Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներից ոմանք նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության օրերին հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց կոչումներից ու ոսկե մեդալներից:
Ապրիլի 22-ին՝ այդ ժամանակ դեռեւս պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայելյանի ձերբակալումներից հետո, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից հրաժարվելու հայտարարությամբ հանդես եկան դերասան Մկրտիչ Արզումանյանը, երգչուհի Էռնա Յուզբաշյանն ու «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանը:
2017 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀ վաստակավոր արտիստի կոչման արժանացած Մկրտիչ Արզումանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ չգիտի, թե ինչպիսին է կոչումից հրաժարվելու ընթացակարգը եւ ինչ պետք է անի: Դերասանի խոսքով՝ այս ընթացքում ժամանակ էլ չի ունեցել դրանով զբաղվելու, սակայն կոչումից հրաժարվելու իր որոշումը միանշանակ է:
«Պրոտոկոլին չեմ հետեւել: Ես հիմա այնքան ծանրաբեռնված եմ, որ հազիվ հասցնում եմ մի քանի ժամ քնել հանգստանալ ու աշխատել: Երբեք չեմ էլ սպասել, որ ինձ այդ կոչումը տան. ո՛չ ստանալուց է հուզել, ո՛չ էլ՝ վերադարձնելուց: Շարունակում եմ աշխատել. ինձ համար ժողովրդի գնահատականը շատ կարեւոր է, որի համար անընդհատ աշխատում եմ»,- ասաց դերասանը:
Մկրտիչ Արզումանյանը վստահ է՝ եթե գնա համապատասխան նախարարություն եւ անցնի այդ գործընթացով, դա էլ մեկ այլ աղմուկի եւ գլխացավանքի առիթ է դառնալու. «Իմ ժեստի իմաստը եղել է, որ ես իմ ժողովրդի կողքին եմ, ու իրենց պես եմ մտածում»:
Հիշեցնենք՝ կոչումից հրաժարվելու մասին Մկրտիչ Արզումանյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում: «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումն անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ: Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»,- նշել էր նա:
«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր, գործադիր տնօրեն ու պրոդյուսեր Նիկա Բաբայանն էլ մեր զրույցում հայտնեց, որ կոչումից հրաժարվելու դիմումը հանձնել է նախագահական, որտեղից իրեն բացատրել են ընթացակարգը: Ավելի ուշ նախագահականի աշխատողներից մեկը հայտնել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է Բաբայանի հետ զրուցել, սակայն հանդիպումը չի կայացել: «Ես ինքս ինձ զրկել եմ այդ կոչումից, եւ երբեւէ որեւէ տեղ չեմ ասում, որ նման կոչում ունեմ կամ ունեցել եմ»,- ասաց նա:
Բաբայանը եւս կոչումից հրաժարվել էր ապրիլի 22-ին. «Ինձ այդ օրը տարբեր տեղերից զանգում ու ասում էին՝ այս ինչ ես անում, դու չես պատկերացնում, թե սա ինչ վտանգավոր քայլ է ու գլխիդ ինչ կարող են սարքել»,- պատմեց նա:
Նիկա Բաբայանը նաեւ հայտնեց, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն էլ այն ժամանակ իրեն մոտիկ մարդկանց միջոցով խնդրել է, որ երաժիշտը նման բան չանի, բայց վերջինս միջնորդի միջոցով նախարարին է փոխանցել, որ իր որոշումն անփոփոխ է:
«Գիտե՞ք՝ այս պատմության մեջ ինչն է հետաքրքիր: Այն տղերքին, որոնց բռնել էին, ու ես դրա համար կոչումից հրաժարվեցի, տղավարի մի հատ մեսիջով չասացին՝ շնորհակալ ենք, որ դուք մեր կողքին էիք: Միակ բանը, որ այս երկրից ստացել էի, այդ կոչումն էր, բայց այդ երեք տղաներից որեւէ մեկը նույնիսկ շնորհակալություն չհայտնեց»,- վրդովված հայտնեց Բաբայանը:
Բաբայանը 2011 թվականին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանի կողմից պետական բարձր պարգեւներ ստացածների շարքում էր: «Հայրենիքումս տիրող վիճակի եւ այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով հրաժարվում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչումից»,- հեղափոխության օրերին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Բաբայանն ու տեղադրել մեդալի եւ վկայականի լուսանկարը:
ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էռնա Յուզբաշյանը եւս միացել էր նրանց: Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր. «Կարծում եմ, որ իմ երկրի երջանկությունը կարեւոր է ցանկացած մեդալից»: Նշենք, որ երգչուհի Էռնա Յուզբաշյանը նույնպես իր կոչումը ստացել էր Սերժ Սարգսյանի կողմից՝ 2015 թվականին:
Նիկա Բաբայանը մեր զրույցում նշեց, որ Էռնա Յուզբաշյանն իրեն է խնդրել, որ իր փոխարեն դիմի՝ համապատասխան ընթացակարգերով կոչումից զրկելու համար, քանի որ երկրից բացակայում է, սակայն Բաբայանը հրաժարվել է. «Դա դժվար առաջ գնացող պրոցես էր, եւ ես Էռնային ասացի, որ դրանով զբաղվելու ո՛չ ժամանակ ունեմ ո՛չ էլ՝ ցանկություն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT