«Չեմ ուզում լինել Սպիտակ տան նախագահ. ուզում եմ լինել ՀՀ շարքային քաղաքացի»

23/10/2019 schedule19:00

Հիմա, երբ ակտիվացել են երջանկության մասին խոսակցությունները, ինձ թվում է`ոչ թե հենց երջանկության մասին են խոսում, այլ փորձում են դրա բանաձևը դուրս բերել, աֆորիզմներ հորինել: Բայց ես կարծում եմ` ոչ ոք իրականում չգիտի, թե ինչ բան է երջանկությունը, երբ է մարդը երջանիկ: Մենք հաճախ երջանկության ներկայությունը չենք գիտակցում, հետո ենք հասկանում, հատկապես սիրո մեջ:  Գուցե հեշտությամբ կարելի է պատմել, թե երբ է մարդը ուրախ լինում: Բայց երջանկության բանաձևը, կարծում եմ, ոչ ոք չգիտի: Նույնիսկ Աստվածն ավելի ընկալելի է, քան երջանկությունը: Ո՞րն է երջանկությունը` չգիտեմ: Բայց համոզված եմ, որ մարդը չի կարող 24 ժամ երջանիկ լինել:

Բանաստեղծ Հուսիկ Արա.

Անձնական երջանկություն.

Ծննդատան առաջ սպասում էի որդուս ծնվելուն: Առաջնեկս պիտի ծնվեր: Անսովոր իրավիճակ էր: Մտածում էի` ո՞նց է լինում, որ մարդուց մարդ է ծնվելու այս հիվանդանոցի երկրորդ հարկում: Ու ո՞նց է լինում, որ այդ նոր ծնվածը նման է լինելու մարդուն: Բնությունն այդ ի՞նչ աներևակայելի ուժ ունի, ինչպե՞ս է օրգանական բարդ մեխանիզմը ձևավորվում սաղմի մեջ, որ, ասենք, քիթը ծնկի վրա չի լինում: Մարդ է` ինչպես իր մարդ ծնողները: Ու երբ բժշկուհին դուրս եկավ ու ասաց` «Աչքդ լույս, տղա ես ունեցել», հիշում եմ, որ դուրս եկա հիվանդանոցից ու սկսեցի վազել: Ասֆալտապատ ճանապարհ էր: Ես վազում էի առանց դադար առնելու` ոչնչի մասին չմտածելով: Անընդհատ վազում էի: Տիեզերքում ոչինչ չկար: Ես էի ու իմ այդ զգացողությունը, որ ստիպում էր ինձ վազել: Համալսարան ընդունվելիս այդպես չուրախացա, գիրք տպագրելիս` նույնպես: Ուրիշ զգացողություն էր: Ինձ թվում է` սա էր երջանկությունը: 

Երբ ես ծնվել եմ, կարճ ժամանակ անց հայրս բանտարկվել է: Դեպքն այսպես էր պատահել. ես ծնվելուց մի քանի օր հետո հիվանդացել էի, ջերմություն ունեի: Հիվանդանոց էին տարել, հայրս գնացել էր ու բժշկից պահանջել, որ երեխային տա իրեն, որպեսզի տեղափոխի Երևան: Երևի չէր վստահում մարզային հիվանդանոցին: Մի քիչ խմած է եղել, բժշկի հետ վիճել են, քաշքշոց է եղել, ու հորս 3 տարով բանտարկել են: Ես մինչև 3 տարեկանս հայր չեմ տեսել: Երբ փողոցում խաղալիս ուրիշ երեխաների հայրերը գալիս էին, նրանք վազում էին իրենց հայրերին ընդառաջ, ես էլ նրանց հետ էի վազում իրենց հայրերի մոտ: Շատ չէի գիտակցում, բայց գիտեի, որ ես հայր չունեմ: Հիշում եմ` ամառ էր, երբ հայրս ազատվեց: Շատ մեծ տուփով խտացրած կաթ էր բերել: Հետո հասկացա, որ այդքան էլ մեծ տուփ չէր: Բայց այն ժամանակ ինձ թվացել էր, թե շատ-շատ մեծ է և մորս խնդրում էի, որ հորս բերած խտացրած կաթից գնի: Չէի համոզվում, որ հորս բերածը նույն խանութի խտացրած կաթի տուփի չափ էր: Հայրս կտրեց տուփի բերանը, գդալ տվեցին, ու ես սկսեցի ուտել այդ խտացրած կաթից: Դուրս եկա փողոց, խաղընկերներիս ասացի` «Արդեն ես էլ պապա ունեմ»: Երջանկության իմ առաջին զգացողությունն էր` չգիտակցված:

Մասնագիտական երջանկություն.

Որպես լրագրող հիմնականում խոսել եմ լուսանցքում հայտնված մարդկանց մասին: Այդ մարդկանց մասին գրել եմ ակնարկներ, էսսեներ: Գնացել եմ քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, երկար փնտրել այդ մարդկանց, նյութը պատրաստել, ինչի համար առանձնապես չեմ էլ վճարվել: Բայց երբ պատմել եմ կյանքից դուրս մնացած այդ մարդկանց ցավի մասին, ինձ բավարարված եմ զգացել, կարծես, շատ կարևոր մի գործ եմ արել: Ինձ թվում է` այդպիսի զգացողություն կարող է ապրել իրավաբանը, երբ իր ջանքերի շնորհիվ արդարացվել է մի անմեղ մարդ: Հիմա մտավորականների, արվեստագետների հետ հարցազրույցներ եմ անում մշակույթի և արվեստի մասին: Միշտ չէ, որ գոհ եմ մնում այդ զրույցներից, բայց երբեմն նկարահանման տաղավարից դուրս եմ գալիս և ուզում եմ ճախրել:

Բանաստեղծի երջանկությունը բառն է, բառի հետ հանդիպումը: Բառն աշխարհի ամենամեծ բանն է: Միշտ ասում եմ` առաջինն ինձ համար հայերենն է, նոր` Հայաստանը: Այս չքնաղ, այդ հրաշալի լեզվով ստեղծագործելը ֆանտաստիկ հաճույք է: Ես ինձ երկնքում եմ զգում, Աստծու հետ եմ հարաբերվում, երբ գրում ու խոսում եմ հայերենով: Իմ բացարձակ երջանկությունը հայերեն բառն  է ու աստված` «Ի սկզբանէ էր բանն և Բանն էր առ Աստուած և Աստուած էր Բանն»:

Հանրային երջանկություն.

Մեր կյանքը հետաքրքիր անցավ 1988-ից մինչև հիմա: 1988-ին ավելի շատ Օպերայի հրապարակում էինք լինում, քան մեր տներում: Ամեն ինչ ապրեցինք այդ տարածքում` անկումներ և վերելքներ: 1988-ը ֆանտաստիկ էր: Մարդիկ, ձիերը հեծնած, գալիս էին իրենց գյուղերից: Մի անգամ տեսա, թե ինչպես է մի մարդ կապել ձին օպերայի դիմացի ծառից, ինքը քնով անցել ձիու ստվերի տակ: 

2018-ին, երբ Սերժը հրաժարական տվեց, ես չէի կարողանում պատկերացնել, որ դա իսկապես պատահեց: Ապրիլյան հեղափոխությունն ինձ ապշեցրեց: Մարդն իր համար է ապրում, բայց ապրել հեղափոխական օրեր, անցնել դժվարությունների միջով և հասնել հաղթանակի` սա աներևակայելի երջանկություն է: Գիտե՞ք ինչ հպարտություն էի ապրում, երբ տեսնում էի երիտասարդների պայքարը` «Ես եմ տերը իմ երկրի»: Այսպիսի հիանալի ժողովուրդ, որ մի մարդու պես կանգնեց ու վերականգնեց իր իրավունքն ու արժանապատվությունը: Եվ այդ բոլորը` առանց արյուն թափելու: Իհարկե, դա ավելի շատ առաջնորդի շնորհքն էր:

Խաղաղ օրերին ասում են` «Վայ, էս ինչ ազգ ա, էս ինչ երիտասարդություն ա...»: Հիշում եք` այն հուսահատ օրերին գրել էի «Ապոկալիպտո» բանաստեղծությունը, որովհետև հենց այդ զգացողությունն ունեի: Մեկ էլ վճռական պահերին տեսնում ես` կանգնած են ու բոլորը մեկ են: Բառի բուն իմաստով` մեկ են: Եվ բոլորը գրեթե սուրբ են: Քո գենով, քո ազգով, քո պատկանելությամբ, քո երիտասարդությամբ ես հպարտ. սա է ինձ համար ամենամեծ երջանկությունը:      

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Ասում է` «Կգա Աստծո հազարամյա թագավորությունը և խաղաղությունը». դրախտն է այդ տեղը: Իսկ երկրի վրա մարդու համար երջանիկ երկիրն այն է, որտեղ ինքը նախընտրում է ապրել: Այդ տեղն ինձ համար Հայաստանն է: Այդ քաղաքն ինձ համար Երևանն է: Այստեղ ամեն ինչ իմն է: Այստեղ ես ազատ եմ: Սահյանը ճիշտ էր ասում` «հայերեն են խոսում քարերդ»: Ես լսում և ընկալում եմ քարի զրույցը: Միշտ ասում եմ` եթե հազար անգամ էլ ամուսնանամ, հայուհու հետ կամուսնանամ, որովհետև միայն հայուհին կարող է ինձ հասկանալ. Տերյանի ասած` «Քեզ չի հասկանա սառն օտարուհին»: Այս քաղաքի վատն էլ է իմը: Սա է իմ տարածքը, որտեղ իմ նախնիներն են ապրել և իմ զավակներն են ապրելու: Այստեղ իմ պատմությունն է, որտեղ պայքարեցի, որտեղ լացեցի, որտեղ սիրեցի, որտեղ գժտվեցի: Իսկ մնացածը` ժողովրդավարություն, տնտեսություն, բան... սրանք լավ բաներ են, բայց հենքն այն է, թե որտեղ ես դրանք կերտում: Եթե Սպիտակ տան նախագահ նշանակեն, ես երջանիկ չեմ լինի: Ես երջանիկ եմ որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3143 դիտում

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են

Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է

Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու

«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի

Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև

Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում

Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան

Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ

2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան

Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան

Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել

Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը

Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն

Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը

Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է

Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան

Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը

Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան

Չենք մոռանում վերցնել ՀԴՄ-ն. վարչապետ

Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար, 1% չկասկածեք. թավիշը պրծել է. Սիմոնյան

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

Սահմանազատումից հետո կկարողանանք ավելի խորն ուսումնասիրել Շիկահողի արգելոցի սահմանամերձ հատվածի վնասները

Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին

Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է

Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան

Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել