթ տեղափոխվելու մասին լուրերը
Բնակարան Երևանում, մեքենա, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը
Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է, քննություններ են հանձնել երիտասարդ սպաները. ՊՆ (տեսանյութ)
Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը
100 կիլոմետրը՝ 6 ժամում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Այս գիշեր տեսանելի կլինի Օրիոնիդների ասուպային հոսքը
Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին
Իրանի գործակալները փորձել են սպանել ինձ և կնոջս. Նեթանյահուն՝ անօդաչուով հարվածի մասին
«Տառերի պուրակի» մոտ Nissan-ը մխրճվել է քարով բարձված ԿամԱԶ-ի հետնամասի մեջ. կա վիրավոր
Գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են. Պապոյան
Մոլդովայում ընտրություններ են ու Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե
Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է
© 2024 Հայկական ժամանակ