Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է

20/10/2024 schedule11:42

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ «Ազատությանը» տված հարցազրույցում նա հայտարարեց՝ նաև պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։

«Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ», - ասաց նա։

ԱԺ նախագահը վերահաստատեց ՝ Հայաստանն առաջ է գնում իր խաղաղության հաստատման օրակարգով, նաև անդրադարձավ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ չկայացած հանդիպմանը և այլ հարցերի։

«Ազատություն». - Անցած մայիսին ասել էիք, որ առայժմ համաձայնություն չկա Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցում, և այդ հայտարարությունից հետո էլ այս հարցի վերաբերյալ հստակություն չի հնչել։ Հիմա կա՞ այդ հղումը։

Ալեն Սիմոնյան. - Ես չեմ խոսի պայմանագրի մեջ հստակ կետերի վերաբերյալ, որովհետև չեմ ուզում որևէ ձևով բացասական կերպով առիթ տալ այս պայմանագրի հետ կապված թեկուզ ամենափոքր խոսակցությունների ադրբեջանական կողմից։ Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է, և այնտեղ, մեծ հաշվով, դա ամրագրված է։

«Ազատություն». - Դուք խոսում եք կանոնակարգի մասին, որ ինչպես նշեցիք հաջորդ շաբաթ կլինի խորհրդարանում. փաստաթղթի ստորագրումից առաջ, երբ Ադրբեջանին փոխանցվեցին 4 գյուղերը Ղազախ-Տավուշ հատվածում, և ընդդիմությունը Հայաստանում բողոքի ցույցեր սկսեց, Հայաստանի իշխանությունն ասում էր, որ Երևանին հաջողվել էր ամուր երաշխիք ամրագրել տարածքային ամբողջականության համար, բայց շաբաթներ առաջ Բաքվից հայտարարություն հնչեց, որ հղումը Ալմա-Աթայի հռչակագրին չի նշանակում ամենևին, թե որտեղով են անցնում սահմանները, և որ տարածքը որ երկրին է պատկանում, ինչը անգամ ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին հարց բարձրացնել՝ արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց։ 10 օր է՝ Բաքվից արձագանք չկա։ Այսինքն՝ երաշխիքն այդքան էլ ամո՞ւր չէր։

Ալեն Սիմոնյան. - Այդ տրամաբանության մեջ որևէ երաշխիք ամուր չէ, որովհետև նույն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կային ամենաբարձր երաշխիքները, և երաշխավորը Ուկրաինայի անվտանգության հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնությունը, և որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար, այլ հարց է, թե մենք որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ ենք ուզում անել և ինչ ենք անում և ինչ տրամաբանություն ենք դնում։ Երբ մենք ասում ենք, որ 4 գյուղերի հարցը քննարկելիս մենք ստացանք երաշխիք, մենք ստացանք դեմարկացված և դելիմիտացված սահման, այն 12 կմ-ի չափով վերհանեցինք այն սահմանը, որը որ, ես պատմական եմ համարում այն լուսանկարը՝ սյունը, որ տեղադրված է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Տպել
509 դիտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց 5 մեդալով

Նորավանքից դպրոցականներին տեղափոխող ավտոբուսի դուռը բացվել է. 2 երեխա և 1 ծնող ընկել են ավտոբուսից

Ավտոկռունկը կողաշրջվել է շինության վրա (լուսանկար)

Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը, որին միացել է նաև նախագահը

Ֆերիկ համայնքում քվեարկությունն ավարտվել է

Շեյքը հրապարակել է այն մթերքները, որոնք օգնում են իրեն շուտ վերականգնվել (լուսանկար)

Արթուր Սահակյանն ու Հարություն Հակոբկոխյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոններ

Ե՞րբ չի թույլատրվում պսակադրություն, ամուսնալուծված մարդը կարո՞ղ է կրկին եկեղեցով ամուսնանալ. մանրամասնում է քահանան

Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Իրանը սկսել է պատնեշներ կառուցել արևելյան սահմանի երկայնքով

Գյումրի-Երևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. 9 տուժած կա, որից 5-ը երեխաներ են

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. Իրանում Հայաստանի դեսպան

Վանաձորում թալանել են մի քանի մանկապարտեզ

Քննարկվել են ՀՀ ԱԺ և ԱՍԵԱՆ խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության հեռանկարները

«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)

Նեթանյահուն այսօր անվտանգության կաբինետի նիստ կանցկանցի՝ քննարկելու Իսրայելի պատասխան հարվածն Իրանին

Երգչուհի Շերն ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահում (լուսանկարներ)

ՀՀ առաջատար շախմատիստի մասնակցությամբ «Central Park Tower» թիմը դարձել է ՌԴ շախմատի առաջնության հաղթող

Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 100 հրթիռ

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Կա մարդ՝ հայրենիքը արժեք է, չկա մարդ, այն չի կարող արժեք լինել. Նիկոլ Փաշինյան

Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի 10-րդ նիստը (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է իր և Ադրբեջանի ԱԺ խոսնակի հանդիպման չեղարկումը

Իրանցի մարզիկը ՀՀ դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված Սուքիասյանի

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ի դրությամբ

Աբովյան քաղաքի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ծաղկաձորում սուբվենցիոն ծրագրերի համար 103 մլն. 865 հազար դրամ կհատկացվի

Սպերցյանը մեկնաբանել է Զենիթ տեղափոխվելու մասին լուրերը

Բնակարան Երևանում, մեքենա, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը

Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է, քննություններ են հանձնել երիտասարդ սպաները. ՊՆ (տեսանյութ)

Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին է ներկայացրել տարածաշրջանում տիրող իրավիճակը

100 կիլոմետրը՝ 6 ժամում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Այս գիշեր տեսանելի կլինի Օրիոնիդների ասուպային հոսքը

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավար Ռամեսվար Թելիին

Իրանի գործակալները փորձել են սպանել ինձ և կնոջս. Նեթանյահուն՝ անօդաչուով հարվածի մասին

«Տառերի պուրակի» մոտ Nissan-ը մխրճվել է քարով բարձված ԿամԱԶ-ի հետնամասի մեջ. կա վիրավոր

Գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են. Պապոյան

Մոլդովայում ընտրություններ են ու Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե

Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է